2023
Ընդհանուր սկզբունքներ, հատուկ ընտրություններ
Մարտ 2023


«Ընդհանուր սկզբունքներ, հատուկ ընտրություններ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Ընդհանուր սկզբունքներ, հատուկ ընտրություններ

Ինչպե՞ս եք դուք կիրառում ընդհանուր սկզբունքները ձեր կյանքի հատուկ իրավիճակներում։

Նկար
երիտասարդ կին՝ խոշորացույցի տակ

Նկարը՝ Ջոշ Թալբոթի

Ահա երեք հարց՝ երեք տարբեր մարգարեներից։ Տեսեք, թե արդյոք կարող եք հայտնաբերել նմանատիպ թեմա.

«Օ՜, եղեք իմաստուն. ի՞նչ կարող եմ ասել ավելին»։

«Ես չեմ կարող ասել ձեզ բոլոր բաները, որոնցով դուք կարող եք մեղք գործել»։

«Ես նրանց ճիշտ սկզբունքներ եմ սովորեցնում, և նրանք իրենք են իրենց ղեկավարում»։

Թվում է, թե մարգարեները մեզ տալիս են Տիրոջ ավետարանի սկզբունքները և այնուհետև թողնում, որ մենք որոշենք, թե ինչպես ապրենք դրանցով։ Նրանք մեզ չեն տալիս բոլոր մանրամասները։ Ուստի, ինչպե՞ս ենք մենք վերցնում նրանց ուսմունքները և կիրառում դրանք։

Ինչպե՞ս եք դուք կիրառում մարգարեների ուսմունքները

Մարգարեները մեզ պատվիրաններ են տալիս Տիրոջից։ Նրանք նաև մեզ սովորեցնում են սկզբունքներ և տալիս ուղեցույցներ, որոնք օգնում են մեզ կիրառել հավերժական ճշմարտություններն ու պատվիրանները, օրինակ՝ Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը։

Սակայն Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները երբեմն մտածում են մանրամասների մասին՝ հատուկ բաների մասին, որոնք մենք պետք է անենք, որպեսզի լավագույնս ապրենք ավետարանի սկզբունքներով և պատվիրաններով։ Օրինակ՝ մարդիկ կարող են մտածել, թե հատկապես որ տեսակի հագուստն է պատշաճ հարգանք ցուցադրում իրենց մարմնի հանդեպ։ Կամ նրանք կարող են մտածել, թե հատկապես ինչ պետք է անեն Հանգստության օրը, որպեսզի այն սուրբ պահեն։

Ընդհանուր սկզբունքները կարող են կիրառվել տարբեր հատուկ ձևերով տարբեր մարդկանց կողմից, բայց մենք կարող ենք փնտրել Տիրոջ առաջնորդությունը, երբ հերթը հասնում է մեր իսկ ընտրություններին, որպեսզի կարողանանք ավելի մոտենալ Աստծուն։

Օգտակար օրինակ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մի անգամ բացատրել է, թե ինչպես է նա մոտեցել Հանգստության օրը սուրբ պահելու ընտրություններին․

«Ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ կազմավորում են մի նշան իմ և Երկնային Հոր միջև։ Դա իմանալով՝ ես այլևս այդ ցուցակի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ ընտրությունները ամբողջությամբ պարզ էր դարձնում» (2015 թվականի ապրիլի գերագույն համաժողով [Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 130])։

Այն, թե ինչպես նախագահ Նելսոնը մոտեցավ այդ հատուկ հարցին, կարող է մեզ ցույց տալ պատվիրանների և ուղեցույցների վերաբերյալ ընտրություն կատարելու ընդհանուր օրինակ։ Ահա թե ինչպես կարող եք դա արտահայտել.

Դուք կարող եք հետևել այս օրինաչափությանը ցանկացած պատվիրանի կամ ուղեցույցի համար՝ Իմաստության Խոսք, լրատվամիջոցներ և զվարճանքներ, երաժշտություն, սեռական մաքրություն և նույնիսկ՝ տասանորդ։ Դա պահանջում է որոշակի աշխատանք, սակայն արժե այդ անել։

Երբ դուք ուսումնասիրեք այս բաները, դուք կարող եք կարդալ, թե ինչ են ասում սուրբ գրությունները և ժամանակակից մարգարեները դրանց մասին, խորհեք և աղոթեք Երկնային Հորը։ Ապա Սուրբ Հոգին կարող է օգնել և ոգեշնչել ձեզ կատարել լավ ընտրություններ։

Ի՞նչ կասեք ուրիշների ընտրությունների վերաբերյալ

Ուշադրություն դարձրեք, որ նախագահ Նելսոնը մեզ չի ասել, թե հատկապես ինչ ընտրություն է կատարել Հանգստության օրվա վերաբերյալ։ Նա մեզ ցույց է տվել, թե մենք ինչպես կարող ենք կատարել մեր սեփական ընտրությունները։ Դուք կարող եք կատարել նրա կատարած ընտրություններից շատերը։ Բայց ամենակարևորն այն է, որ փորձենք ավելի մոտենալ Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին մեր ընտրությունների միջոցով։

Եթե Եկեղեցում նկատում եք մեկ ուրիշին, որն ամեն ինչ չի անում ճիշտ այնպես, ինչպես դուք եք անում, դուք չպետք է անհանգստանաք նրան ուղղելու համար։ Ինչպես մի անգամ ասել է Ռեյնա Ի. Աբուրտոն՝ Սփոփող միության գերագույն նախագահության նախկին Երկրորդ խորհրդականը. «Եկեք հետևենք Փրկչի ուղուն և ավելացնենք մեր կարեկցանքը, նվազեցնենք դատելու մեր հակումը և դադարենք լինել ուրիշների հոգևոր մակարդակը չափողները» (2019 թվականի հոկտեմբերի գերագույն համաժողով [Ensign կամ Լիահոնա, նոյեմբեր 2019, 58])։

Դուք կարող եք ընդունել մարգարեների կողմից ուսուցանված ճիշտ սկզբունքները։ Դուք կարող եք ուրիշներին ցույց տալ դեպի Փրկիչը, Նրա սերը, Նրա կարեկցանքն ու Նրա պատվիրանները տանող ուղին։ Դուք կարող եք կարդալ Երիտասարդներին զորացնելու համար ուղեցույցը։ Դուք՝ որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ, կարող եք փորձել ապրել հավատարիմ կյանքով, լավ օրինակ լինել և կիսվել ձեր հոգևոր փորձառություններով։

Եթե դուք կենտրոնանաք Աստծուն սիրելու և ուրիշներին սիրելու վրա, դուք կառաջնորդվեք կատարելու այնպիսի ընտրություններ, որոնք կօգնեն ձեզ և ուրիշներին երջանիկ դարձնել։

Տպել