2023
Փրկիչը գիտի, թե ինչպես օգնի ինձ հաղթահարել քաղցկեղը
Մարտ 2023


«Փրկիչը գիտի, թե ինչպես օգնի ինձ հաղթահարել քաղցկեղը», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Ամեն բան կարող եմ Քրիստոսով

Երիտասարդները կիսվում են, թե ինչպես է Քրիստոսը զորացրել իրենց՝ դժվար գործեր կատարելիս (տես Փիլիպպեցիներին 4․13

Փրկիչը գիտի, թե ինչպես օգնի ինձ հաղթահարել քաղցկեղը

Նկար
երիտասարդ կին

Իմ կյանքը բավականին նորմալ էր ընթանում մինչև 2020 թվականի ձմեռը։ Կարծելով, թե որևէ վարակ եմ ձեռք բերել, ես ընդունեցի մի շարք նշանակված հակաբիոտիկներ։ Ավելի ուշ սկսեցի գլխացավեր, հոգնածություն և թուլություն զգալ։ Կարճ ժամանակ անց մի օր ես արթնացա երեկոյան մոտ ժամը 22․00-ին, մտածելով, որ արդեն առավոտ է, և սկսեցի պատրաստվել դպրոցին։

Երբ քույրս ասաց, որ դեռ գիշեր է, ես հիստերիայի մեջ վազեցի ծնողներիս սենյակը։ Մայրս համբուրեց ճակատս, պարզվեց, որ ես շատ բարձր ջերմություն ունեի։ Հաջորդ օրը գնացինք բժշկի, որը մի շարք հետազոտություններ կատարեց։

Այդ երեկո ծնողներս արտասվելով եկան իմ սենյակ։ Նրանք ինձ ասացին, որ ես լեյկոզ ունեմ, և որ մենք պետք է գնանք հիվանդանոց՝ ավելի շատ պատասխաններ ստանալու համար։ Ես ամբողջ գիշեր անցկացրի հիվանդանոցում, իսկ իմ քիմիաթերապիան սկսվեց ընդամենը մի քանի օր անց։

Իմ բուժումը կշարունակվի ևս մեկ-երկու տարի, բայց այն մի փոքր ավելի կառավարելի է դարձել։ Վերջերս ինձ մի փոքր ավելի լավ եմ զգում և հուսով եմ, որ շուտով նորից կկարողանամ դպրոց գնալ։ Ինչևէ, դա հեշտ չէ։ Քիմիան ունի բազմաթիվ կողմնակի ազդեցություններ, այդ թվում՝ ոսկրային հիվանդություն, որը կոչվում է ավասկուլյար նեկրոզ, որը դժվարացնում է քայլելը։

Նկար
երիտասարդ աղջիկը հիվանդանոցում

Չնայած այս ամենին, կամ գուցե նույնիսկ դրա պատճառով, ես շատ ավելի եմ մոտեցել իմ Երկնային Հորը։ Այժմ ես ավելի խորությամբ եմ հասկանում Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Ես նախկինում մտածում էի, որ Նրա Քավությունը մարդուն պետք է միայն այն ժամանակ, երբ սխալ քայլ է կատարում։ Դա դրա մի մասն է, բայց Փրկչին ապավինելը նաև մի բան է, որն օգնել է ինձ ավելի քիչ միայնակ զգալ։

Հիսուս Քրիստոսն իր վրա վերցրեց մեր բոլոր տառապանքները և մեղքերը, ինչը նշանակում է, որ Նա հստակ գիտի, թե ինչպես օգնել ինձ, երբ ես տառապում եմ լեյկոզով։ Ցանկացած փորձության միջով անցնելիս կարող ենք շատ մեկուսացված զգալ, բայց Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք մխիթարվել՝ իմանալով, որ Նա իսկապես հասկանում է, թե մենք ինչի միջով ենք անցնում։

Ռուբի Հ․, Յուտա (ԱՄՆ)

Տպել