Մաքրաբարոյություն անբարո աշխարհում
Եկեղեցու ամսագրերը հանդիպեցին աշխարհի տարբեր վայրերից ժամանած մի խումբ երիտասարդ չափահասների հետ քննարկելու մաքրաբարո մնալու դժվարություններն ու օրհնությունները մի աշխարհում, որը չի գնահատում, և նույնիսկ ծաղրում է բարոյականությունը: Մենք գտնում ենք, որ նրանց բաց, ազնիվ և սրտահույզ քննարկումը վեհացնող ու ոգեշնչող է, և հույս ենք տածում, որ դուք ևս կարող եք նրանց մեկնաբանություններում գտնել ինչ-որ բան, որը կօգնի արժեվորել ամուսնության և ֆիզիկական մտերմության սրբությունը:
Երբ այնքան շատ մարդիկ են արդարացնում անբարո վարքը, ավետարանի ո՞ր ճշմարտություններն են օգնում ձեզ մնալ սեռական առումով մաքուր:
Մարտին Իսակսեն, Նորվեգիա. Սուրբ գրություններում ասվում է՝ պետք է մաքրաբարո լինել: Դա բավական է ինձ համար:
Լիզի Ջենկինս, Կալիֆոռնիա, ԱՄՆ. Մաքրաբարոյությունը պարտավորություն է: Դու այդպես ես ապրում, դա ապրելակերպ է:
Լիզ Վեսթ, Անգլիա. Ինձ շատ է օգնում այն, որ ես հասկանում եմ, թե ով եմ ես, հասկանում եմ, որ կյանքն ավելին է, քան այս պահը և այս մեկ գիշերը: Փրկության ծրագիրը, նույնիսկ երբ դեռահաս էի, չէի կարողանում որոշակիորեն բացատրել, թե որքան օգտակար է: Հավերժական ամուսնության գաղափարը հրաշալի է: Երբ մարդիկ հասկանում են այդ պարտավորությունը, նրանք գիտակցում են կարևորությունն այն բանի, որ Աստված մեզ բերել է այստեղ՝ ընտանիք և տվել է մեզ պատվիրաններ, որ մենք լինենք ապահով և երջանիկ: Երբ ես ապրում եմ այդ սկզբունքներով և կիսվում դրանցով իմ ընկերների հետ, ասելով՝ «ես չեմ խմում» կամ «ես չեմ գա այդ հավաքույթին» կամ «ես դա չեմ անի», նրանք հարգում են ինձ: Ի վերջո, նրանք իրականում պաշտպանում են ինձ: Ես հասկանում եմ, որ ես որպես Աստծո զավակ արժեք ունեմ, և որ Երկնային Հայրը գիտի, թե ով եմ ես, և հոգ է տանում իմ մասին, և դա ինձ ուժ է տալիս:
Աննա (Անյա) Վլասովա, Ռուսաստան. Ինձ շատ է օգնում, երբ մտածում եմ երկնային ընտանիքի անդամ լինելու մասին: Ես սիրում և հարգում եմ Աստծուն, և չեմ ցանկանում, որ Նա ամաչի իմ կատարած ընտրություների համար:
Կայլի Վիթմոր, Ֆլորիդա, ԱՄՆ. Ես միանշանակ կարծում եմ, որ ընտանիքի սրբությունը հասկանալը ինձ ամուր վճռականություն է տվել մաքրաբարոյության օրենքով ապրելու համար: Նաև ես հասկանում եմ, որ երբ մենք խախտում ենք պատվիրանները, բացասական հետևանքներ են լինում, որոնք ես չեմ ուզում ունենալ:
Ֆալանդ (Ֆի) Թոմաս, Հաիթի. Ես իսկապես մտածել եմ, թե ինչպես են մարդիկ ասում. «Ինչո՞ւ սպասել, երբ կարող ես ամեն ինչ ունենալ այժմ»: Բայց ես մտածել եմ, թե որքան կարող է տևել այդպիսի երջանկությունը: Ես գերադասում եմ ապրել մաքրաբարոյության օրենքով և, ի վերջո, ունենալ խաղաղություն:
Հիփոլայթ (Հիփ) Քոուադիո, Այվորի Քոուսթ. Ինձ շատ է օգնում ընտանիքի հռչակագիրը. «Մենք … հայտարարում ենք Աստծո այն պատվիրանը, որ ծնունդ տալու սուրբ զորությունը պետք է օգտագործվի միայն այն տղամարդու և կնոջ միջև, որոնք օրինական ամուսնացած են որպես ամուսին և կին»:1
Մյուս բանը, որ օգնում է ինձ, այն է, թե ինչպես են Եղբայրները մեզ բացատրում մաքրաբարոյությունը: Նրանք զգուշացնում են մեզ, թե ինչպես է անբարոյականությունը սկսվում, և ուսուցանում են, որ չարաշահելով մարմինը մենք չարաշահում ենք հոգին: Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է, որ Փրկիչը մեզ համար վճարել է գինը, որ մի օր հարություն առած մարմին ունենանք: Նրա վճարած գնի համար մենք կարող ենք երախտապարտ լինել, մեր մարմինը մաքուր պահելով:2
Լիզ. Ես հիշում եմ, երբ 15 տարեկան էի, մի շատ առանձնահատուկ զրույց ունեցա մի աղջկա հետ: Մենք խոսեցինք այն մասին, որ ես չեմ հավատում ամուսնությունից առաջ սեռական հարաբերությանը, և հիշում եմ, ինչպես նա ասաց. «Այո, բայց ի՞նչ կլինի, եթե դա պատահի: Ի՞նչ կլինի, եթե մի գիշեր դու պարզապես …»: Բայց ես գիտեի, որ ես ընտրություն ունեի: Ոչինչ հենց այնպես չի «պատահում»:
Ինձ համար շատ կարևոր է, որ Երկնային Հայրը մեզ տվել է ազատ կամք և պատվիրաններ, որ մեզ ազատ են դարձնում, և որ սատանան հնարավորինս ամեն ինչ անում է մեզ կապելու կամ սահմանափակելու համար: Ընկերուհիս խոսում էր, որ խնջույք հավաքույթների ժամանակ է, որ կարող է ինչ-որ բան «պատահել», երբ մարդիկ խմում են ոգելից խմիչքներ և զույգերով առանձնանում: Այնպես որ ես չեմ դնում ինձ նման իրավիճակներում: Ընտրությունը չպետք է կատարել վերջում, երբ դու ստիպված ես ասել՝ այո կամ ոչ: Ընտրությունը կատարվում է, երբ դու հարցնում ես ինքդ քեզ՝ «Արդյո՞ք գնում եմ ես հավաքույթի»:
Շատերը, եթե նախապես չեն մտածում, ինչ կարող է պատահել և չեն մտածում հետևանքների մասին, վարվում են ըստ տվյալ պահի ցանկության: Բայց եթե դու ասում ես. «Ես սա եմ ուզում որպես իմ վերջնական արդյունք և ես կկայացնեմ այս ընտրությունները», այդ ժամանակ դու խույս կտաս շատ դժվարություններից:
Դուք հիշատակեցիք ազատ կամքը և պատվիրանները: Իսկ ուխտերը՝ մկրտության ուխտերը կամ տաճարային ուխտերը, օգնո՞ւմ են ձեզ ապրել ձեր չափանիշներով:
Ֆէ. Ես հիշում եմ իմ կյանքը նախքան մկրտվելը, և որքան ավելի շատ իմաստ ունի կյանքն այժմ ուխտեր կապելուց հետո: Հրաշալի է, թե ինչպես կարող ենք ներվել Քավության շնորհիվ: Երբ ես հիշում եմ իմ ուխտերը, մտածում եմ, թե ինչպես կարող եմ ապաշխարել, դառնալ ավելի լավը և շարունակ առաջ գնալ:
Անյա. Հատկապես տաճարում դու տեսնում ես հավերժական հեռանկար: Տաճարն օգնում է քեզ մտածել ոչ միայն այսօրվա, այլև քո հավերժության մասին, և դու ավելի իմաստուն ընտրություններ ես կատարում:
Լիզի. Շատ դեպքերում մենք հավատում ենք, որ սեռական հարաբերությունը վատ է, սակայն այդպես չէ: Այն ուղղակի պետք է թույլատրվի ճիշտ իշխանությամբ, ճիշտ ժամանակին և ճիշտ անձնավորության հետ: Դու պարտավորություններ ես ստանձնում: Դու ասում ես. «Ես իսկապես պատրաստ եմ այս քայլին իմ կյանքում»: Ուխտերն օգնում են ինձ, որովհետև ես գիտեմ, որ գործում եմ ըստ հավուր պատշաճի: Եվ ես գիտեմ, որ եթե գործեմ այնպես, ինչպես Երկնային Հայրն է ցանկանում, ես ավելի երջանիկ կլինեմ:
Ջոնաթան Թոմասինի, Ֆրանսիա. Ես ազնիվ չեմ լինի իմ և Աստծո հետ, եթե դրժեմ իմ ուխտերը: Ամուսնական ուխտերն օգնում են ինձ տեսնել, որ ես ցանկանում եմ իմ կնոջ համար լինել այն մարդը, ով ունի ինքնատիրապետում, պատրաստվել է լինել լավ ամուսին և իրեն մաքուր է պահել:
Աշխարհում կան, կարծես, համոզիչ և բարդ շատ պատճառաբանություններ, թե ինչու է մաքրաբարոյության օրենքը հնացած: Ի՞նչ պատճառաբանություններ եք լսել և ինչպե՞ս եք արձագանքել, երբ խոսքը վերաբերվել է ձեր չափանիշներին:
Լիզի. Ես հիշում եմ ավագ դպրոցում ինչպես էր մեր ուսուցիչը մեզ «խորհուրդ» տալիս: Նա ամուսնացել էր ավագ դպրոցում, և այն վատ ավարտ էր ունեցել, և նա հիմնականում ասում էր, որ «շատ ձկներ կան ծովում»: Նա ի նկատի ուներ, որ շատ բաներ կան փորձելու, շատ թեկնածուներ կլինեն: Ես հիշում եմ, ապշել էի, որ նման բան էր ասում իմ ուսուցիչը: Դրանից հետո ես մտածել եմ՝ այո, կան շատ մարդիկ, սակայն ես չեմ ցանկանում շատ մարդկանց:
Ջոնաթան. Իմ ծանոթ մի աղջիկ մի անգամ ասաց, որ երբ ինքը գտնվում է հարաբերության մեջ, նա ցանկանում է իմանալ, արդյոք իրենք սեռական առումով համատեղելի են: Նա մի օրինակ բերեց, որ ժամադրվել է մի տղայի հետ, որին հավանում էր, և սեռական հարաբերություն ունենալուց հետո, զգացել էր, որ իրենք համատեղելի չէին և այդ ընկերությունը ավարտվել էր: Նա օգտագործեց այդ փորձառությունը, որպեսզի հիմնավորեր իր խոսքը, և դա շատ համոզիչ թվաց: Ի վերջո, ես բացատրեցի նրան, որ ես հավատում եմ, որ դուք կարող եք միմյանց շատ լավ ճանաչել այլ եղանակներով, այդ դեպքում վստահություն կկառուցեք, պահելով մաքրաբարոյության օրենքը, և ամուսնանալիս ավելի մեծ համատեղելիություն կունենաք:
Անյա. Ամենատարածված պատճառաբանությունը, որ ես միշտ լսում եմ, այն է, որ երբ երկու մարդիկ սիրում են իրար, դա նորմալ է, սեռական հարաբերությունը լոկ սիրո արտահայտում է:
Մարտին. Երբ ես լսում եմ «Մենք սիրում ենք միմյանց» արդարացումը, միտքս է գալիս Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի խոսքերը: Նա ասում է, որ շատ հաճախ կիրքն է սողոսկում դռնից, երբ մարդիկ մտածում են, որ իրենք սիրահարված են:3 Այդպես է լինում շատ մարդկանց հետ, երբ նրանք սեռական հարաբերություն են ունենում մինչև ամուսնությունը՝ դա կիրք է, չնայած որ նրանք մտածում են, որ սիրում են միմյանց: Եթե նրանք իսկապես սիրում են միմյանց, նրանք ավելի շատ կհարգեն միմյանց, կօգնեն միմյանց և կհասկանան, որ սեռական կապի համար ժամանակ կա: Եվ, իմ կարծիքով, մինչամուսնական սեռական կապը ցույց է տալիս, որ դուք իրականում չեք օգնի միմյանց այնքան, որքան կարծում եք: Որովհետև եթե դուք չեք կարողանում օգնել միմյանց ձեր չափանիշներով ապրել այժմ, ուրեմն ինչպե՞ս կարող եք օգնել միմյանց հետագայում:
Քեյլի. Որոշ մարդիկ, ովքեր չեն հավատում Աստծուն, մտածում են, որ Աստվածաշունչը և մաքրաբարոյության օրենքը հնացած են: Ավագ դպրոցում ես ընկերներ ունեի, ովքեր հիմնականում աթեիստ կամ ագնոստիկ էին, և ես մի ընկերուհի ունեի, որը իրականում չէր հավատում իր կրոնի ուսմունքներին: Նա պարզապես ապրում էր իր ցանկություններով, ինչն իր կարծիքով ճիշտ էր իր համար: Նրա կարծիքով սեռական մտերմությունը ինքնաբավարարում է, և անցանկալի է այն, ինչը կսահմանափակի այդ բավականությունը:
Կարծում եմ, ընկերուհիս զարմացած էր, որ ես հավատում էի Աստվածաշնչին և Աստծո պատվիրաններին, սակայն ես փորձեցի օգնել նրան հասկանալ, որ ես պատվիրանները չեմ համարում սահմանափակում: Ես ապրում եմ դրանցով, որովհետև դրանք ինձ երջանկություն են բերում: Թեպետ մենք համաձայնության չեկանք, նա հարգեց ինձ, և մենք լավ ընկերուհիներ մնացինք:
Լիզ. Այդ բոլոր փաստարկները իրենց պատասխաններն ունեն ավետարանի հիմնական սկզբունքներում: Երբ հավատում ես, որ Աստված կա, երբ հավատում ես, որ ավելի մեծ ծրագիր և պատասխանատվություն կա, որ կա մեկը, որը սիրում է քեզ և հոգ է տանում քեզ համար, և երբ դու հավատում ես, որ դու ունես ներքին արժեք, որովհետև դու Աստծո զավակն ես, այդ դեպքում դու քեզ ավելի արժեքավոր կհամարես և կհարգես քո մարմինը: Երբ մարդիկ չգիտեն կամ չեն հավատում այդ սկզբունքներին, նրանք նայում են մյուս մարդկանց կամ վայրերին, որ տեսնեն ինչ արժեք ունեն նրանք:
Ի՞նչ ազդեցություններ կամ օրինակներ են օգնել ձեզ պարտավորվել մաքրաբարոյության օրենքով ապրել:
Հիփ. Ես սենյակի հարևան ունեի, որը նշանված էր: Մի օր մենք խոսում էինք իր մոտալուտ ամուսնության մասին, և մեկը հարցրեց. «Ինչպիսի՞ պարտավորություններ եք ստանձնել, որոնք կօգնեն ձեզ երկուսիդ ամուր մնալ»: Նա պատասխանեց. «Մաքրաբարության օրենքը խախտելը կկործանի մեր հարաբերությունը: Այնպես որ մենք որոշել ենք, որ չենք անի այն, ինչը չէինք անի եպիսկոպոսի կամ մեր ծնողների առջև»: Դա մինչ օրս տպավորել է ինձ:
Ջոնաթան. Այժմ երբ ես երիտասարդ չափահաս եմ, հեշտ է լսել մարգարեներին և խորհել Եկեղեցու ղեկավարների խոսքերի շուրջ: Մինչ այդ, թեև շատ պատսխանատվություն է ընկած մեր ծնողների և ընտանիքների վրա: Եկեղեցին կարող է տեղեկություն և շատ հրաշալի բաներ տալ, սակայն իմ ընտանիքի օրինակն իսկապես օգնել է ինձ հասկանալ, որ ավետարանը հրաշալի բան է, և այն երջանկություն է բերում:
Լիզ. Երբ ես մեծանում էի, Եկեղեցում իմ տարիքի մի անդամ էր ապրում մեկուկես ժամ հեռավորության վրա, այնպես որ իմ դպրոցում այլ անդամներ չկային: Բայց ես իրոք գնահատում եմ այն, որ թեև ես մենակ էի, իմ ղեկավարները միշտ գալիս էին Միացյալին, նրանք միշտ գալիս էին սեմինարիային, նրանք միշտ գալիս էին ուսուցանելու իմ դասը, ամեն անգամ: Նրանք երբեք չէին ասում՝ «Դե մենք մի ուսանող ունենք, այնպես որ դաս չենք անի»: Վստահ եմ, որ շատ բան եմ սովորել, բայց ինձ վրա տպավորվել է այն, որ իմ ղեկավարները հետևողական էին: Եվ նրանց շնորհիվ ես Հոգին զգալու հնարավորություններ եմ ունեցել:
Ես կարծում եմ, մենք երբեք չենք կարող լիովին գնահատել Սուրբ Հոգու պարգևը: Թեև կային իմ ծնողները, իմ ընտանիքը և իմ ղեկավարները, երբ ես դպրոցում էի, ես մենակ էի: Բայց Հոգին ինձ հետ էր: Այնպես որ, այն ինչը պահում է Հոգին որևէ մեկի կյանքում, հրաշալի ազդեցություն կլինի, որը կօգնի այդ անձնավորությանը պահել մաքրաբարոյության օրենքը:
Լիզի. Իմ ամենամեծ տպավորություններից մեկը եղել է վկայություն ձեռք բերելը: Եթե դու ամուր արմատներ չես գցել ավետարանում, իրականում շատ հեշտ է այլ ուղով գնալը: Բայց եթե դու սկսում ես վստահ լինելով, որ ամուր հիմք ունես ավետարանում, մնացած ամեն ինչ իր հունով կընթանա:
Հիփ. Եթե ուզում ես ֆիզիկապես ուժեղ լինել, մարզվում ես, իսկ երբ մարզվում ես, տեսնում ես արդյունքը: Եթե մենք դա կիրառում ենք հոգևոր ոլորտում, մենք պետք է մարզվենք հոգևոր առումով: Հոգեպես մարզվելու համար բազմաթիվ բաներ կան անելու, որոնք են սուրբ գրություններ կարդալը և անել հնարավորինս ամեն ինչ Հոգին ունենալու համար: Մենք նաև պետք է արդար նպատակներ դնենք և աշխատենք այդ ուղղությամբ: Բայց այդ նպատակներին մենք չենք կարող հասնել միայնակ: Տերը պետք է լինի մեզ հետ: Նրանից մենք ստանում ենք ուժ և Հոգին՝ հաղթահարելու մեր դժվարությունները: Այնուհետև մենք կարող ենք հետևել Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի խորհրդին.
«Թույլ մի տվեք, որ կիրքը կործանի ձեր երազանքները: Դիմակայեք գայթակղությանը:
Հիշեք Մորմոնի Գրքից այս խոսքերը. «Ամբարշտությունը երբեք երջանկություն չի եղել»»:4