Հարցեր և պատասխաններ
«Ի՞նչ է նշանակում պատվել Աստծո քահանայությունը»:
Քահանայությունը զորություն է, որով Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը կատարում են Իրենց աշխատանքը: Դա Երկրի վրա գոյություն ունեցող ամենահզոր ուժն է: Քահանայությամբ ծեսեր են կատարվում, օրհնություններ են տրվում, տաճարային աշխատանք է իրականացվում, ավետարան է քարոզվում և հրաշքներ են գործվում:
Քահանայություն կրողները ներկայացնում են Փրկչին, այնպես որ նրանք պատվում են քահանայությունը, կատարելով այն, ինչ Փրկիչը կկատարեր, եթե այստեղ լիներ: Նրանք պատվում են քահանայությունը՝ արժանի ապրելով դրան: Նրանք պատվում են քահանայությունը իրենց հագուստով, գործով, խոսքով, ծառայությամբ և անգամ՝ մտքերով:
Երիտասարդ կանայք նաև կարող են պատվել քահանայությունը, պահելով իրենց մկրտության ուխտերը և ակնածանքով մասնակցելով քահանայության արարողություններին, ինչպիսիք են՝ հաղորդությունը կամ տաճարային աշխատանքը: Նրանք կարող են աջակցել իրենց հայրերին, եղբայրներին և քահանայության այլ կրողներին, որպեսզի պատվիրանները պահեն և արժանի ապրեն իրենց քահանայական պարտականությունները կատարելու համար:
Մենք բոլորս կարող ենք պատվել քահանայությունը, հավատարիմ ծառայելով մեր կոչումներում, հարգելով քահանայություն կրողներին, հարգելով կատարվող աշխատանքը, ծեսերն ու ուխտերը, որ այն օգնում է մեզ ստանալ:
Գործեք որպես Աստծո ներկայացուցիչ
Երբ մենք սկսում ենք հասկանալ, թե որքան հրաշալի է, որ Աստված տվել է այդ պարգևը, այդ ժամանակ քահանայությունը պատվելը դառնում է հեշտ՝ գործիր երախտագիտությամբ և հարգիր այն զորությունը, որ վստահվել է քեզ: Հարցրու ինքդ քեզ՝ արդյո՞ք իմ շրջապատում գտնվողները իմացել են, որ ես կրում եմ Աստծո զորությունը, Նրա մասին ավելի շատ, թե՞ ավելի քիչ են մտածել: Պատվել քահանայությունը նշանակում է գիտակցել, որ դու Աստծո ներկայացուցիչն ես, և կատարել առավելագույնը, հարգանք դրսևորելով քո հանդեպ Նրա ցուցաբերած վստահության համար:
Մեյսոն Ռ., 19 տարեկան, Կոլորադո, ԱՄՆ
Եղեք առաքինի
Որպես երիտասարդ աղջիկ ես կարող էի ասել, որ կարիք չունեմ պատվելու քահանայությունը: Բայց բոլոր երիտասարդ կանայք պետք է պատվեն այն: Մենք պատվում ենք քահանայությունը, լինելով առաքինի: Մենք պատվում ենք քահանայությունը, օգնելով երիտասարդ տղաներին ունենալ մաքուր մտքեր: Մենք հագնվում ենք համեստ և խոսում ենք մաքուր լեզվով: Այդպիսով, մենք օգնում ենք երիտասարդ տղաներին պատվել քահանայությունը, և ուրեմն մենք ևս պատվում ենք քահանայությունը:
Մարիսա Բ., 14 տարեկան, Արիզոնա, ԱՄՆ
Կատարեք Աստծո հանդեպ ձեր պարտականությունը
Իմ կարծիքով, քահանայությունը պատվելու հիմնական եղանակն է՝ անել այն, ինչ Տերն Ինքը կաներ այստեղ Երկրի վրա, որովհետև մենք ներկայացնում ենք Հիսուս Քրիստոսին: Դա նշանակում է՝ մենք կատարում ենք բոլոր պարտավորությունները, պարտականություններն ու խոստումները, որ տվել ենք Աստծուն քահանայությանը կարգվելիս: Պատվելով Նրա քահանայությունը, մենք հետևում ենք Նրա պատվիրանին՝ «Վեր կացեք և շողացեք, որպեսզի [մեր] լույսը չափանիշ լինի բոլոր ազգերի համար» (ՎևՈւ 115.5): Մենք օգնում ենք մյուսներին իմանալ, որ Աստծո շատ լիազորված ծառաներ կան երկրի վրա:
Բիսմարկ Բ., 18 տարեկան, Սանտո Դոմինիգո, Դոմինիկյան Հանրապետություն
Հարգանք դրսևորեք քահանայության հանդեպ
Ես կարծում եմ, որ քահանայությունը պատվելը նշանակում է հարգանք և վստահություն ունենալ քահանայությունն օգտագործելիս: Երբ դուք ունեք Ահարոնյան Քահանայության անդամներ, ովքեր հարգում են քահանայությունը և հաղորդությունը, ինչպես մենք ենք հարգում մեր ծխում, ուրեմն դուք հաղորդությունը բաժանելու և պատրաստելու հրաշալի փորձ ունեք: Մենք բոլորս հագնում ենք սպիտակ վերնաշապիկ և կրում ենք փողկապ: Մենք գիտենք, որ դա մեծ ազդեցություն է գործում ծխում, և այն ազդեցություն է գործել ինձ վրա: Ես գիտեմ, որ քահանայություն կրելը ինձ հետ տեղի ունեցած լավագույն բանն է:
Հանսեն Բ., 15 տարեկան, Տեխաս, ԱՄՆ
Հիշեք Փրկչին
Քահանայությունը Աստծո միակ ճշմարիտ զորությունն է Երկրի վրա և ցույց է տալիս մեզ Իր մոտ վերադառնալու ուղին: Երբ մենք մտածում ենք քահանայությունը պատվելու մասին, մենք մտածում ենք Նախագահ Թոմաս Ս. Մոնսոնի և մյուս Առաքյալների ուսուցումներին հետևելու մասին: Քահանայությունը լավագույնս պատվելու ուղին է՝ կատարել այն, ինչ մեզ ուսուցանվել է, որը թույլ կտա մեզ հիշել Փրկչին: Երբ մենք հիշենք Նրան, Նրա Հոգին մեզ հետ կլինի: Հոգին ունենալը թույլ է տալիս մեզ պահել նպատակը և լինել ավետարանի չափանիշների օրինակ:
Կիրակնօրյա Դպրոցի դասարան՝ Կայլի Ի., Ջեյթեն Բ., Ջոզեֆ Ի., Ալեքսանդրա Ռ., Կայլի Վ., Ալիշա Ֆ. և Հայլի Վ. (չկա նկարում), Այդահո, ԱՄՆ
Մի վտանգեք ձեր չափանիշները
Պատվել քահանայությունը նշանակում է չդնել ձեզ այնպիսի իրավիճակներում, որտեղ դուք գուցե վտանգեք ձեր չափանիշները: Երբ մենք սեմինարիայում ուսումնասիրում էինք Հին Կտակարանը, Ծննդոց ԼԹ-ում կարդացինք Եգիպտոսի Հովսեփի մասին, որը պատվեց իր քահանայությունը, փախչելով Պետափրեսի կնոջ գայթակղությունից:
Երիտասարդ կանայք կարող են օգնել մեզ պատվել քահանայությունը՝ հետևելով Երիտասարդներին զորացնելու համար գրքույկի չափանիշներին և հագնվելով համեստ:
Ջոզեֆ Բ., 16 տարեկան, Տեխաս, ԱՄՆ
Պահպանեք Քահանայությունը
Պատվել քահանայությունը ինձ համար նշանակում է, որ երիտասարդ տղաները հարգեն և պահպանեն այն պարգևը, որ Տերը տվել է իրենց: Երբ ես տեսնում եմ երիտասարդ տղան հարգում է քահանայությունը, ես ավելի շատ խաղաղություն եմ զգում և ավելի շատ եմ հարգում այդ երիտասարդին: Երկնային Հայրը վստահել է նրան քահանայությունը, այնպես որ ես կարծում եմ երիտասարդի պարտականությունն է ոչ միայն պահել, այլև պահպանել այդ քահանայությունը:
Մելինդա Բ., 16 տարեկան, Վաշինգտոն, ԱՄՆ