2012
Հնդկաստանում կազմակերպվեց առաջին ցիցը:
Հոկտեմբեր 2012


Հնդկաստանում կազմակերպվեց առաջին ցիցը:

Առկա էր հուզմունքի և երախտագիտության մի ակներև զգացում, երբ 2012 թվականի մայիսի 27-ին Հնդկաստանի Հայդարաբադի ցցի ստեղծման կապակցությամբ, որն առաջին ցիցն է երկրում, ավելի քան 1,500 անդամներ և ընկերներ էին հավաքվել Նովոթել Համաժողովների Կենտրոնում Հայդերաբադում, Հնդկաստան: Նախագահում էր Երեց Դալլին Հ. Օուքսը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, որին ուղեկցում էր Երեց Դոնալդ Լ. Հոլսթրոմը՝ Յոթանասունի Նախագահությունից և Յոթանասունից Երեց Էնթոնի Դ. Պերկինսը, ով ծառայում է որպես Ասիայի Տարածքի Նախագահ: Համաժողովի ժամանակ յուրաքանչյուր առաջնորդի ուղեկցում էր իր կինը:

Ջոն Գաթին հաստատվեց որպես ցցի Նախագահ, Սուրեշ Նաթարջանը՝ առաջին խորհրդական, և Ռաջարաթնամ Բուշին՝ երկրորդ խորհրդական: Հնդկաստանի առաջին հայրապետը նախկին շրջանի նախագահն էր՝ Փրասադ Ռաո Գադեյը:

Դիմելով Հնդկաստանի Սրբերի երբևէ ամենամեծ հավաքին, Ռանդի Դ. Ֆանքը՝ Հնդկաստանի Բանգալոր Միսիայի նախագահը, ասաց. «Սա մի փառահեղ տեսարան է այս պատմական օրը, որը մենք միշտ կհիշենք: Մենք միշտ կհիշենք, որ Տիրոջ մի Առաքյալ է եղել այստեղ»:

Երեց Պերկինսը Հնդկաստանի անդամներին սեր արտահայտեց Ասիայի Տարածքային Նախագահությունից և ասաց. «Մենք տեսնում ենք այս երկրում մի սքանչելի աշխատանքի սկզբնավորումը: Եկեղեցու աճը և ցցի ձևավորումը կատարվում է համաձայն հավերժական ավետարանի սկզբունքների և քահանայության հաստատված կանոնների»:

Նշելով, որ կոչումով նա երկրորդ վկան էր նոր ցցի նախագահությունում, Երեց Հոլսթրոմը բացատրեց նոր ցցի ղեկավարությունն ընտրելու հայտնության գործընթացը: Որպես Յոթանասունի անդամ, նա նշանակված է և ժամանում է առանց կանխակալ կարծիքի կամ նախատրամադրվածության, ասաց նա: Նա եկել է Տիրոջ ձևով, վստահելով Նրա Հոգուն՝ հայտնություն ստանալու համար: «Տիրոջ կամքն է, որ Նախագահ Գաթին լինի ցցի նախագահ», - ասաց Երեց Հոլսթրոմը:

Քրիսթեն Օուքսը, ով ուղեկցում էր իր ամուսնուն, խոսեց երեխաներին ուսուցանելու մասին, որ նրանք հավատային՝ «որովհետև նրանց մայրերը գիտեին» (տես Ալմա 56.48):

Որպես ժողովի վերջին խոսնակ, Երեց Օուքսն արտահայտեց երախտագիտություն Հնդկաստանի ազգին, կրոնական ազատություն ունեցող երկրին, որը թույլ է տալիս Եկեղեցու անդամներին «հանդիպել և խոսել մեր հավատքի սկզբունքների մասին»:

Երեց Օուքսը վկայեց, որ վկայություն էր ունեցել Հոգուց, որ Տերը նախապատրաստել էր և ընտրել ղեկավարներին, որոնք կանչվել էին: Երեց Օուքսը խոսեց նաև ցցի նոր պարտականությունների մասին:

Հին Կտակարանում Եսայիա մարգարեն նմանեցնում է Իսրայելը վրանի, որն ապաստանավայր էր Իսրայելի զավակների համար: Նա ասաց. «Եկեղեցին այսօր վրան է: Մենք գիտենք, որ վրանը պետք է ամրացվի ցցերով: Այժմ Հայդերաբադը Սիոնի ցիցն է, ձեզանից կսպասվի առաջ գալ և ավելի մեծ աջակցություն ցույց տալ տասանորդի և միսիոներների միջոցով:

Ցցի կազմավորման արդյունքում, Հայդերաբադի անդամները կկարողանան ստանալ հայրապետական օրհնություններ: Երեց Օուքսը բացատրեց, թե ինչ է պարունակվում հայրապետական օրհնությունում, օրհնություններն անվանելով «անձնական սուրբ գրություններ»:

Հայրապետական օրհնությունը հայտարարում է ձեր տոհմը Իսրայելի ցեղերի մեջ, որի միջոցով մեծ օրհնություններ են ստացվում», - ասաց Երեց Օուքսը: «Հայրապետական օրհնությունները հայտնում են նաև օրհնություններ և խոստումներ, որոնք մենք կարող ենք հայցել եթե հավատարիմ լինենք:

Քանի որ Եկեղեցին Հնդկաստանում աճում է, ժամանակ կգա, երբ մարգարեն կոգեշնչվի տաճար կառուցել Հնդկաստանում», - շարունակեց նա: «Ստեղծված ամեն ցից ավելացնում է հավանականությունը, որ այնտեղ տաճար կլինի: Երբ մարդիկ ցույց են տալիս արժանավորություն և պարտավորվածություն, հետևում է տաճարը»:

Ավարտելով, Երեց Օուքսը թողեց իր օրհնությունը. «Այս առաջին ցցում Հնդկաստանի մեծ երկրում, ես օրհնում եմ ձեզ հիշել այս ժամի ուսմուքները: Օրհնում եմ ձեզ հիշել ուխտերը, որոնք դուք կապել եք, երբ մկրտվել եք: Օրհնում եմ ձեզ հիշողությամբ և վճռականությամբ պահելու Աստծո պատվիրանները, որպեսզի կարողանաք վայելել Նրա օրհնությունները»:

Նոր հաստատված Հնդկաստանի Հայդերաբադի ցցի նախագահությունը (ձախից աջ)՝ Սուրեշ Նաթարջան՝ առաջին խորհրդական, Ջոն Գաթթի՝ նախագահ, Ռաջարաթնամ Բուշին՝ երկրորդ խորհրդական:

Նախքան Հնդկաստանի առաջին ցցի ստեղծումը մոտավորապես 600 երիտասարդ ամուրիներ Հնդկաստանից և Շրի Լանկայից հավաքվել էին համաժողովի:

CREDIT:

Երեց Օուքսը և Եկեղեցու այլ ղեկավարներ, այցելելով Հայդերաբադ, Հնդկաստան, հանդիպեցին Հնդկաստանից, Նեպալից և Շրի լանկայից հարյուրավոր անդամների:

CREDIT:

Լուսանկարը՝ Ջեյմս Դալրիմփլ