Տիրոջ ձայնը
Ես վկայում եմ, որ այս համաժողովի ընթացքում մենք լսեցինք Տիրոջ ձայնը։ Թե ինչպես կարձագանքենք դրան, կլինի մեզանից յուրաքանչյուրի քննությունը։
Նախ և առաջ, կցանկանայի խոսք հղել փոքր երեխաներին։ Այո, սա վերջին նիստն է, և այո, ես վերջին խոսնակն եմ։
Վերջերս Պրովո քաղաքի կենտրոնական տաճար այցելության ժամանակ ես հիացա մի նկարով, որի անուն էր՝ Առաջին Տեսիլքը Աֆարի կողմից։ Նկարը պատկերում էր երկնքից իջնող լույսն ու զորությունը, երբ Հայրն ու Որդին այցելեցին պատանի Ջոզեֆ Սմիթին։
Ամենևին չցանկանալով համեմատություն անցկացնել այն սրբազան իրադարձության հետ, որին հաջորդեց վերականգնումը, ես պատկերացնում եմ նմանատիպ պատկեր, որը ցույց կտար Աստծո լույսն ու հոգևոր զորությունը, որը կիջներ այս գերագույն համաժողովի ժամանակ և վերջում կտարածվեր աշխարհով մեկ։
Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Նա առաջնորդում է իր սուրբ գործը, և որ գերագույն համաժողովն այն կարևոր պահերից մեկն է, երբ Նա անձնապես ուղղորդում է Իր Եկեղեցին։
Ուսուցանվել բարձրյալից
Եկեղեցու կազմավորման օրը Տերը Ջոզեֆ Սմիթին նշանակեց մարգարե, տեսանող և Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալ և ասաց Եկեղեցուն․
«Քանզի նրա խոսքը դուք պետք է ընդունեք, ինչպես որ իմ իսկ բերանից, ողջ համբերությամբ ու հավատքով:
Քանզի այդ բաները կատարելով, դժոխքի դռները չեն հաղթի ձեզ այո՛, … և Տեր Աստված ձեր առջևից կցրի խավարի զորությունները և այնպես կանի, որ երկինքները կցնցվեն՝ ձեր բարիքի համար»։
Ավելի ուշ, Առաջին Նախագահության բոլոր անդամները և Տասներկու Առաքյալների Քվորումը հաստատվեցին և կարգվեցին որպես մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ։
Այժմ, երբ հավաքվում ենք Թոմաս Ս․ Մոնսոնի առաջնորդության ներքո, մենք ակնկալում ենք, որ կլսենք Տիրոջ կամքը … Տիրոջ միտքը, … Տիրոջ ձայնը, և Աստծո զորությունը ի փրկություն»։ Մենք վստահում ենք Նրա խոստմանը․ «Լինի դա իմ իսկ ձայնով, թե իմ ծառաների ձայնով` միևնույն է»:
Այս ժամանակակից աշխարհի իրարանցման և խառնաշփոթության մեջ կարևոր է, որ վստահենք ու հավատանք Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի խոսքերին, որպեսզի հոգևոր աճ ու տոկոնություն ունենանք։
Մենք հավաքվել ենք այս հրաշալի համաժողովի համար։ Միլիոնավոր Վերջին Օրերի Սրբեր և այլ հավատքի մարդիկ, ովքեր ավելի քան 200 երկրներից են, խոսում են ավելի քան 93 լեզուներով, հաճախում են այս նիստերին կամ կարդում են համաժողովի ուղերձները։
Մենք աղոթել ու պատրաստվել ենք այս համաժողովի համար։ Շատերս ունենք անհանգստացնող մտավախություններ և անկեղծ հարցեր։ Մենք ցանկանում ենք նորոգել մեր հավատքը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի հանդեպ, ցանկանում ենք ամրապնդել գայթակղությանը դիմակայելու և նպատակներից չշեղվելու մեր ունակությունը։ Մենք գալիս ենք ուսուցանվելու բարձրյալից։
Տիրոջ միտքը և կամքը
Առաջին Նախագահության և Տասներկուսի համար, ովքեր սովորաբար խոսում են յուրաքանչյուր համաժողովին, իրենց ուղերձների նախապատրաստությունը կրկնվող բեռ ու սրբազան վստահություն է։
Բարձրագույն Իշխանավոր ծառայելուց տարիներ առաջ ես հարցրեցի Երեց Դալլին Հ․ Օուքսին, թե արդյոք նա տարբեր ելույթներ է պատրաստել յուրաքանչյուր ցցի համաժողովի համար։ Նա ժխտական պատասխան տվեց և ավելացրեց․ «Բայց, գերագույն համաժողովի իմ ելույթները տարբեր են եղել։ Պատահում էր, որ 12-15 սևագիր օրինակներ էի պատրաստում, որպեսզի համոզվեի, որ ասում եմ այն, ինչ Տերն է ցանկանում, որ ես ասեմ»։
Ե՞րբ և ինչպե՞ս է գերագույն համաժողովների ելույթների ոգեշնչումը գալիս։
Առանց հանձնարարված թեմաների, մենք տեսնում ենք, թե յուրաքանչյուր համաժողովի ժամանակ ինչպես է երկինքը հրաշալիորեն ուղղորդում հավերժական ճշմարտությունների մասին թեմաները։
Իմ Եղբայրներից մեկն ինձ ասել է, որ համաժողովի ելույթի իր թեման հանձնարարվել է նրան անցյալ Ապրիլի համաժողովից անմիջապես հետո։ Մեկ ուրիշը նշել է, որ երեք շաբաթ առաջ նա դեռ աղոթում և սպասում էր Տիրոջը։ Երբ երրորդինհարցրին, թե որքան ժամանակ է պահանջվել շատ զգայուն թեմայով մի ելույթ կազմելու համար, նա պատասխանեց․ «Քսանհինգ տարի»։
Երբեմն, գլխավոր միտքը շատ արագ է գալիս, բայց բովանդակությունն ու մանրամասները դեռևս պահանջում են մեծ հոգևոր ջանքեր։ Ծոմապահությունն ու աղոթքը, ուսումնասիրությունն ու հավատքը մշտապես կազմում են գործընթացի մասը։ Տերը չի ցանկանում, որ որևէ պատրվակով Իր ձայնըՍրբերին թույլհնչի։
Հաճախ գերագույն համաժողովի ելույթների ցուցումները տրվում են գիշերները կամ վաղ առավոտյան ժամերին, երբ ելույթը ձեր մտքերից դուրս է գտնվում։ Հանկարծ սպասվող գաղափարը, իսկ երբեմն, որոշակի բառեր և արտահայտություններ են պարզ հայտնության ձևով ծագում մտքում։
Երբ ունկնդրեք, ձեր լսած ուղերձները կարող են շատ անձնական լինել կամ դրանք կարող են հարմարեցվել հենց ձեզ համար։
Շատ տարիներ առաջ, երբ մտածում էի, թե արդյոք ես պատրաստ եմ ծառայել միսիայում, գերագույն համաժողովի ելույթի ժամանակ, մի արտահայտություն ծագեց իմ գլխում։ Այդ արտահայտությունն էր՝ «Դու չգիտես ամեն ինչ, բայց դու գիտես բավականաչափ»։ Այդ նույն օրը գերագույն համաժողովին ներկա գտնվող մի երիտասարդ աղջիկ ասաց ինձ, որ աղոթում էր իր ամուսնության առաջարկի շուրջ և մտածում էր, թե այդ երիտասարդ տղային դեռևս լավ չէր ճանաչում։ Երբ արտասանեցի՝ «Դու չգիտես ամեն ինչ, բայց դու գիտես բավականաչափ» բառերը, Հոգին հաստատեց նրան, որ նա իրոք, բավականաչափ, ճանաչում էր այդ տղային։ Երկար տարիներ շարունակ նրանք երջանիկ ամուսիններեն եղել։
Ես խոստանում եմ, որ եթե դուք հոգեպես պատրաստվեք և մասնակցեք այն ակնկալիքով, որ կլսեք Տիրոջ ձայնը, ապա մտքերը և զգացումները կծագեն ձեր գլխում, կարծես թե դրանք հարմարեցվել են հատուկ ձեզ համար։ Դուք դա զգացել եք այս համաժողովի ընթացքում, կամ դեռ կզգաք, երբ առաջիկա շաբաթների ընթացքում ուսումնասիրեք ուղերձները։
Ներկայիս և հետագա ամիսների համար
Նախագահ Մոնսոնն ասել է.
«Ժամանակ տրամադրեք և կարդացեք համաժողովի ելույթները։
Մտածեք [դրանց մասին]։ … Ես հասկացել եմ, որ ավելին եմ քաղում այս ոգեշնչված քարոզներից, երբ ուսումնասիրում եմ դրանք ավելի մեծ խորությամբ»։
Գերագույն համաժողովի ուսմունքներն այն նկատառումներն են, որոնց մասին Տերը ցանկանում է, որ մտածենք այժմ և առաջիկա ամիսների ընթացքում։
Հովիվը «գնում է [իր ոչխարների] հետևից և ոչխարները հետևում են նրան, քանի որ նրանք ճանաչում են նրա ձայնը»։
Հաճախ, նրա ձայնը ուղղորդում է մեզ փոխել ինչ-որ բան մեր կյանքում։ Նա հրավիրում է մեզ ապաշխարել։ Նա հրավիրում է մեզ «հետևել Իրեն»:
Մտածեք այս համաժողովից մեջբերված նախադասությունների շուրջ․
Նախագահ Հենրի Բ․ Այրինգն առավոտյան նիստին ասել է․ «Ես բերում եմ իմ վկայությունը, որ Հայր Աստված ապրում է և ցանկանում է, որ դուք գնաք տուն՝ Իր մոտ։ Սա Տեր Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին է: Նա ճանաչում է ձեզ, Նա սիրում է ձեզ, Նա հոգ է տանում ձեր մասին»։
Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆը երեկ կայացած նիստին ասել է․ «Ես վկայում եմ, որ երբ մենք շարունակենք ծառայել կամ շարունակենք այդ հրաշալի ճամփորդությունը, որը տանում է Աստծո մոտ, մեր կյանքն ավելի լավը կդառնա, և Տերը կգործի մեր միջոցով ուշագրավ եղանակներով, որպեսզի օրհնի մեր շրջապատի մարդկանց և իրականացնի Իր հավերժական նպատակները»:
Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը երեկ կայացած ցերեկային նիստին ասել է․ «Ես խոստանում եմ, որ երբ դուք ընկղմվեք Մորմոնի Գրքի ուսումնասիրության մեջ, դուք կպատվաստվեք օրվա չարի դեմ, նաև՝ պոռնոգրաֆիայի տանջող ժանտախտի ևմիտքը թմրեցնող այլ վատ սովորույթների դեմ»։
Երեց Դալլին Հ․ Օուքսը երեկ կայացած նիստերի ժամանակ ասել է․ «Ես վկայում եմ, որ ընտանիքի հռչակագիրը հավերժական ճշմարտության արտահայտություն է, Տիրոջ կամքն Իր զավակների համար, ովքեր փնտրում են հավերժական կյանք»։
Եվ Երեց Մ․ Ռասսել Բալլարդը մի քանի րոպե առաջ ասել է․ «Մենք պետք է ընդունենք Աստծո զավակներին կարեկցանքով և վերացնենք ամեն նախապաշարմունք, ներառյալ՝ ռասայական խտրականությունը, սեռական խտրականությունը և ազգայնականությունը»։
Քանի որ մենք ունենք լրացուցիչ րոպեներ, ես պարզապես կցանկանայի համառոտ ներկայացնել Երեց Ռոբերտ Դ․ Հեյլսի մեջբերումը։ Առաջին Նախագահությունը Երեց Հեյլսին ասել էր, որ նա կարող է կարճ ելույթ ունենալ Կիրակի առավոտյան նիստի ժամանակ, եթե նրա առողջությունը ների։ Չնայած նրա առողջությունը թույլ չտվեց, այնուամենայնիվ նա ելույթ էր պատրաստել, որըավարտել էր անցած շաբաթ և դրանով կիսվեց ինձ հետ։ Քանի որ նա մահացավ մոտերեք ժամ առաջ, ես կկիսվեմ երեք տող նրա ելույթից։
Մեջբերում Երեց Հեյլսի ելույթից․ «Երբ մենք ընտրում ենք հավատքը, մենք պատրաստ ենքկանգնել Աստծո առաջ։ … Փրկիչըխաչելությունից հետոհայտնվեց միայն այն մարդկանց, ովքեր «[Նրա] վկայության մեջ հավատարիմ էին եղել մահկանացության մեջ ապրելու ժամանակ»։ [ՎևՈւ 138․12։] Այն մարդիկ, «ովքեր մերժեցին մարգարեների վկայությունները [չէին կարող] տեսնել [Փրկիչի] ներկայությունը, ոչ էլ նայել Նրա դեմքին»։ [ՎևՈւ 138․21։] … Մեր հավատքը նախապատրաստում է ապրելու Տիրոջ ներկայության մեջ»։
Ինչքան բարի էր Տերը, որ ոգեշնչեց Նախագահ Ռասսել Մ. Նելսոնին անմիջապես դուրս գնալ առավոտյան նիստից հետո, բաց թողնել իր ճաշը և արագ տեսակցել Երեց Հեյլսին, նրա քվորումի նախագահին և հրեշտակային Մերի Հեյլսին, երբ Երեց Հեյլսը հեռացավ մահկանացու կյանքից։
Արձագանքել Տիրոջ ձայնին
Ես վկայում եմ, որ այս համաժողովի ընթացքում մենք լսեցինք Տիրոջ ձայնը:
Մենք չպետք է անհանգստանանք, երբ Տիրոջ ծառաների խոսքերըհնչում են աշխարհին, իսկ երբեմն մեր մտածելակերպին հակառակ։ Դա միշտ այդպես է եղել։ Տաճարում ես ծնկի եմ գալիս իմ Եղբայրների հետ։ Ես հաստատում եմ, որ նրանց սրտերը բարի են։ Նրանց ամենամեծ ցանկությունն է գոհացնել Տիրոջը և օգնել Աստծո զավակներին վերադառնալ Նրա ներկայություն։
Յոթանասունականները, Եպիսկոպոսությունները, Սփոփող Միության, Երիտասարդ Կանանց, Երեխաների Միության և օժանդակ կազմակերպությունների գերագույն նախագահները, հրաշալի երաժշտությունը և իմաստալից աղոթքները հրաշալի ոգեշնչում հաղորդեցին այս համաժողովին։
Գերագույն համաժողովների ելույթները պարունակում են գանձեր, որոնք սպասում են ձեր բացահայտմանը։Թե ինչպես կարձագանքենք դրանց, կլինի մեզանից յուրաքանչյուրի քննությունը:
Թույլ տվեք կիսվել մարգարեական խոսքերին արձագանքելու մի փորձառությամբ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կյանքից։
1979թ.-ին, Բարձրագույն Իշխանավոր կանչվելուց հինգ տարի առաջ Եղբայր Նելսոնըայցելեց մի ժողովի, որը նախորդեց գերագույն համաժողովին։ Նախագահ Սպենսեր Վ․ Քիմբալը «մարտահրավեր նետեց ներկաներին՝ մեծացնելու իրենց քայլը և տարածելու ավետարանն ամբողջ աշխարհում։ Իր նշած երկրներից Նախագահ Քիմբալը հատկապես մատնանշեց Չինաստանը և հայտարարեց․ «Մենք պետք է ծառայենք չինացիներին։ Մենք պետք է սովորենք նրանց լեզուն։ Մենք պետք է աղոթենք նրանց համար և օգնենք նրանց»։
54 տարեկանում Եղբայր Նելսոնը ժողովի ժամանակ զգացում ունեցավ, որ պետք է սովորի Մանդարին լեզուն։ Չնայած նասրտիվիրաբույժ էր և չափազանց զբաղված,անմիջապես մի ուսուցիչ վարձեց։
Չինարեն լեզվի դասերը սկսելուց շատ չանցած, Բժիշկ Նելսոնը այցելեց մի համաժողովի և անսպասելիորեն հայտնվեց «ականավոր չինացի վիրաբույժ բժիշկ Վու Ինկայի կողքին։ Քանի որ [Եղբայր Նելսոնը] ուսումնասիրում էր Մանդարին լեզուն, նա զրույցի [բռնվեց] [բժիշկ Վուի] հետ»։
Մարգարեի հորդորին հետևելու Բժիշկ Նելսոնի ցանկությունը հանգեցրեց այն բանին, որ Բժիշկ Վուն այցելեց Սոլթ Լեյք Սիթի, իսկ բժիշկ Նելսոնը մեկնեց Չինաստան՝ դասախոսություններ կարդալու և վիրահատություններ անցկացնելու նպատակով։
Նրա սերըչինժողովրդի հանդեպ, ինչպես նաև այդ ժողովրդի սերն ու հարգանքը նրա հանդեպ աճեց։
1985թ.-ի փետրվարին,Տասներկուսի Քվորում կանչվելուց 10 ամիս անց, Երեց Նելսոնը մի անակնկալ հեռախոսազանգ ստացավ Չինաստանից, որովխնդրում էին Բժիշկ Նելսոնին գալ Պեկին և վիրահատել Չինաստանի ամենահայտնի օպերային երգչի սիրտը։ Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի հորդորի արդյունքում Երեց Նելսոնը վերադարձավ Չինաստան։ Վերջին վիրահատությունը, որ նա կատարեց,Չինաստանի ժողովրդական հանրապետությունում էր։
Երկու տարի առաջ, 2015թ.-ի հոկտեմբերին, Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը ևս մեկ անգամ արժանացավ պաշտոնական հայտարարության, որտեղ նրան անվանում էին «Չինաստանի հին բարեկամ»։
Ապա երեկ մենք լսեցինք, որ այժմ 93 տարինբոլորած Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը խոսում է Նախագահ Թոմաս Ս․ Մոնսոնի խնդրանքի մասին, որ «ամեն օր աղոթքով [ ապրիլի համաժողովին] ուսումնասիրենք Մորմոնի Գիրքը և խորհենք դրա շուրջ»:
Ինչպես Նախագահ Նելսոնըսրտիվիրաբույժ աշխատած բազմազբաղ տարիներին վարձեց Մանդարին լեզվի ուսուցիչ, այնպես էլ անմիջապես հետևեց Նախագահ Մոնսոնի խորհրդին և կիրառեց իր կյանքում։ Նա ասել է, որ կարդալուց բացի«ցուցակ է կազմել, թե ինչի մասին է Մորմոնի Գիրքը, ինչ է այն հաստատում, ինչ է հերքում, ինչ է իրականացնում, ինչ է պարզաբանում, և ինչ է հայտնում»։
Իսկ հետո, հետաքրքիր է, որ այս առավոտյան որպես երկրորդ վկա Նախագահ Հենրի Բ․ Այրինգը նույնպես խոսել է Նախագահ Մոնսոնի հորդորին հետևելու իր արձագանքի մասին։ Դուք հիշո՞ւմ եք այս խոսքերը. «Ձեզանից շատերի նման ես մարգարեների խոսքերն ընկալում եմ, որպես ինձ ուղղված Տիրոջ խոսքեր։ Եվ ձեզանից շատերի նման ես որոշեցի հնազանդվել այդ խոսքերին»։
Թող որ մենք ընդօրինակենք այդ օրինակները մեր կյանքում։
Խոստում և օրհնություն
Խոստանում եմ ձեզ, որ երբ լսեք ձեզ ուղղված Տիրոջ ձայնը այս գերագույն համաժողովի ելույթների մեջ, իսկ հետո շարժվեք ըստ հուշումների, դուք երկնքի աջը կզգաք ձեր գլխին և ձեր ու ձեզ շրջապատողների կյանքը կօրհնվի։
Այս համաժողովի ընթացքում մենք մտածել ենք մեր սիրելի մարգարեի մասին։ Նախագա՛հ Մոնսոն, մենք սիրում ենք Ձեզ։ Ես փակում եմ նրա խոսքերով, որը նա հղել է այս բեմից։ Հավատում եմ, որ դա մի օրհնություն է, որը նա կուզեր տալ մեզ այսօր, եթեկարողանար լինել մեզ հետ։ Նա ասել է․ «Հեռանալով այս համաժողովից, ես խնդրում եմ, որ երկնքի օրհնություններն իջնեն յուրաքանչյուրիդ վրա։ … Ես աղոթում եմ, որ մեր Երկնային Հայրն օրհնի ձեզ և ձեր ընտանիքները: Թող այս համաժողովի ուղերձները և ոգին արտահայտվեն այն ամենի մեջ, ինչ անում եք դուք ձեր տներում, ձեր աշխատավայրում, ձեր ժողովներում և ձեր բոլոր գործերում»։
Նա ավարտեց, ասելով՝ «Ես սիրում եմ Ձեզ։ Ես աղոթում եմ ձեզ համար: Թող Աստված օրհնի ձեզ: Թող Նրա խոստացած խաղաղությունը լինի ձեզ հետ այժմ և հավիտյան»։
Հիսուս Քրիստոսի անունով, ամեն: