2021
Սպասավորել ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ ունեցողներին
Հուլիս 2021


Սպասավորության սկզբունքները

Սպասավորել ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրներ ունեցողներին

Մենք կարող ենք լինել Փրկիչի ձեռքերը` մխիթարող և օգնող:

Նկար
man delivering groceries

Հիվանդությունը, ալերգիան, հաշմանդամությունը կամ մեծ տարիքը կարող են ազդել անդամի երկրպագելու կամ ծառայելու կարողության վրա: Եթե սպասավորող եղբայրներն ու քույրերը զգայուն են այս կարիքների նկատմամբ, ֆիզիկական խնդիրներ ունեցող անդամներին օգնելու բազմաթիվ եղանակներ կան, որպեսզի նրանք ավելի լավ վայելեն ավետարանի օրհնությունները:

Մի երիտասարդ մոր մոտ քաղցկեղ հայտնաբերվեց, և նա իրեն միայնակ էր զգում ու վախեցած: Բայց երբ նրա հիվանդության մասին լուրը տարածվեց ամբողջ ծխում, նա անմիջապես շրջապատվեց քույրերի սիրով և հոգատարությամբ: Երբ ծանր բուժումները սկսվեցին, քույրերը նրան տանում էին հիվանդանոց և նստում նրա հետ երկարատև քիմիաթերապիայի ժամանակ: Քույրերն աղոթում էին նրա հետ, գոտեպնդում նրան, բերում էին մի քանի տեսակի կերակուրներ, որոնք նա կարող էր ուտել, և ամեն շաբաթ սնունդ էին տանում նրա ընտանիքին: Մյուս քույրերը ժամանակ էին գտնում իրենց զբաղված առօրյայում՝ նրա տունը մաքրելու համար: Քույրերից մեկը գիտեր, որ որոշ դեղորայքից հետո նա դժվար էր քնելու, ուստի, նա այցելում էր ուշ երեկոյան՝ միասին կատակերգական ֆիլմեր դիտելու: Անկողնում շուռումուռ գալու փոխարեն՝ երիտասարդ մայրը կարող էր որոշ ժամանակով կտրվել իր վախերից և զգալ ծիծաղի ու ընկերության բուժիչ ուժը: Այս ծառայությունների, քահանայության օրհնությունների և ծխի ծոմերի միջոցով նա անցավ ծայրաստիճան դժվար պահերի միջով, և սիրո ամուր կապեր ստեղծվեցին բոլոր նրանց միջև, ովքեր ներգրավված էին այդ գործում:

Առողջական խնդիրներ ունեցողներին ծառայելը միշտ չէ, որ հեշտ է։ Սակայն մենք կարող ենք հետևել Փրկիչի օրինակին` սիրով օգնելով մեր եղբայրներին ու քույրերին, երբ ի հայտ են գալիս առողջական խնդիրներ։ Մենք կարող ենք լինել նրա ձեռքերը` սփոփելով և օգնելով մեր շրջապատի մարդկանց, ներառյալ նրանց, ում դժվարությունները պարզ չեն երևում մեր ֆիզիկական աչքերին։

Խորհելու գաղափարներ

1. Հարգեք նրանց գաղտնիքը: Որոշ մարդիկ ամաչում են առողջական խնդիրների համար, և կարող են ձեզ ընդհանրապես չասել դրանց մասին: Նախքան ուրիշ մարդկանց պատմելը, միշտ հարցրեք` արդյոք դեմ չե՞ն, որ պատմեք նրանց խնդրի մասին։

2. Քաջալերեք ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Խուսափեք առողջապահական ապրանքներ կամ ծառայություններ խորհուրդ տալուց, որոնք ապացուցված չեն կամ անհրաժեշտ բժշկական օգնության շրջանակներից դուրս են։ Ոգեշնչում զգալու դեպքում կիսվեք գաղափարներով և փորձառություններով, սակայն խրախուսեք մարդկանց հետազոտվել և խորհրդատվություն ստանալ վերապատրաստված բժիշկ-մասնագետների մոտ:

Նկար
adult woman helps her mother put on clothing

Նկարները՝ Getty Images-ի

3. Ծառայեք նրանց և աղոթեք նրանց համար։ Երբ մարդիկ բախվում են եզակի, կարճաժամկետ առողջական խնդիրների կամ կանխատեսելի այնպիսի իրավիճակների հետ, ինչպիսիք են՝ ծննդաբերությունը կամ վիրահատությունը, ապա ձեր ծառայությունը, պատրաստած սնունդը, բարությունը և աղոթքները ցույց են տալիս ձեր հոգատարությունը: Արտակարգ իրավիճակներում անհապաղ օգնելու ձեր պատրաստակամությունը կարող է անգնահատելի լինել:

4. Ուժ հաղորդեք նրանց։ Հատկապես, երբ մարդիկ բախվում են լուրջ կամ երկարաժամկետ առողջական խնդիրների, նրանց ավելի շատ, քան երբևէ, անհրաժեշտ է ձեր օգնությունն ու ծառայությունը։ Նրանք կարող են նաև օգնության կարիք ունենալ, որպեսզի սովորեն իրենց համար կատարել հետևյալ քայլերը.

  1. Բացահայտել սեփական կարիքները: Նրանք ի՞նչ գիտեն իրենց իրավիճակի մասին։ Ինչպե՞ս են նրանք վերաբերվում այդ խնդրին։ Որո՞նք են նրանց առաջնային և հետագա մտահոգություններն ու կարիքները: Լսեք նրանց կարեկցանքով և առանց դատելու՝ օգնելով նրանց ազնվորեն առերեսվել իրականության հետ։

  2. Հիշեք նրանց ուժեղ կողմերի մասին։ Հարցրեք նրանց, թե ինչ դժվարություններ են ունեցել, և ինչ են սովորել այդ փորձառություններից: Նշեք դրական հատկանիշները, արժեքներն ու հմտությունները, որոնք դուք նկատել եք նրանց մեջ: Հարցրեք, թե անձնական որ արժեքներն են առավել կարևոր՝ այս նոր իրավիճակում ապրելու համար: Նրանք ինչպե՞ս կարող են ապրել այդ արժեքներով։

  3. Կազմեք ծրագիր Ի՞նչ որոշումներ պետք է կայացվեն առաջիկայում, և լրացուցիչ ի՞նչ տեղեկություններ են անհրաժեշտ նրանց՝ այդ որոշումները կայացնելու համար: Անհապաղ ի՞նչ օգնության կամ միջոցների կարիք ունեն նրանք, իսկ ի՞նչը հարկավոր կլինի երկարաժամկետ կտրվածքով։ Ի՞նչ տարբերակներ են նրանք տեսնում։ Որո՞նք են տարբերակների դրական և բացասական կողմերը։

  4. Կազմեք օգնող թիմ։ Ո՞վ կարող է օգնել: Անմիջական ընտանիքը օգնելու առաջնային պատասխանատվությունն ունի, բայց մյուս հարազատները, ընկերները, ծխի անդամները, առողջապահական հիմնարկի մասնագետները, մատչելի հանրային ծառայությունները, դուք, ձեր զուգընկերը և Սուրբ Հոգին՝ բոլորը կարող են լինել օգնող թիմի մասը: Անհրաժեշտության դեպքում և նրանց թույլտվությամբ, ներգրավեք Սփոփող միության և երեցների քվորումի նախագահներին` ուսումնասիրելու այն հանգամանքը, թե ինչպես կարող եք իրապես օգնել դուք, մյուս անդամները և Եկեղեցու միջոցները։

  5. Հրավիրեք Հոգին: Աղոթեք նրանց հետ և նրանց համար` հրավիրելով Տիրոջը հաստատել և առաջնորդել նրանց որոշումները և օգնել նրանց զգալ Տիրոջ սերը:

Տպել