2023
Իմ ընկերները խաղամոլներ են։ Ես գիտեմ, որ դա սխալ է։ Ես ինչպե՞ս կարող եմ բացատրել դա նրանց։
Մարտ 2023


«Իմ ընկերները խաղամոլներ են։ Ես գիտեմ, որ դա սխալ է։ Ես ինչպե՞ս կարող եմ բացատրել դա նրանց», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Նշանակետին

Իմ ընկերները խաղամոլներ են։ Ես գիտեմ, որ դա սխալ է։ Ես ինչպե՞ս կարող եմ բացատրել դա նրանց։

Նկար
բջջային հեռախոս սպորտային մոլախաղերի հավելվածով

Մոլախաղ նշանակում է ռիսկի ենթարկել գումարներ շահումով խաղերում կամ խաղադրույք կատարել իրադարձությունների արդյունքի վրա։ «Եկեղեցին դեմ է մոլախաղերին և խորհուրդ է տալիս հեռու մնալ ցանկացած տեսակի մոլախաղերից։ Սա ներառում է սպորտային խաղադրույքները և կառավարության կողմից հովանավորվող վիճակախաղերը» (Ընդհանուր Ձեռնարկ․ Ծառայել Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում, 38.8.17, ChurchofJesusChrist.org)։

Մենք խուսափում ենք մոլախաղերից մի շարք պատճառներով։ Դա ոչ միայն ժամանակի և փողի վատնում է, այլև կարող է փչացնել մարդկանց կյանքը։ Դա կարող է դառնալ մոլուցք, նույնիսկ կախվածություն։

Բացի այդ, մոլախաղը սովորեցնում է, որ դուք կարող եք ինչ-որ բան ստանալ ոչնչի դիմաց։ Դա վտանգավոր և կեղծ պատկերացում է։ Մոլախաղում հաղթելը քիչ հավանական է և անհուսալի։ Հաջողությունը, որի համար աշխատել եք, շատ ավելի գոհացուցիչ է, հուսալի և երկարատև։

Եթե ընկերներ ունեք, ովքեր տրվել են մոլախաղին, կարող եք փորձել օգնել նրանց։ Դուք կարող եք նրանց ասել, և, որ ավելի կարևոր է, ցույց տալ, որ ձեր ժամանակը և գումարը ծախսելու ավելի լավ եղանակներ կան։ Դուք կարող եք ցույց տալ նրանց, որ կյանքը ավելի լավ է, երբ դուք չեք վտանգում ձեր փողն ու բարեկեցությունը մի սովորության պատճառով, որն անկայունություն և դժբախտություն է բերում շատ մարդկանց։

Տպել