2023
Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերներին, որոնք ակտիվ չեն Եկեղեցում, ամրապնդել իրենց վկայությունները
Մարտ 2023


«Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերներին, որոնք ակտիվ չեն Եկեղեցում, ամրապնդել իրենց վկայությունները», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Հարցեր և պատասխաններ

«Ինչպե՞ս կարող եմ օգնել իմ ընկերներին, որոնք ակտիվ չեն Եկեղեցում, ամրապնդել իրենց վկայությունները»

Օրհնություն լինել ուրիշների համար

Նկար
երիտասարդ կին

«Երբ ես փորձում եմ օգնել ընկերներիցս մեկին ամրացնել իր անձնական վկայությունը, ես փորձում եմ օրհնություն և աջակցություն լինել նրա կյանքում։ Ես փորձում եմ օրինակ լինել և ցույց տալ նրան, որ Քրիստոսի ավետարանը կարող է ամրապնդել նրա ընկերական ու ընտանեկան հարաբերությունները, եթե նա ձգտի լինել հնազանդ և արդար։ Ես ուզում եմ օգնել նրան իրեն սիրված զգալ»։

Սելինա Օ․, 19 տարեկան, Բոլիվիա

Միշտ հրավիրեք

«Դուք կարող եք ուսուցանել ձեր ընկերներին Հիսուս Քրիստոսի սիրո և ողորմածության մասին և ինչպես Նա կարող է օգնել նրանց։ Հրավիրեք նրանց գնալ եկեղեցի և ձեզ հետ ներկա գտնվել երիտասարդների դասերին։ Սա կարող է օգնել նրանց զարգացնել ամուր վկայություն առ Հիսուս Քրիստոսը»։

Սարա Ռ․, 12 տարեկան, Կոլումբիա

Նախ լինել նրանց ընկերը

Նկար
երիտասարդ կին

«Ես միշտ փորձում եմ շփվող լինել և վստահ, որ ընկերներս գիտեն, որ ես մտածում եմ իրենց մասին։ Ես գիտեմ, որ կարող եմ լույս լինել նրանց համար, եթե պահպանեմ մեր ընկերությունն ու սերը։ Ես կարող եմ իմ ընկերներին հրավիրել Եկեղեցու միջոցառումներին, բայց ես միշտ նախ և առաջ նրանց իսկական ընկերն եմ։ Ձեր ընկերները կամրացնեն իրենց վկայությունները՝ տեսնելով ձեր սիրառատ օրինակը և աջակցող ընկերությունը»։

Միա Դ․, 19 տարեկան, Ֆլորիդա (ԱՄՆ)

Քրիստոսը կօգնի ձեզ

«Քիչ ակտիվ ընկերներ ունենալը կարող է դժվար լինել, բայց ես սիրում եմ ընկերներիս հրավիրել երիտասարդների զվարճալի միջոցառումների կամ եկեղեցի, երբ ելույթ եմ ունենում։ Եթե նրանք հետաքրքրություն են ցուցաբերում, ես նրանց տալիս եմ Մորմոնի Գիրք իմ վկայությամբ և ընդգծված հատվածներով, որոնք առանձնահատուկ են ինձ համար։ Հիշեք՝ Քրիստոսը կօգնի ձեզ ցանկացած իրավիճակում»։

Էլիզաբեթ Բ․, 15 տարեկան, Ֆլորիդա (ԱՄՆ)

Պարզապես բարի եղիր

Նկար
երիտասարդ տղա

«Իմ սեմինարիայի ուսուցչին ես տվեցի այս հարցը։ Նա ասաց․ «Պարզապես բարի եղիր, Ջորդան։ Դու միշտ ճիշտ բաներ ես անում»։ Բացի դրանից ես մտածեցի․ «Պարզապես բարի լինելը բավական չէ»։ Հետո ես մտածեցի իմ ընկերոջ մասին, որն ուներ իմ ընկերության և օրինակի կարիքը։ Հոգին օգնեց ինձ լինել բարի և իմանալ, թե ինչ ասել։ Հիմա նա ուզում է մի օր մկրտվել»։

Ջորդան Ս․, 17 տարեկան, Յուտա (ԱՄՆ)

Տպել