Մեծ կյանքերը հիշվում են
Նյուել Ք. Վիթնի (1795–1850)
Նյուել Քիմբալ Վիթնին ծնվել է Վերմոնտում, ԱՄՆ, 1795թ. փետրվարի 5-ին: Նա տաղանդավոր բիզնեսմեն էր և հիմնել էր ընկերական և գործնական հարաբերություններ Սիդնի Գիլբերտի հետ: Իրենց գործարարական վաղ շրջանում նրանք հաճախ էին ճանապարհորդում: Գործնական այցերից մեկի ժամանակ Քիրթլենդում, Օհայո, Նյուելը հանդիպեց Էլիզաբեթ Էն Սմիթին: Նյուելը և Էնը երեք տարի հանդիպեցին և 1823թ. ամուսնացան:
Միասին նրանք փնտրում էին ճշմարտությունը, որոշ ժամանակ մասնակցեցին Քամբելիթի շարժմանը, որը հայտարարում էր, որ ուներ վերականգնված հնադարյան քրիստոնեությունը: Մի երեկո Նյուելը և Էնը աղոթեցին, որ իմանային «Տիրոջից, թե ինչպես ստանային Սուրբ Հոգու պարգևը»: Էնը նկարագրում է ի պատասխան իրենց աղոթքին ստացած տեսիլքը. «Հոգին իջավ մեզ վրա և մի ամփ ծածկեց տունը: … Ապա մենք լսեցինք մի ձայն ամփի միջից. «Պատրաստվեք ստանալու Տիրոջ խոսքը, քանզի այն գալիս է»:1
Աղոթքի այս պատասխանից ոչ շատ անց՝ 1830թ. հոկտեմբերին, Վերջին Օրերի Սրբերի միսիոներները եկան Քիրթլենդ: Նոյեմբերին Նյուելը և Էնը մկրտվեցին: Մի քանի ամիս անց Ջոզեֆ և Էմմա Սմիթները թակեցին Վիթնիների դուռը: Երբ Ջոզեֆը ողջունեց Նյուելին անունով, Նյուելը չկարողացավ ասել, որ չգիտեր Մարգարեի անունը, այնպես որ Ջոզեֆն ասաց. «Ես Մարգարե Ջոզեֆն եմ, դուք աղոթել եք, որ ես գամ այստեղ, ի՞նչ եք ցանկանում ինձանից»:2 Վիթնիները մի քանի շաբաթ հյուրընկալեցին Սմիթներին և տնով ապահովեցին նրանց 1832թ. սեպտեմբերին:
Սմիթներին մնալու տեղով ապահովելուց բացի, Նյուելները տվեցին Եկեղեցու օգտագործման համար իրենց խանութի ամբողջ վերին տարածքը: Վիթնիների խանութում Եկեղեցու ղեկավարները վարում էին իրենց ժողովները և Մարգարեների Դպրոցը:
1831թ. դեկտեմբերին Նյուելը կանչվեց որպես Եկեղեցու երկրորդ եպիսկոպոս, իսկ ավելի ուշ ծառայեց որպես Եկեղեցու ֆինանսական գործերի տնօրեն, օգնելով կառավարել Եկեղեցու ֆոնդերը և ազատվել պարտքից: 1838թ. աշնանը Վիթնիները տեղափոխվեցին Ֆար Վեստ, Միսսուրի, որտեղ Նյուելը կրկին կանչվեց որպես եպիսկոպոս, իսկ 10 տարի անց նա և նրա ընտանիքը հատեցին տափաստանները, հասնելով Սոլթ Լեյք Սիթի, որտեղ նա ծառայեց որպես Եկեղեցու Նախագահող Եպիսկոպոս:
Նյուելը մահացավ 1850թ. սեպտեմբերի 24-ին, Սոլթ Լեյք Սիթիում՝ շնչառական խնդիրներից: