2012
Հագուստ և արտաքին տեսք
Հոկտեմբեր 2012


Երիտասարդներին զորացնելու համար

Հագուստ և արտաքին տեսք

Այսօրվա աշխարհում շատերը չեն հասկանում կամ հարգում մեր մարմինների սուրբ էությունը: Վերջին Օրերի Սրբերը առանձնանում են իրենց հագուստի ոճով, որը ցույց է տալիս, որ մենք գիտենք, թե որքան թանկ են մեր մարմինները (տես Երիտասարդներին Զորացնելու համար [գրքույկ, 2011], 14–16): Այս ամսագրի 52 էջում Երիտասարդ Կանանց գերագույն նախագահության առաջին խորհրդական Մերի Ն. Քուքը քննարկում է այս չափանիշները.

«Տաճար կառուցելիս մեծ ուշադրություն է դարձվում, որպեսզի այն պաշտպանված և գեղեցիկ հարդարված լինի՝ ներքուստ և արտաքուստ: Տաճարներ նախագծելու բանալին հասկանալն է, որ տաճարը ներկայացնում է Տիրոջը՝ դա Նրա տունն է: Մենք հարգանքով ենք վերաբերվումտաճարներին որպես սուրբ շինության, որտեղ կարող են մտնել միայն նրանք, ովքեր արժանի են: Մենք ակնածանք ունենք տաճարների հանդեպ, քանի որ սուրբ արարողություններն ու ուխտերը, որոնց մենք մասնակցում ենք, հնարավոր են դարձնում, որ մենք վերադառնանք մեր Երկնային Հոր մոտ:

Ձեր մարմինը ավելի թանկ է, քան աշխարհի ամենասքանչելի տաճարը: Դուք Աստծո սիրելի որդին կամ դուստրն եք: Այս նույն սկզբունքները՝ներկայացնելը, հարգելը և ակնածանքով վերաբերվելը, նույնիսկ ավելի շատ վերաբերվում են ձեր մարմնին տրվող խնամքին ու պաշտպանությանը»:

Հետևյալ խորհուրդները կօգնեն ձեզ սովորեցնել ձեր երեխաներին ճիշտ սկզբունքներ հագուստի և արտաքին տեսքի վերաբերյալ: Նաև հիշեք, որ համեստ հագուստ կրելու ձեր օրինակը կսովորեցնի ձեր երեխաներին, թե որքան կարևոր է պատշաճ հագուստը:

Խորհուրդներ երիտասարդներին ուսուցանելու համար

  • Ձեր դեռահաս որդու կամ դստեր հետ կարդացեք Երիտասարդներին Զորացնելու համար գրքույկի հագուստ և արտաքին տեսք բաժինը: Միասին կարդալը ձեզ հնարավորություն կտա քննարկել այդ չափանիշին վերաբերող վարդապետությունները, օրհնությունները և նախազգուշացումները և պատասխանել ձեր որդու կամ դստեր ցանկացած հարցին:

  • Խորհեք հագուստի և արտաքին տեսքի վերաբերյալ ընտանեկան երեկո անցկացնելու մասին: Դուք կարող եք հարցնել ձեր ընտանիքին. Եթե Տերը լիներ եկեղեցում ձեր հետ միասին, ինչպե՞ս կուզեիք հագնված լինել: Ինչպե՞ս կուզեիք ներկայացնել ձեզ Նրան: Ինչպե՞ս եք դուք ձեզ զգում, երբ դուք համեստ եք հագնված: Դուք կարող եք նաև քննարկել, թե ինչպես պատշաճ կերպով հագնվել այլ դեպքերում, ինչպես օրինակ դպրոցում, աշխատավայրում կամ հասարակական միջոցառումների ժամանակ:

Խորհուրդներ երեխաներին ուսուցանելու համար

  • Մեր հագուստը ցույց է տալիս, թե ինչն է կարևոր մեզ համար: Այս սկզբունքը լուսաբանելու համար կարող եք ընտանեկան երեկո անցկացնել, որի ժամանակ բոլորը հագնված կլինեն միսիոների պես կամ կհագնեն կիրակնօրյա լավագույն հագուստը:

  • Նույնիսկ կրտսեր տարիքից երեխաները կարող են սկսել համեստ հագնվել: Ձեր երեխաների հետ միասին վերանայեք Երիտասարդներին Զորացնելու համար գրքույկի 14 էջը և տրամադրեք հագուստներ, որոնք համապատասխանում են այդ կանոններին:

Լուսանկարը՝ Սքոթ Գրիերի