Մինչև նոր հանդիպում
Լավ բաները շարունակվում են
Որպես մի մարդ, որն ափսոսում է, տեսնելով, թե ինչպես է ներկան արագ դառնում անցյալ, ես երախտապարտ եմ հիշեցման համար, որ պետք է պարզապես վայելել պահը և նայել դեպի ապագան:
Ուրբաթ երեկո էր, ինչպես բոլոր մյուս երեկոները: Իմ մոտ ընկերները և ես նստած էինք իմ բնակարանում, ֆիլմի դիտումից հետո պարբերաբար ցածրաձայն զրուցում էինք, ապա բարձրաձայն ծիծաղում: Օդը լցված էր ընդհանուր բավարարվածության զգացումով, և ես անդադար ժպտում էի սենյակով պտտվող պատմությունների և մտքերի վրա: Այդ մարդկանցից ոմանց ես հանդիպել էի միայն մեկ ամիս առաջ, մյուսներին ճանաչում էի արդեն 25 տարի:
Մի պահ այդ վաղեմի ընկերներից մեկի հետ հիշեցինք մեր քոլեջի ընկերներին, որոնց հետ էինք մի քանի տարի առաջ: Ես զգացի, թե որքան եմ կարոտել այդ ընկերներիս, որքան զվարճալի էր միասին և որքան մոտ էինք մենք միմյանց: Այժմ մենք ավարտել էինք և տեղափոխվել աշխարհի տարբեր ծայրեր, հայտնվելով այնպիսի իրավիճակներում, որ երբևէ չէինք էլ մտածի: Ես մի պահ վշտացա կորստի այդ զգացման պատճառով, ապա նայեցի սենյակում ծիծաղող դեմքերին, որոնք ինձ այդ պահին շրջապատում էին, և ցնցվեցի հանկարծակի առաջացած մտքով. լավ բաները շարունակվում են:
Այդ պարզ միտքը ինձ համար, իրականում, շատ կարևոր էր, հատկապես, որ ես միշտ դժվարությամբ եմ հարմարվում փոփոխություններին և լավ բաներին հրաժեշտ տալուն: Ես կարոտում եմ անցյալը, անգամ երբ այն դեռ ներկա է, ցանկանալով ամեն կերպ լիարժեք վայելել այն պահերը, որոնցով գիտակցաբար և վճռականորեն ապրում եմ: Ես գիտեմ, որ երբ լավ բան է կատարվում, ես ուզում եմ պահել և բաց չթողնել այն: Այս ալարկոտ ուրախ ուրբաթը այդ լավ պահերից էր: Սովորաբար, երբ ես գիտակցում եմ, թե որքան լավ եմ այժմ, ես անմիջապես սկսում եմ մտածել, թե ինչպես է ամեն ինչ թռնում, որ դա, ի վերջո, կկորչի ժամանակի և հանգամանքների մեջ:
Սակայն այս երեկո ներքին ափսոսանքը չայցելեց ինձ: Լուռ նստած, շրջապատված իմ սիրելի մարդկանցով, ես գիտեի, որ թեև որոշ լավ բաներ պետք է բնականորեն ավարտվեն, և թեև անկասկած կլինեն շատ դժվարություններ ապագայում, լավ բաները կշարունակվեն: Եվ դրանք կգան, քանի դեռ ես թույլ եմ տալիս, որ գան: Թեև նրանք, ում ես սիրում եմ, կգնան իրենց ճանապարհով, բաց տեղերը կլցվեն նոր և հրաշալի մարդկանցով և փորձառություններով, որոնց մասին ես պատկերացում անգամ չունեմ:
Երբեմն դժվար է առաջ գնալ, բայց մենք պետք է դա անենք: Եվ առաջ գնալը չի նշանակում մոռանալ ընկերությունը, ստիպել, որ հուշերը մարեն: Դա նշանակում է բացել մեր սրտերը էլ ավելի մեծ երջանկության և ավելի շատ փորձառությունների առաջ:
Այդ ուրբաթ օրից մի քանի շաբաթ անց, երիտասարդ չափահասների իմ ճյուղի նախագահությունն ազատվեց: Ցանկացած ոգ փոքր ճյուղից կարող է հավաստել, որ դժվար է պատկերացնել, թե ինչ կպատահի մեր ճյուղի հետ առանց այդ տղամարդկանց և նրանց կանանց, որոնց մենք սիրում էինք և վստահում: Սակայն ես փակեցի աչքերս և կրկնեցի մտքում այն խոսքերը, որոնք ցնցեցին ինձ այդ ուրբաթ. լավ բաները շարունակվում են: Ես մխիթարվեցի և պատրաստ էի փոփոխությանը:
Փոփոխությունը Տիրոջ ուղին է: Նա ուզում է, որ մենք լինենք երջանիկ և աճող, ուրախ՝ առաջ գնալով մեր կյանքի ընթացքում: Կյանքը ճամփորդություն է, և մինչ մենք դեռ վայելում ենք ներկան և պատրաստվում անխուսափելի մարտահրավերների, մենք պետք է առաջ շարժվենք, մնալով լավատես, բացենք մեր սրտերը փորձառությունների և լավ բաների համար, որոնք անկասկած սպասում են մեզ: