2023
Պատրաստ՝ լինելու միսիոներ
Մարտ 2023


«Պատրաստ՝ լինելու միսիոներ», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Պատրաստվեք՝ լինելու միսիոներ

Ինչպե՞ս եք իմանում, որ դուք պատրաստ եք ծառայելու միսիայում։

Նկար
միսիոներներ

Նախագահ Ռասել Մ. Նելսոնը հիշեցրել է մեզ միսիոներական աշխատանքի կարևորության մասին և խրախուսել է երիտասարդ տղամարդկանց և երիտասարդ կանանց պատրաստվել ծառայությանը։1 Լիաժամկետ միսիոներ լինելը աշխատանք է պահանջում, սակայն նույնը պահանջվում է նաև միսիոներ դառնալիս։

Միսիայի նախապատրաստությունները երբեմն կարող են շատ բարդ թվալ, քանի որ շատ բան է պահանջվում անել․

«Ես պետք է գումար խնայեմ»։

«Ես պետք է ուսումնասիրեմ Քարոզիր Իմ Ավետարանըձեռնարկը»։

«Ինչպե՞ս ուտելիք պատրաստեմ կամ լվացք անեմ»։

«Ես պետք է հանդիպում նշանակեմ իմ եպիսկոպոսի հետ»։

«Արդյո՞ք ես բավարար վստահություն ունեմ ավետարանով կիսվելու համար»։

Այս մտքերն ու մտահոգությունները կարևոր են։ Այնուամենայնիվ, ավելի լավ է կենտրոնանաք ձեր ծառայության ավելի մեծ նպատակի վրա։

Ձեր մղումը

Օգտակար կլինի հարցնեք ինքներդ ձեզ․ «Ինչո՞ւ եմ ես ցանկանում միսիա ծառայել»։

Միգուցե դուք զգում եք, որ դա ձեր պարտականությունն է։ Գուցե դուք ոգևորված եք ապրելու նոր վայրում կամ սովորելու նոր լեզու։ Թերևս դուք ցանկանում եք կիսվել Հիսուս Քրիստոսի Քավության կամ հավերժական ընտանիքների վարդապետության մասին ձեր վկայությամբ։ Կամ դուք կարծում եք, ինչպես ասել է Նախագահ Նելսոնը, որ «յուրաքանչյուր ոք արժանի է իմանալու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին»։2

Միսիայում ծառայելու որոշ պատճառներ ավելի լավն են, քան մյուսները, և գնալու համար մեկից ավելի լավ պատճառներ կան։ Ի վերջո, ձեր պատճառները պետք է կենտրոնանան Տիրոջ և Նրա վերականգնված ավետարանի հանդեպ ձեր սիրո վրա։ Մտածեք ձեր մղումների մասին, և արդյոք դրանք կօգնեն ձեզ ծառայել Տիրոջը «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (Վարդապետություն և Ուխտեր 4.2)։ Եվ եթե ցանկություն չունեք, կարող եք աղոթել Երկնային Հորը, որպեսզի օգնի ձեզ ձեռք բերել այն։

Նկար
քույր միսիոները ծառայություն կատարելիս

Ձեր վկայությունը

«Արդյո՞ք ես ունեմ վկայություն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի մասին։ Եվ արդյո՞ք ես իսկապես հավատում եմ, որ Նա կանչել է ինձ ծառայելու»։

Միսիոների նպատակն է հրավիրել ուրիշներին գալ դեպի Քրիստոսը։ Եթե դուք մարդկանց հրավիրում եք սովորել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի մասին, կարևոր է ունենալ ձեր սեփական վկայությունը։

Պարտադիր չէ, որ ձեր վկայությունը կատարյալ լինի. այն բարելավելու տեղ միշտ կլինի։ Իրականում կարևոր է հիմքը՝ Հիսուս Քրիստոսը։ Դուք կարող եք ինքներդ ճանաչել Նրան՝ ուսումնասիրելով Նրա խոսքերը սուրբ գրություններում, աղոթելով Երկնային Հորը Նրա անունով և ձգտելով ապրել Նրա նման։

Հիանալի միսիոներ լինելը չի նշանակում, որ դուք միշտ հաջող զրույցներ եք ունենում մարդկանց հետ կամ անգիր գիտեք սուրբ գրությունների յուրաքանչյուր հատված (չնայած միշտ կարող եք աշխատել ձեր հմտությունները բարելավելու վրա)։ Քանի դեռ դուք վստահում եք Տիրոջը, հավատում Նրան և պատրաստ եք կատարել Նրա աշխատանքը, Նա կբազմապատկի ձեր ջանքերը և կօգնի ձեզ արդյունավետ միսիոներ դառնալ։

Նկար
քույր միսիոներներ

Ձեր տաճարային օժտումը

«Արդյո՞ք ես պատրաստ եմ տաճար գնալու համար»։

Նախքան միսիայում ծառայելը՝ դուք հավանաբար կստանաք ձեր օժտումը տաճարում, եթե դեռ չեք ստացել այն։

Տաճարային օրհնությունները «հիմնական, բայց հաճախ անտեսված կողմն են աշխատանքի կանչին նախապատրաստվելու համար»։ Իսկ «անձնական արժանավորությունը տաճարի օրհնությունները ստանալու միակ ամենակարևոր պահանջն է»։3 Երբ դուք պատրաստվում եք և արժանի եք գնալու տաճար և սուրբ ուխտեր կապելու Աստծո հետ, դուք նաև պատրաստվում եք միսիոներ լինելու Նրա համար (տես Վարդապետություն և Ուխտեր 105․33, 109․22

Ի վերջո, դուք կարող եք մասնակցել տաճարի նախապատրաստության դասերին։ Միևնույն ժամանակ դուք կարող եք ինքներդ ուսումնասիրել և նախապատրաստվել։ Նախագահ Նելսոնը խորհուրդ է տվել որոշ սուրբ գրություններ և ավետարանական թեմաներ, որոնք դուք կարող եք ուսումնասիրել՝ տաճարի մասին սովորելու համար։4 Դուք կարող եք ավելին իմանալ նաև temples.ChurchofJesusChrist.org կայքի օգնությամբ։

Նկար
ծառայող միսիոներ համակարգչի մոտ

Արժանի և պատրաստված

Կրկին, կան միսիայի նախապատրաստման բազմաթիվ ոլորտներ։ Այո, դուք պետք է գումար խնայեք, լինեք ֆիզիկապես պատրաստված և սովորեք հիմնական հմտություններ, ինչպիսիք են՝ հագուստի խնամքը կամ ճաշ պատրաստելը։ Դուք կարող եք ունենալ այդ նպատակները։

Սակայն թույլ մի տվեք, որ մանրուքները ճնշեն ձեզ։ Ամենակարևոր նախապատրաստությունը, որը դուք կարող եք անել, Տիրոջ ձեռքում արժանի և արդյունավետ գործիք դառնալն է։

Եթե դուք ձեզ ոչ ադեկվատ, լարված կամ անվստահ եք զգում ծառայելու հետ կապված, դա բնական է։ Պարզապես հիշեք, որ Տերը ցանկանում է, որ դուք հաջողության հասնեք։ Եթե վստահեք Նրան և հետևեք Հոգու առաջնորդությանը, Նա կօգնի ձեզ պատրաստվել լինելու լավագույն միսիոները, որ կարող եք լինել։

Տպել