2012
Ինչպես ես ամուր մնացի ավետարանում
Հոկտեմբեր 2012


Երիտասարդներ

Ինչպես ես ամուր մնացի ավետարանում

Ես մկրտվեցի 12 տարեկանում, և երկար տարիներ ես իմ ընտանիքի միակ Եկեղեցու անդամն էի: Դա միշտ չէր հեշտ, սակայն բարեբախտաբար ես օրհնված էի լավ ղեկավարներով, ովքեր օգնեցին ինձ ավետարանի վարդապետությունները սովորելու և այդ վարդապետությունները օգտագործելու իմ ճամփորդությունում, որպեսզի ամրացնեի և զարգացնեի իմ կյանքը: Քանի որ ես որոշեցի հավատարիմ մնալ այն ամենին, ինչին ես հավատում էի, ես տեսա մեծ օրհնություններ իմ կյանքում և շատ ժամանակ անց նաև իմ ընտանիքի անդամների կյանքում:

Ահա որոշ բաներ, որոնք օգնեցին ինձ ամուր մնալ.

  • Մոտ մնացեք Երկնային Հորը աղոթքի ու սուրբ գրություններ ուսումնասիրելու միջոցով: Նա տեղյակ է այն հանգամանքներին, որոնց մենք հանդիպում ենք: Նրան մոտ մնալը օգնեց ինձ հիշել, թե ով եմ ես:

  • Հետևեք Եկեղեցու ղեկավարների խորհրդին: Ես իմ սեփական կյանքում տեսել եմ մարգարեների և առաքյալների խորհրդի ճշմարտացիությունը:

  • Իմացեք, որ ավետարանով ապրելը ավելի լավ կյանքի հնարավորություն է տալիս այժմ և հավիտյան: Սա օգնել է ինձ պահպանել իմ չափանիշներն ու հավատքը: Ղեկավարները խրախուսել են ինձ հաճախել տաճար, որն օգնել է ինձ պատկերացնել հավերժական կյանքը:

  • Շրջապատեք ձեզ լավ ընկերներով, ովքեր ապրում են ձեր չափանիշներով: Ես օրհնված էի լավ ընկերներով, ովքեր հեշտացրեցին լավ որոշումներ կայացնելը և իմ հավատքը պահելը:

  • Մոտ մնացեք ձեր ընտանիքին: Ես սիրել եմ իմ ընտանիքը և ցանկացել եմ ամուր հարաբերություններ հաստատել նրանց հետ:

  • Ապրեք հավատքով: Հետևեք չափանիշներին և մասնակցեք Եկեղեցու ծրագրերին: Դրանք կօգնեն ձեզ հավատք ցուցաբերել և լավ ընտրություններ կատարել: Լավ ընտրությունները հաճախ կյանքն ավելի են հեշտացնում, և դրանք միշտ կյանքը ավելի երջանիկ են դարձնում: