2023
Մենք կարող ենք ապաշխարել
Մարտ 2023


«Մենք կարող ենք ապաշխարել», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Ամեն բան կարող եմ Քրիստոսով

Երիտասարդները կիսվում են, թե ինչպես է Քրիստոսը զորացրել իրենց դժվար գործեր կատարելիս (տես Փիլիպպեցիներին 4․13

Մենք կարող ենք ապաշխարել

երիտասարդ տղա

Թեև ես մկրտվել էի ութ տարեկանում, միշտ չէ, որ ճիշտ քայլեր էի կատարում։ Երբ դեռահաս էի, ես սկսեցի շփվել մի խումբ տղաների հետ, և մենք սկսեցինք սխալ քայլեր կատարել:

Երբ քույրս ամուսնացավ, նա օգնեց ինձ վերադառնալ Եկեղեցի։ Ես սովորեցի Իմաստության Խոսքի կարևորության և իմ մարմինը լավ խնամելու մասին։

Բայց մի օր ես մեկ այլ լուրջ մեղք գործեցի։ Ես զգացի, որ չէի կարող ինձ հետ ունենալ Հոգին կամ քահանայության զորությունը։ Ես ինձ անարժան էի զգում և չէի կարծում, որ կկարողանամ կատարել իմ պարտականությունները եկեղեցում, ինչպես օրինակ՝ հաղորդությունը օրհնելը և բաժանելը։

Սակայն ավետարանն ինձ ուսուցանեց, որ մենք միշտ կարող ենք ապաշխարել։ Դժվար էր իմ եպիսկոպոսին այցելելը և մեղքս խոստովանելը։ Դժվար էր գիտակցելը, որ մարդիկ կարող էին տեսնել, թե ինչպես եմ մտնում եպիսկոպոսի գրասենյակ։ Բայց ես ուզում էի Տիրոջ խաղաղությունը և ուզում էի ապաշխարել։

Իմ եպիսկոպոսն ինձ հետ աղոթեց և ասաց, որ Տերը միշտ ողորմած է նրանց հանդեպ, ովքեր ձգտում են ապաշխարել, և որ ես կկարողանամ ազատվել իմ սխալից։ Այժմ ես սկսել եմ կարդալ սուրբ գրությունները և աղոթել, և ես գիտեմ, որ դա օգնում է ինձ դիմակայել գայթակղությանը։

Եթե ապաշխարության գործընթացը դժվար է ձեզ համար, դուք պետք է միշտ հիշեք Հիսուս Քրիստոսի պարգևը և Նրա հրաշագործ Քավությունը։ Բոլորս էլ մեղանչում և սխալվում ենք, և այս կյանքում մենք կատարելություն չենք ստանա։ Բայց Հիսուս Քրիստոսի Քավության և մեզ համար հեղած Նրա արյան միջոցով մենք միշտ կարող ենք ապաշխարել։ Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք առաջ շարժվել դեպի կատարելություն։

Քենեթ Բ․, Տոնգա