Երիտասարդներ
Աղոթք և խաղաղություն
Մի երեկո ես վիճեցի մայրիկիս հետ և ինձ շատ վատ զգացի: Ուստի, որոշեցի աղոթել: Չնայած ես վատ տրամադրություն ունեի և չէի ուզում «հոգևոր» լինել, ես գիտեի, որ աղոթելը կօգներ ինձ մի փոքր երջանիկ զգալ և ավելի քիչ վիճաբանող լինել: Երբ մայրս դուրս եկավ իմ սենյակից, ես սկսեցի իմ աղոթքը: «Թանկագին Երկնային Հայր, այս երեկո ես գալիս եմ քո առաջ, որովհետև …»: Ոչ: Ես բացեցի իմ աչքերը և ձեռքերս ցած իջացրեցի. դա շատ դժվար էր թվում: Ես կրկին փորձեցի. «Երկնային Հայր ինձ պետք է …»: Դա նույնպես տարօրինակ թվաց: Ես զգացի, որ Սատանան դրդում էր ինձ հրաժարվել Երկնային Հորից օգնություն խնդրելու իմ աղոթքից:
Հանկարծ ես հուշում ստացա՝ շնորհակալություն ասել: Ուստի, ես ասացի, և մտքեր սկսեցին հորդել այն ամենի վերաբերյալ, ինչի համար ես կարող էի շնորհակալություն հայտնել իմ Երկնային Հորը: Երբ ես ավարտեցի շնորհակալություն հայտնելը, ես անմիջապես սկսեցի քննարկել խնդիրը:
Դրանից հետո ես հրաշալի խաղաղություն զգացի իմ մեջ, հոգևոր ջերմ զգացողություն, որ ես գիտեմ, որ մեր Երկնային Հայրը և իմ ծնողները սիրում են ինձ, և որ ես Աստծո զավակ եմ: Ես կարողացա ներողություն խնդրել իմ մորից և ընդունել նրա ներողությունը: