2023
Ինչպես էր Փրկիչը վերաբերվում կանանց
Մարտ 2023


«Ինչպես էր Փրկիչը վերաբերվում կանանց», Երիտասարդներին զորացնելու համար, մարտ 2023։

Ինչպես էր Փրկիչը վերաբերվում կանանց

Մենք կարող ենք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին՝ բարյացակամ և հարգալից վերաբերմունք ցուցաբերելով մեր կյանքում հանդիպած կանանց։

Նկար
Հիսուս Քրիստոսը և Մարիամ Մագդաղենացին

Նկարները՝ Ռոզ Դաթոկ Դալի

Նոր Կտակարանում Հիսուս Քրիստոսը հաճախ էր ուսուցանում անսպասելի բաներ։ (Ինչպես օրինակ՝ մենք պետք է սիրենք մեր թշնամիներին և աղոթենք մեզ հալածողների համար։1)

Այս ուսմունքներից մի քանիսը հակասում էին ժամանակի մշակույթին։ Բայց Փրկիչը չէր փորձում հարմարվել գործող բարքերին։ Նա փորձում էր ուսուցանել ավելի բարձր օրենք և ցույց տալ մեզ, թե ինչպես վերաբերվել միմյանց։ Նա սիրո օրինակ է տվել, որը չի սահմանափակվում տարիքով, սեռով կամ ազգությամբ։

Հիսուսի օրոք կանանց սովորաբար վերաբերվում էին որպես ստորադասների։ Որոշ մշակույթներում նույնիսկ այսօր կանանց սովորաբար հարգանքով չեն վերաբերվում։ Գուցե դուք ապրում եք նման մի վայրում։ Եթե այդպես է, դուք կարող եք Քրիստոսանման օրինակ հանդիսանալ ձեր համայնքի համար՝ լինելով բարի և հարգալից բոլորի, ներառյալ ձեր կյանքում հանդիպած աղջիկների և կանանց նկատմամբ։

Նկար
կանայք Քրիստոսի ժամանակներում

Հիսուսը հոգ էր տանում Իր մոր մասին

Հիսուս Քրիստոսի առաջին հրապարակային հրաշքը մեկն էր, որն օգնեց Նրա մորը։ Նա պատասխանատու էր հարսանիքի ժամանակ մարդկանց կերակրելու համար։ Երբ նրանց խմիչքը վերջացավ, Հիսուսը ջուրը վերածեց գինու, որպեսզի հյուրերի համար բավարար լիներ։

Իր մորը տված Հիսուսի պատասխանի ձևակերպումը կարող է կոպիտ հնչել մեր ժամանակներում. «Դու ինձ հետ ի՞նչ գործ ունես, ո՛վ կին» (Հովհաննես 2․4)։ Սակայն Ջոզեֆ Սմիթը պարզաբանել է, որ Հիսուսը հարցրել է Իր մորը, թե ինչի կարիք ուներ նա. «Ի՞նչ ես կամենում, որ անեմ քեզ համար, ո՛վ կին»2։ Որևէ մեկին «ո՛վ կին» կոչելն այն ժամանակներում հարգալից վերաբերմունք էր։ Նա ըստ էության ասում էր. «Տիկին իմ, ինչ որ հավատքով խնդրեք ինձանից, ես կտամ ձեզ»։3

Այս դեպքերից անցել էր երեք տարի։ Վերջին բաներից մեկը, որ Հիսուսն արեց խաչի վրա Իր մահից առաջ, այն էր, որ պատվիրեց Իր մոր մասին հոգ տանել։

«Մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց» (Հովհաննես 19․26-27

Հիսուսը հարգանքով էր վերաբերվում վտարված կանանց

Մենք ունենք առնվազն երկու օրինակ, երբ Փրկիչը հարգանքով է վերաբերվում կանանց, որոնցից հասարակությունը խուսափում էր։

Փրկչի ժամանակ հրեաների մեծամասնությունը արհամարհանքով էր նայում սամարացի ժողովրդին։ Բայց երբ Հիսուս Քրիստոսը ջրհորի մոտ հանդիպեց մի սամարացի կնոջ, Նա կարեկցանքով և հարգանքով վերաբերվեց նրան։ Ավելին, նրա հետ խոսելիս էր, որ Նա առաջին անգամ բացահայտեց Իրեն՝ որպես խոստացված Փրկիչ։4 (Տես Հովհաննես 4։)

Մեկ այլ իրավիճակում մի կին բռնվել էր ծանր մեղքի մեջ։ Ըստ հրեական օրենքի՝ նրան քարկոծելու էին մինչև մահ։ Երբ ղեկավարները բերեցին այս կնոջը Փրկչի մոտ, Նա նրանց մի հարց տվեց, որը ստիպեց նրանց կանգ առնել և մտածել։ Նրանք չքարկոծեցին նրան։ Ապա Փրկիչը հրավիրեց նրան ապաշխարության՝ ասելով․ «Գնա՛ և այսուհետև մեղք մի՛ գործիր» (Հովհաննես 8.11

Իր Հարությունից հետո Հիսուսը հայտնվեց կանանց

Հարություն առնելուց հետո Հիսուսը առաջինը այցելեց Մարիամ Մագդաղենացուն, որը սգում էր Նրա գերեզմանի մոտ (տես Հովհաննես 20․11-18)։ Այլ կանայք՝ Հովհաննան, ինչպես նաև Հակոբոսի մայրը՝ Մարիամը, առաջիններից էին, որոնք իմացան Տիրոջ հարության մասին։ Հրեշտակները հրավիրեցին նրանց կիսվել իրենց տեսածի վերաբերյալ վկայություններով։ (Տես Ղուկաս 24․1-10։)

Նկար
կանայք Քրիստոսի ժամանակներում

Մենք կարող ենք հետևել Նրա օրինակին

Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի հետևենք Փրկչի՝ կանանց հանդեպ հարգանքի օրինակին։

Մեր մարգարե նախագահ Ռասսել Մ. Նելսոնը մեծ փորձառություն ունի այս հարցում։ Նա իր կնոջ՝ Դենզելի հետ մեծացրել է ինը դուստր և մեկ որդի։ Կնոջ մահից հետո նա ամուսնացել է Վենդի Նելսոնի հետ։

«Մենք հարգում ենք քույրերին ոչ միայն մեր անմիջական ընտանիքներում, այլ նաև մեր կյանքի բոլոր հրաշալի քույրերին»,- ուսուցանում է նա։5

Եկեք այս ամիսը դարձնենք խիզախ, Քրիստոսանման սիրո և բարության ամիս մեր կյանքի կանանց հանդեպ։ Դուք բավականաչափ հզոր եք աշխարհը փոխելու համար՝ հերթով աշխատելով ձեր ունեցած հարաբերությունների վրա։

Հղումներ

  1. Տես Մատթեոս 5.43-44:

  2. Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հովհաննես 2․4 (Հովհաննես 2․4, տողատակի գրառում ա

  3. Robert and Marie Lund, “The Savior’s Respect for Women,” Ensign, Mar. 2015, 51.

  4. See M. Russell Ballard, “Women of Righteousness,” Ensign, Apr. 2002, 66.

  5. Russell M. Nelson, “Our Sacred Duty to Honor Women,” Apr. 1999 general conference (Ensign, May 1999, 39):

Տպել