Չե՞մ կարող ես էլ մկրտվել
«Երեխաները պիտի մկրտվեն իրենց մեղքերի թողության համար, երբ ութ տարեկան են» (ՎևՈւ 68.27):
«Նունո և Միրիամ, դուք կհետևե՞ք Հիսուս Քրիստոսի օրինակին և կմկրտվեք հաջորդ շաբաթ օր», - հարցրեց Քույր Սիլվան:
Պաոլոն չէր հավատում իր ականջներին: Քույր միսիոներները հենց նոր հրավիրեցին իր 10-ամյա եղբորը և քրոջը մկրտվել:
«Այո, այո», - ուրախ ասացին երկորյակները:
Միրիամը անընդմեջ ժպտում էր: Նունոն Քույր Լոպեսին ափով հարված տվեց: Տատիկը լայն ժպտաց անկյունում իր մեծ կարմիր բազկաթոռի միջից:
Մի քանի շաբաթ քույր միսիոներները սովորեցնում էին Պոլոյին և նրա եղբայրներին և քույրերին տատիկի տանը: մի կանաչ քամոտ Սան Միգելում կղզում՝ Պորտուգալիայից 1600կմ հեռավորության վրա: Պաոլոն սիրում է բացել տատիկի տան դռան վերին մասը և զգալ ծովի քամին, հետևելով, թե ինչպես են Քույր Լոպեսը և Քույր Սիլվան քայլում դեպի իրենց տունը՝ իրենց ավետարանի մասին սովորեցնելու համար:
Քույր միսիոներներն ասացին, որ այսօր հատուկ դաս է լինելու: Այժմ Պաոլոն գիտեր, թե ինչու: Նունոն և Միրիամը պետք է մկրտվեին, ինչպես Հիսուսն էր սովորեցրել: Պաոլոն նույնպես ուզում էր հետևել Փրկչի օրինակին:
«Քույրեր, կարո՞ղ եմ ես էլ մկրտվել հաջորդ շաբաթ օրը», - անհամբեր հարցրեց նա, մոտ պահելով իրեն իր պատկերազարդ Մորմոնի Գիրքը:
Քույր Սիլվան ժպտաց, բայց թափահարեց գլխով. «Ցավում եմ, Պաոլո: Տերը մեզ բոլորիս ասել է, որ պետք է մկրտվենք, բայց միայն ութ տարեկան դառնալուց հետո: Քանի որ դու միայն վեց տարեկան ես, դու դեռ պատասխանատու չես քո ընտրությունների համար»:
«Բայց, քույրեր, - առարկեց Պաոլոն, - Ես աղոթում եմ և կարդում եմ Մորմոնի Գիրքը իմ ընտանիքի հետ, ինչպես դուք սովորեցրել եք մեզ: Ես գնում եմ Երեխաների խումբ ամեն շաբաթ տատիկի և Մարիո հորեղբորս հետ: Ես գիտեմ, որ Եկեղեցին ճշմարիտ է: Չե՞մ կարող ես էլ մկրտվել Նունոյի և Միրիամի հետ»:
«Դու այնքան լավ ես վարվում, որ ապրում ես պատվիրաններով և սովորում ավետարանի մասին», - ասաց Քույր Լոպեսը: «Բայց դու դեռ պետք է սպասես երկու տարի, մինչև որ կարողանաս մկրտվել»:
Պաոլոյի կոկորդը լցվեց և տաք արցունքները լցրեցին աչքերը: Նա ցատկեց և վազեց իր սենյակ՝ ձեղնահարկում, որտեղ քնում էր իր եղբայրների և քույրերի հետ:
Մի քանի րոպե բարձի մեջ լաց լինելուց հետո, Պաոլոն լսեց, ինչպես ինչ-որ մեկը բարձրանում էր ձեղնահարկի աստիճաններով: Մարիո հորեղբայրը նստեց Պաոլոյի անկողնուն:
«Ի՞նչ է պատահել, Պաոլո», - հարցրեց Մարիո հորեղբայրը:
«Քույր Սիլվան և Քույր Լոպեսը ասացին, որ ես չեմ կարող մկրտվել, բայց Նունոն և Միրիամը կարող են», - ասաց Պաոլոն: «Ես ուզում եմ դառնալ Եկեղեցու անդամ: Ես սիրում եմ հիմներ երգել հաղորդության ժողովին և սովորել սուրբ գրությունների մասին Երեխաների խմբում: Ես չեմ ուզում նրանցից հետ մնալ»:
«Պաոլո, դու ,միևնույն է, կարող ես լինել Եկեղեցում, թեև բավական մեծ չես մկրտվելու համար», - մեղմորեն ասաց Մարիո հորեղբայրը:
«Ինչպե՞ս», - Պահոլոն քիթը մտցրեց իր բարձի մեջ:
«Դե, դու գիտես, որ Երեխաների խումբը պատրաստում է հաղորդության ժողովի ծրագիր», - ասաց Մարիս հորեղբայրը: «Ձեր խմբի ուսուցիչն ինձ ասաց, որ կամավորներ է փնտրում՝ ծրագրի ժամանակ վկայություն տալու համար: Դա մեկ ուղի է, որով դու կարող ես մասնակցել եկեղեցում», - բացատրեց Մարիո հորեղբայրը:
«Իսկապե՞ս», - Պաոլոն ուղղվեց և նայեց իր հորեղբոր աչքերին: Մի րոպե նա մտածեց: «Մի գուցե, ես կարող եմ բերել իմ վկայությունը Նունոյի և Միրիամի մկրտության ժամանակ ևս»:
«Հիանալի միտք է», - ասաց Մարիո հորեղբայրը: «Թեև դու շատ երիտասարդ ես մկրտվելու համար, դու կարող ես բերել վկայություն»:
Պաոլոն ցատկեց իր անկողնու վրայից և աստիճաններով վազեց ներքև:
«Ո՞ւր ես գնում», - կանչեց Մարիո հորեղբայրը:
«Ես գնում եմ պարապելու վկայություն տալը միսիոներների հետ», - ուրախ արձագանքեց Պաոլոն: «Ես կկիսվեմ դրանով, մինչ սպասում եմ իմ մկրտվելուն»: