2012
Սիրելի ընկերուհի
Հոկտեմբեր 2012


Սիրելի ընկերուհի

Ողջույններ Մեքսիկայից: Անչափ ուրախացա քո նամակի համար, իմանալով, որ ծննդյանդ օրն է մոտենում: Ինձ թվաց, դու մի փոքր նյարդայնացած ես Երեխաների Խմբից տեղափոխվելու համար: Ուզում եմ պատմել այն ժամանակի մասին, երբ ես տեղափոխվեցի Երիտասարդ Կանանց խումբ:

Ես ևս նյարդայնացած էի, որ հեռանում էի Երեխաների Խմբից: Ես անհանգստանում էի, որ հնարավոր է այլևս ընկերներ չունենամ: Ես սարսափում էի, որ աղջիկների մեջ տարիքով ամենափոքրն էի:

Սակայն ամեն ինչ շատ հրաշալի դասավորվեց: Եպիսկոպոսը հարցազրույց անցկացրեց ինձ հետ նախքան իմ ծննդյան օրը և ասաց, որ փոփոխությունը լավ բան է: Կիրակի օրը ես դեռևս ամաչում էի և մնացի Երեխաների դասասենյակում: Բարեբախտաբար, Երիտասարդ Կանանց ղեկավարներից մեկը ինձ տեսավ այնտեղ: Նա ասաց. «Ես գիտեի, որ քեզ այստեղ կգտնեմ: Արի, գնանք դասի»:

Քույր Դիասն ինձ ողջունեց բացման մասում և ինձ տվեց երեք գիրք, որոնք ես սիրեցի՝ Երիտասարդներին զորացնելու համար, Երիտասարդ Կանանց Անձնական զարգացում և օրագիր: Երբ նայեցի շուրջս, ես տեսա, որ աղջիկներից մի քանիսին գիտեմ Երեխաների Խմբից: Այն աղջիկները, որոնց չէի ճանաչում, ինձ բարևեցին: Շուտով վախի զգացումն անհետացավ, և ես խաղաղության զգացի:

Դրանից հետո ամեն ինչ ավելի լավ ընթացք ստացավ: Ինձ համար հատուկ նշանակություն ունեին Միացյալի միջոցառումները, որովհետև դրանք ինձ ուսուցանեցին ինչպես ապրել ավետարանով և ինչպես օգնել իմ ընտանիքին և ընկերներին: Եվ շատ ուրախությամբ էի ամեն տարի ճամբար գնում: Այժմ, երբ արդեն Դափնի եմ, հուսով եմ, շուտով կավարտեմ Անձնական Զարգացումը: Անհամբերությամբ եմ սպասում, երբ պետք է կրեմ Երիտասարդ Կնոջ մեդալիոնը, որպեսզի այն ինձ հիշեցնի, թե այս տարիների ընթացքում որքան շատ եմ մոտեցել իմ Երկնային Հորը:

Այնպես որ մի վախեցիր, իմ ընկերուհի: Բաց թևերդ և թռիր Երիտասարդ Կանանց մոտ: Խոստանում եմ, որ չես զղջա:

Սիրով,

Մարիբել

Նկարազարդումը՝ Բրադ Քլարկի