Ողջունելով կյանքի նոր փուլը
Ձեր բնակավայրում ծառերը փոխո՞ւմ են իրենց գույնը՝ պատրաստվելով ձմռանը: Այս չորս ընկերները այդպիսի տարածքում են ապրում՝ Նոյ Բ., Դիլան Լ., Պատրիկ Մ. և Բեն Մ.: Նրանք բոլորն էլ ապրում են Կանադայի արևելյան ափին՝ Արքայազն Էդվարդի կղզում: Ծառերի պես այդ տղաները պատրաստվում են կյանքի նոր փուլին: Նրանք դառնում են 12 տարեկան մեկ տարվա ընթացքում, իսկ դա նշանակում է՝ նրանք պետք է Երեխաների Խմբից անցնեն Երիտասարդ Տղամարդկանց խումբ: Ահա թե ինչ են նրանք ասում մեծանալու և առաջադիմելու մասին:
Պահեք ձեր անհատականությունը
Երբ Նոյը տեղափոխվեց այստեղ, նրա նոր ընկերներն օգնեցին իրեն հարմարվել կղզու կյանքին: Այժմ, լինելով խմբի մեծը, նա օգնում է նրանց համակերպվել Երիտասարդ Տղամարդու կյանքին: «Ես անհանգստանում էի, թե ինչպես կընդունվեմ մյուսների կողմից և կմտերմանամ նրանց հետ, - ասում է Նոյը Երիտասարդ Տղամարդկանց խմբին միանալու մասին: - Միջոցառումներին մասնակցելն, իրոք, օգնեց»: Նոյի սիրելի մանկական երգը Հելամանի զինվորների մասին է, և այդպիսին է նա տեսնում քահանայության քվորումը, այսինքն՝ լինել միասին և միաբան:
Նրա խորհուրդն է՝ պահեք ձեր անհատականությունը:
Հարգեք Քահանայությունը
Պատրիկի համար քահանայություն ստանալը որոշակի տարիքի հետ կապված չէ: Դա կապված է արժանի և պատրաստված լինելու հետ: «Դու քահանայություն չես ստանում, որովհետև 12 տարեկան ես դարձել, - ասում է Պատրիկը: - Դու պետք է պատրաստ լինես»:
Դիլանը հասկանում է, թե որքան կարևոր է պատրաստվածությունը: Նա փորձում է եկեղեցի հասնել 15 րոպե շուտ, որպեսզի հոգեպես պատրաստվի հաղորդությունը բաժանելուն: «Ես հաղորդություն բաժանել եմ երեք կամ չորս անգամ, և յուրաքանչյուր անգամ Հոգին դիպչել է սրտիս: Չեմ կարծում, որ դա երբևէ սովորական բան կդառնա ինձ համար», - ասում է նա:
Բենն ասում է, որ հաղորդություն բաժանելը իրեն հիշեցնում է Վերջին Ընթրիքը. «Հիսուսը կանգնած էր այնտեղ: Մենք կանգնում են Հիսուսի տեղում, և Նա ցանկանում է, որ մենք լինենք այնտեղ»:
Նայեք Տաճարին
Բենն աշխատում է, որպեսզի արժանանա Հավատ Աստծո հանդեպ Պարգևին և անհամբեր սպասում է, երբ է առաջին անգամ մահացածների համար մկրտություններ կատարելու: «Ես տաճարի ներսում դեռ չեմ եղել, բայց մարդիկ միշտ վկայություններ են բերում, թե որքան ջերմ և լավ են իրենց զգում այնտեղ», - ասում է Բենը:
Նոյը վերջերս է առաջին անգամ տաճար այցելել: Նա ասաց, որ իր քվորումի երիտասարդ տղաներն իրեն ընտանիքի պես են վերաբերվել: «Դու կարող է նյարդայնանաս, բայց կլինեն մարդիկ, որ կօգնեն քեզ , - ասում է նա:- Դու քեզ ընդունված ես զգում»: