Երեխաներ
Ներողամտությունը երջանկություն է բերում
Նախագահ Ուխդորֆը սովորեցնում է, որ մենք պետք է ներենք մեր ընտանիքի անդամներին: Տեսեք, թե ինչ ազդեցություն են թողնում Ջոզեֆի և Աննայի ընտրությունները իրենց ընտանիքի վրա:
Ջոզեֆն ու իր փոքրիկ քույր Աննան խաղում են միասին: Աննան Ջոզեֆի խաղալիքը խլում է նրանից: Ի՞նչ պետք է անի Ջոզեֆը:
Ջոզեֆը բարկանում է Աննայի վրա: Աննան լաց է լինում: Ջոզեֆի մայրը պատժում է նրան իր քույրիկի հետ կռվելու համար: Ջոզեֆը զղջում է, որ վատ ընտրություն էր կատարել:
Ջոզեֆը ներում է Աննային և մեկ այլ խաղալիք է գտնում խաղալու համար: Նրանք ուրախ խաղում են միասին: Նրանց մայրը ուրախ է, որ Ջոզեֆը բարի գտնվեց իր քրոջ հանդեպ և խաղաղություն պահպանեց ընտանիքում: Ջոզեֆը երջանիկ է, որ ընտրեց ներելը:
Ավելի ուշ Ջոզեֆն ու Աննան պետք է օգնեն իրենց մայրիկին պատրաստել ճաշը: Ջոզեֆը չի օգնում: Ի՞նչ պետք է անի Աննան:
Աննան դժգոհում է իր մորը: Աննան վիճում է գործը մենակ անելու համար: Ճաշին բոլորը տխուր են վիճաբանության պատճառով:
Աննան ներում է Ջոզեֆին և օգնում է ճաշի պատրաստություններում: Նրանց մայրը շնորհակալ է Աննայի օգնության համար: Ընտանիքը միասին վայելում է ճաշը: Աննան լավ է զգում, որ ընտրեց ներելը:
Ինչպե՞ս են ներելու ձեր ընտրությունները ազդում ձեր ընտանիքի երջանկության վրա: