2021
Առաջին անգամ լսելով փառքի երեք աստիճանների մասին
Հուլիս 2021


Եկ, հետևիր ինձ

Առաջին անգամ լսելով փառքի երեք աստիճանների մասին

Վարդապետություն և Ուխտեր 76

Հուլիսի 5-11-ը

Նկար
artwork depicting the celestial kingdom

Արվեստի գործը՝ Էննի Հենրի Նեյդեր

Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժինը պարզաբանում է փրկության ծրագրի կարևոր տեսակետները, որոնք կորսվել էին երկրից Ուրացության ժամանակ: Շատերի համար այս վերականգնված ճշմարտություններին առաջին անգամ ծանոթանալը հիշարժան փորձառություն է: Այդպես էր նաև Քոննիի համար, ով մի նորադարձ է Ռիչմոնդից (Վիրջինիա, ԱՄՆ)։

Նա հիշում է. «Աստվածաշունչ կարդալիս ես միշտ տեսնում էի Աստծո սերը, բայց չէի կարողանում գտնել այնպիսի եկեղեցի, որը կուսուցաներ Աստվածաշունչն այնպես, որ հասկանալի լիներ ինձ համար: Մասնակցելով փրկության ծրագրի մասին միսիոներական զրույցին, ես զգացի հաստատում և խաղաղություն, ինչպիսին նախկինում երբեք չէի զգացել: Ես մտածեցի. «Նա է իմ ճանաչած Երկնային Հայրը»: Փառքի աստիճանների մասին գիտելիքն այնքան լայն բացեց միտքս, որ դժվարանում էի զսպել ավելի շատ բան իմանալու ցանկությունս»:

Դելֆինը, ով նորադարձ է Փարիզից (Ֆրանսիա), ունի ընտանեկան բարդ իրավիճակ, ուստի, երբ միսիոներները նրան ուսուցանեցին, որ ընտանիքները կարող են միասին ապրել սելեստիալ արքայությունում, նա վստահ չէր, որ դա էր ցանկանում: Երբ միսիոներները շարունակեցին ուսուցանել նրան փառքի երեք աստիճանների մասին, այնուամենայնիվ, նա մխիթարություն զգաց։ Նա հասկացավ, որ ինքը կլինի այն մարդկանց հետ, ում սիրում է, ովքեր նախընտրում են հետևել ավետարանին: Ավելի լավ հասկանալով փրկության ծրագիրը՝ նա ասաց. «Ես հասկացա, որ այդպես արդար է, և դա ինձ հանգստացրեց»:

Նկար
article on three degress of glory

Տպել