Արձագանքներ
Դա շենացնում է իմ վկայությունը
Ես ջանասիրաբար կարդացել եմ և ուսումնասիրել Լիահոնան սկսած 1967 թվականից, և դա օգնել է ինձ հոգեպես աճել: Յուրաքանչյուր ամիս ես սպասում եմ ամսագրին, որպեսզի կարողանամ խրատվել, զգալ Տիրոջ Հոգու հուշումները և շենացնել ավետարանի մասին իմ վկայությունը: Ես հատկապես հավանեցի «Ընդօրինակել և հարգել մեր Երկնային Ծնողներին» հոդվածը (Լիահոնա, փետր. 2012, 80): Ես լիովին համամիտ էի հեղինակի հետ, որովհետև ես նույնպես գծանկարիչ եմ:
Ֆաբիո Ֆաջարդո, Կոլումբիա
Ուսուցիչ և ընկեր
Ես սիրում եմ Լիահոնան—՝ այն ուսուցանում է ինձ, աջակցում և ուղղում իմ կյանքը: Երբ առավոտյան բարի բաներ եմ կարդում, փորձում եմ ավելի լավը լինել ողջ օրը: Իմ սերն ու հավատքն ավելի ուժեղ են, երբ կարդում եմ ամսագիրը: Ես նաև տալիս եմ Լիահոնան իմ ընկերներին որպես նվեր: Այնքան շնորհակալ եմ այդպիսի լավ ուսուցչի և ընկերոջ համար:
Անաստասիա Նապրասնիկովա, Ուկրաինա