2012
Հագնվել սարկավագի նման
Հոկտեմբեր 2012


Հագնվել սարկավագի նման

  1. Այսօր Էլիի ծնունդն է: Նա չորս տարեկան է:

    Չորս տարի անց դու կմկրտվես:

    Իսկ դրանից չորս տարի անց դու կլինես սարկավագ և կկարողանաս բաժանել հաղորդությունը:

  2. Քիչ հետո, մայրիկն օգնեց Էլիին փոխել իր ննջազգեստը և հագնել իր եկեղեցու հագուստը:

  3. Արդյո՞ք սարկավագները եկեղեցում կրում են սուպեր-հերոսի տաբատներ:

    Ոչ: Սարկավագները կրում են գեղեցիկ տաբատներ:

  4. Արդյո՞ք սարկավագները եկեղեցում կրում են սուպեր-հերոսի վերնաշապիկներ:

    Ոչ: Սարկավագները կրում են ճերմակ վերնաշապիկներ և փողկապներ:

  5. Ես ուզում եմ հագնել սպիտակ վերնաշապիկ և գեղեցիկ տաբատներ: Ես ուզում եմ հագնվել սարկավագի նման:

    Մայրիկն օգնեց Էլիին հագնել իր գեղեցիկ տաբատները, սպիտակ վերնաշապիկը ւ կապել փողկապը:

  6. Եկեղեցում Էլին ծալեց իր ձեռքերը, հետևելով, թե ինչպես են սարկավագները բաժանում հաղորդությունը:

  7. Երբ սարկավագը մոտեցրեց հաղորդությունը Էլիին, Էլին վերցրեց մի կտոր հաց, ապա սկութեղը փոխանցեց մայրիկին:

  8. Մայրիկը ժպտաց Էլիին: Նա ուրախ էր, որ օգնեց: Նա իրեն սարկավագ զգաց:

Նկարները՝ Սիմինի Բլոքերի