Բրազիլիայի երիտասարդության կապը ընտանեկան պատմության հետ, տաճարային աշխատանք
Խոսե Ա.Մոսկաոն նկատում էր մի միտում՝ երիտասարդները, ովքեր գալիս էին Բրազիլիայի Կամպինաս Տաճարը, շատ «ազատ ժամանակ էին ունենում»:
Եղբայր Մոսկաոն՝ տաճարին կից գտնվեղ ընտանեկան պատմության կենտրոնի տնօրենը գիտեր, որ որ երիտասարդներից շատերը տաճար հասնելու համար ստիպված էին անցնել երկար տարածություն՝ մեծ մասը գալիս էին քարավաններով և մնում էին մի քանի օր: Հնարավոր չէր կրճատել այն ժամանակը, որն ընկած էր մկրտարանում իրենց նիստերի, ճաշերին ու իրենց ծնողներին և տաճարային այլ արարողություններին մասնակցող ղեկավարներին սպասելու միջև:
Բայց գուցե, մտածեց նա, կարող էր տաճարի տարածքում թափառելու փոխարեն, երիտասարդներին ազատ ժամանակը անցկացնելու տարբերակ առաջարկել:
Նա այդպես էլ արեց:
Հրավեր
Նա սկսեց հրավիրել երիտասարդներին կենտրոն և առաջարկեց ուսուցանել նրանց, թե ինչպես աշխատել «FamilySearch indexing» ծրագրում:
Սկզբում ոմանք ամաչում էին կամ էլ դժկամությամբ էին անում: Բայց եղբայր Մոսկաոն ասաց, որ երբ նա խոսեց նրանց հետ մարդկանց խավարից ազատելու և նրանց անունները դեպի լույսը բերելու կենդանի մարգարեի խոսքերին հնազանդվելու մասին, երիտասարդներն ազդվեցին» (տես David A. Bednar, “The Hearts of the Children Shall Turn,” Liahona and Ensign, Nov. 2011, 24–27):
Կարևոր է այն, որ տաճարը և ընտանեկան պատմության կենտրոնը գտնվում են միևնույն տարածքում. դա ընդգծում է ֆիզիկական առումով, որ տաճարը և ընտանեկան պատմության աշխատանքը մեկ մեծ գործի երկու մասերն են հանդիսանում: Ջորջ Ա. Օուքսը՝ Բրազիլիայի Կամպինաս Տաճարի նախագահը, ասել է, որ դա այնպիսի մի բան է, որը տաճարային շրջանի երիտասարդությունը սկսում է սովորել:
«Նախքան ընտանեկան և ինդեքսավորման ծրագրերի մեջ նրանց ներգրավելը, նրանց ուղևորությունը դեպի տաճար, հիմնականում, մահացածներին մկրտելու նպատակով էր: Այժմ ինդեքսավորման աշխատանքները դառնում են նրանց աշխատանքի մի մասը», - ասել է նա:
Ներածություն
Երբ երիտասարդները գալիս են կենտրոն, Եղբայր Մոսկաոն և միսիոներները, ովքեր կամավոր ծառայում են կենտրոնում, բացատրում են համառոտ, ոչ պաշտոնական լեզվով, հետևյալ սկզբունքները.
-
Նրանք դառնում են փրկիչներ Սիոն սարի վրա (տես Աբդիա Ա.21):
-
Նրանք ականջ են դնում մարգարեի կոչին (տես «Զավակների սրտերը պիտի դառնան»):
-
Նրանք ազատում են մարդկանց խավարից՝ երկար ժամանակ մոռացված ժապավենների և փոշոտ գրանցման գրասենյակների և եկեղեցիների գրքամատյանների խավարից: Ինդեքսավորումը բերում է այդ անունները դեպի լույս և դարձնում դրանք հետազոտվելու համար մատչելի, որպեսզի նրանց ընտանիքները կարողանան գտնել նրանց:
-
Միանալով այս աշխատանքին, նրանք մեկ այլ կերպ կմասնակցեն «հավիտենական ավետարանին պատկանող բոլոր թեմաներից ամենափառահեղին՝ մահացածների մկրտությանը» (ՎևՈՒ 128.17):
-
Նրանք կօգտագործեն իրենց ժամանակը մահացածների փրկության մեծ աշխատանքի համար, որն օրհնում է ընտանիքները:
-
Մենք բոլորս Աստծո ընտանիքի մի մասն ենք կազմում, և, այն մարդկանց անուններն ինդեքսավորելով, որոնց նրանք չեն ճանաչում, նրանք այնուամենայնիվ օգնում են իրենց ընտանիքին:
-
Երբ նրանք հասկանում են, թե ինչպես մասնակցեն ինդեքսավորմանը, նրանք հնարավորություն են ունենում ուսուցանել իրենց ընտանիքի անդամներին և այլ երիտասարդների իրենց ծխերում և ճյուղերում նույնպես մասնակցել:
Եղբայր Մոսկաոն և միսիոներները այդ ժամանակ օգտագործում են կենտրոնի համակարգիչները՝ ցույց տալու պատանիներին, ինչպես սկսել ինդեքսավորումը և ինչպես տեղադրել և օգտագործել ծրագիրը, երբ նրանք տուն գնան: Մեկ անգամ հասկանալուց հետո, ասում է Եղբայր Մոսկաոն, նրանք «սկսում են ինդեքսավորել անզուգական ուժով»:
Աշխատանքի հանդեպ խանդավառություն
Թվերն արտացոլում են այդ խանդավառությունը: 2012 թվականի առաջին ամիսներին այցելուները ինդեքսավորեցին 6,370 անուն, դրանցից 3,305 ը ինդեքսավորել են 12-ից 18 տարեկան երիտասարդները: Փաստորեն, հարմարեցնելու համար ինդեքսավորման հանդեպ աճող հետաքրքրությունը, Կամպինասի ընտանեկան կենտրոնը հաճախ իր սովորական ժամերը երկարացնում է առավոտյան 8:00 ից մինչև երեկոյան 6:00, և բաց է մնում մինչև ժամը 10:00:
Բայց պատանիները աչքաթող չեն անում ինդեքսավորումը, երբ մեկնում են տաճարից: Երբ նրանք տուն են գնում, շարունակում են իրենց դերը, ինչպես Եղբայր Մոսկաոն է կոչում, «ավելի քան 170000 ակտիվ ինդեքսավորողների բանակում, որ Եկեղեցին ունի այսօր»: Շատերը ինդեքսավորման աշխատանքը կատարում են որպես Աստծո հանդեպ պարտականության և Անձնական Զարգացման ծրագրի իրենց նպատակներ:
Բարի ազդեցություն
Այս տարվա սկզբին Իզաբելա Ա., 16 տարեկան , Վիլա Վելհայից, Էսպիրիտո Սանտո, Բրազիլիա, ճանապարհորդեց իր մոր և քրոջ հետ տաճար: Ուղևորության վերջին օրը նրա տատիկի մահվան մեկ տարվա տարեդարձն էր: Իզաբելան մկրտվեց իր տատիկի համար, իսկ նրա մայրը կատարեց տաճարային մյուս արարողությունները նրա համար:
«Ես զգում էի այս ճանապարհորդության ընթացքում, որ ես պետք է ինչ որ լավ բան անեի», - բացատրեց Իզաբելան: «Ես ուզում էի սովորել ինդեքսավորել և ինձ օգնեց Եղբայր Խոսե Մոսկաոն:
Ապա երբ ես մկրտովում էի իմ տատիկի համար, Հոգին խորապես ազդեց ինձ վրա: Ես հասկացա, որ շատ մարդիկ վարագույրից այն կողմ անվերջ սպասում էին և նրանք իմ օգնության կարիքն ունեին: Ես հասկացա, որ ես կարող էի տալ մի փոքր իմ ժամանակից՝ ծառայելու համար և որ ես կարող էի անել շատ բան այդ մարդկանց համար: Ինդեքսավորումը սիրո աշխատանք է»: