Ծառայել Եկեղեցում
Կիրակնօրյա դպրոցի պատասխանները
Ես հակված եմ իմ փորձությունների հետ կապված փառահեղ պատասխաններ փնտրել, խնդրել Տիրոջը օգնել ինձ գտնել այն մեկ բանը, ինչը կշտկի ամեն բան: Ես հասկացա, որ այդպիսի մոտեցումը կարող է ամեն բան ավելի խճճել:
Մինչ ես դասավանդում էի իմ ծխի Ավետարանի Վարդապետության դասարանում, ես վճռականությամբ լի տալիս էի լուրջ հարցեր, որոնք պահանջում էին երկար մտածելու և մեծ, նոր, խորաթափանց պատասխաններ գտնելու: Այլ կերպ ասած, ես փորձում էի խուսափել անգիր արված նույն հին «Կիրակնօրյա Դպրոցի պատասխաններից», որ թվում էր, թե ծխի անդամներն առաջարկում էին ամեն շաբաթ:
Մինչ պատրաստվելիս ես խորամուխ էի լինում Նոր Կտակարանի մեջ, ես անընդհատ հանդիպում էի կենալ բառին: Օրինակ, Հովհաննես ԺԵ.10 ասում է. «Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մեջը կկենաք. ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մեջ» (ընդգծումներն ավելացված են):
Իր հրաշալի Բարեխոսության Աղոթքում Փրկիչը աղոթում է, որ իր աշակերտները «մէկ լինեն, ինչպես դու, Հայր, ինձանում, եւ ես քեզանում, որ նորանք էլ մեզանում մէկ լինեն» և «Ես նորանցում՝ եւ դու ինձանում, որ կատարեալ լինեն միութիւնում» (Հովհաննես ԺԷ.21, 23):
Ամենաշատը ես փնտրում էի այն, թե ինչպես ես կարող էի մեկ լինել Տիրոջ հետ, ինչպես ես կարող էի կենալ Նրա սիրո մեջ, և արդյունքում, ինչպես ես կարող էի զարգացնել ավելի մեծ համբերություն, համբերություն, որի կարիքը ես այնքան շատ ունեի, որպեսզի ինձ ուժասպառ անողփորձառությունները վերածվեին ինձ զորացնող և սրբացնող փորձառությունների:
Ճակատագրի հեգնանքով, մինչ ես փնտրում էի կենալ բառի մեկնաբանությունը և ամեն օր ինձ հանդիպող բարդ խնդիրների լուծումները, ես ի վերջո կրկին հանգեցի Կիրակնօրյա Դպրոցի հստակ պատասխաններին, որոնցից ես փորձում էի խուսափել: Ես գտա իմ հարցերի պատասխանները՝ կարդալով սուրբ գրությունները, աղոթելով ամեն օր, ծառայելով իմ ընտանիքին և ուրիշներին և տաճար ու իմ կիրակնօրյա ժողովներին հաճախելով: Ես սովորեցի, որ այդ հասարակ բաները շատ բան են փոխում տոկալու և լավ ու համբերությամբ տոկալու միջև:
Կիրակնօրյա Դպրոցի պատասխանները իրոք ամենալավ պատասխաններն են: