2012
Հեռատես ապրելակերպը նախապատրաստում է մեզ ապագայի համար
Հոկտեմբեր 2012


Ինչին ենք մենք հավատում

Հեռատես ապրելակերպը նախապատրաստում է մեզ ապագայի համար

Վերջին Օրերի Սրբերը հավատում են պատրաստված և ինքնավստահ լինելուն: Մենք հավատում ենք աշխատանքի համար կրթությամբ նախապատրաստվելուն, նեղ օրվա համար ֆինանսապես նախապատրաստվելուն և բնական աղետների կամ այլ դժվարությունների համար նյութապես նախապատրաստված լինելուն: Ամենակարևորը, մենք հավատում ենք, որ պետք է հոգևորապես նախապատրաստվենք Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան և մեր Երկնային Հոր հետ կրկին ապրելու համար: Այսպիսի նախապատրաստվածությունը կոչվում է հեռատես ապրելակերպ:

Հեռատեսորեն ապրելը անդրադառնում է մեր իսկական հավերժական էության վրա. մենք կանչված ենք «գործելու ինքնուրույն և չներգործվելու» (2 Նեփի 2.26): Տերը ուզում է, որ մենք լինենք պատասխանատու և անկախ (տես ՎևՈՒ 78.14): Նա ուզում է, որ մենք հեռատեսորեն ապրենք այն պատճառով, թե մենք ինչպիսին կդառնանք այդ ընթացքում. պատասխանատու, առատաձեռն, խելահաս, բարի: Քանի որ որքան ավելի ինքնավստահ մենք դառնանք, այնքան ավելի լավ մենք կարող ենք օգնել մեր ընտանիքներին և ուրիշներին: Ինչպե՞ս մենք կարող ենք կերակրել սովածներին, եթե մենք ինքներս սոված ենք: Ինչպե՞ս մենք կարող ենք գիտելիք տալ, երբ մենք ինքներս գիտելիքի պակաս ունենք: Ինչպե՞ս մենք կարող ենք զորացնել ուրիշների հավատը, եթե մենք ինքներս հավատի պակաս ունենք:

Հեռատես ապրելակերպի սկզբունքները ներառում են հետևյալը.

  • Նախապատրաստություն. «Պատրաստվեք այն բանի համար, որը պետք է գա, քանզի Տերը մոտ է» (ՎևՈՒ 1.12):

  • Աշխատասիրություն. «Ծույլ մի եղիր» (ՎևՈՒ 42.42):

  • «Ուսում փնտրեք, այսինքն՝ ուսումնասիրելով և նաև հավատքով» (ՎևՈւ 88.118):

Երբ Եկեղեցու անդամները կատարում են այն ամենը, ինչ կարող են իրենց ապահովելու համար, սակայն դեռևս չեն կարողանում բավարարել իրենց հիմնական կարիքները, առաջին հերթին նրանք պետք է օգնության խնդրանքով դիմեն իրենց ընտանիքներին: Եթե դա չի բավականացնում, Եկեղեցին կարող է օգնել: Եպիսկոպոսներն ու ճյուղի նախագահները կարող են օգտագործել «Տիրոջ շտեմարանի» միջոցները անդամներին օգնելու համար (տես ՎևՈՒ 82.18–19): Եկեղեցու կողմից ցանկացած աջակցություն նպատակ ունի օգնել անդամներին օգնել իրենց և խրախուսել աշխատանքը նրանց կյանքում:

Մենք կարող ենք աշխատել, որ դառնանք ինքնավստահ հետևյալ բնագավառներում.

  • Հոգևոր ուժ. Վստահել Տիրոջը, հնազանդվել պատվիրաններին, աղոթել և ուսումնասիրել սուրբ գրությունները ամեն օր, ծառայել ուրիշներին:

  • Ֆիզիկական առողջություն. Հնազանդվել Իմաստության Խոսքին, մարմնամարզությամբ զբաղվել, բավականաչափ քնել, ապրել լավ սանիտարահիգիենիկ պայմաններում:

  • Կրթություն. Լինել գրաճանաչ, ձեռք բերել աշխատանքային հմտություններ, սովորել «լավագույն գրքերից» (ՎևՈՒ 88.118):

  • Աշխատանք. Աշխատեք, որպեսզի ապահովեք ձեր սեփական և ձեր ընտանիքի կարիքները:

  • Տնային պահեստ. Պահեստավորեք մաքուր խմելու ջուր և քիչ-քիչ հավաքեք հաճախակի օգտագործվող ուտելիքներ և երկար պահպանման ժամկետ ունեցող ուտելիքներ, ինչպես օրինակ՝ հացահատիկային բույսեր և լոբի:

  • Դրամական միջոցներ. Վճարեք տասանորդ և նվիրատվություններ, խուսափեք անտեղի պարտքերից, աստիճանաբար մեծացրեք ձեր դրամական խնայողությունները:

Ձախից. Երկրորդ Գալուստը, Գրանտ Ռոմնի Քլավսոն © IRI. Նկարազարդումներ՝ Քրեյգ Դայմոնդ, Քրիստինա Սմիթ, Ջոն Լուկ և Ռոբերտ Քեյսի © IRI. Բալերի նկարը ըստ Դեյվիդ Ստոքերի © 2008