Տուն բերենք Երեխաների խմբի դասը
Քահանայության օրհնությունները մատչելի են բոլորին
Դուք կարող եք օգտագործել այս դասը և վարժությունը՝ ավելին սովորելով Երեխաների Խմբի այս ամսվա թեմայի մասին:
Երբ Ջոզեֆ Սմիթը թարգմանում էր Մորմոնի Գիրքը, նա և նրա դպիրը՝ Օլիվեր Քաուդերին մի հարց ունեին: Նրանք գնացին անտառ և աղոթեցին այդ մասին: Աղոթելու ժամանակ «մի սուրհանդակ իջավ երկնքից լույսի ամպի մեջ»: Այդ սուրհանդակը Հովհաննես Մկրտիչն էր: Նա իր ձեռքերը դրեց Ջոզեֆի և Օլիվերի գլուխներին և տվեց նրանց Ահարոնյան Քահանայություն: Այնուհետև Հովհաննես Մկրտիչը պատվիրեց Ջոզեֆին և Օլիվերին մկրտել մեկ մեկու: Քիչ ժամանակ անց, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես Առաքյալները եկան Երկիր և կարգեիցն Ջոզեֆին և Օլիվերին Մելքիսեդեկյան Քահանայության: Աստծո քահանայությունը կրկին Երկրի վրա է: (Տես Ջոզեֆ Սմիթ—Պատմություն 1.68–72):
Քահանայության շնորհիվ մենք կարող ենք ստանալ հրաշալի օրհնություններ և արարողություններ: Դրանք են օրհնությունները նորածիններին, հիվանդներին և երեխաներին իրենց հայրերի կամ քահանայության արժանի կրողների կողմից: Մենք նաև պետք է ստանանք որոշակի քահանայության օրհնություններ Երկնային Հոր մոտ վերադառնալու համար: Այդ օրհնություններից են ընկղմամբ մկրտությունը, Սուրբ Հոգու պարգևը և տաճարային սուրբ օրհնությունները, որոնք կարող են միասին հավերժ կնքել ընտանիքները: Բացի դա, տաճարում կարող են կատարվել արարողություններ մարդկանց համար, ովքեր մահացել են՝ առանց ստանալու ավետարանի օրհնությունները: Քահանայության օրհնությունները մատչելի են բոլորին: