2021
Հաղթահարել ընդդիմությունը
Հուլիս 2021


Եկ, հետևիր ինձ

Հաղթահարել ընդդիմությունը

Վարդապետություն և Ուխտեր 71-75

Հունիսի 28-ից հուլիսի 4-ը

Նկար
people gathered on a street corner with Church leader and missionaries

Նկարը՝ Դեն Բարրի

Վարդապետություն և Ուխտեր 71 բաժնի հայտնությունը Ջոզեֆ Սմիթին և Սիդնի Ռիգդոնին հորդորում է գնալ և քարոզել, փորձելով մեղմել անբարյացակամ զգացմունքները, որոնք առաջացել էին Եկեղեցու դեմ՝ հավատը կորցրած անդամների քննադատությունների պատճառով: Ավելի քան 100 տարի անց Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Սպենսեր Վ. Քիմբալը քարոզչության այդպիսի փորձ ունեցավ՝ ի պաշտպանություն Եկեղեցու:

Երեց Քիմբալի այցը Էկվադոր

1965 թվականին Էկվադորի Օտավալո քաղաք կատարած այցի ժամանակ Երեց Քիմբալը միսիոներներին ասաց, որ Մորմոնի Գիրքը նվիրեն տեղաբնակ օտավալոցիներին: Սակայն, միսիոներները դիմադրության հանդիպեցին. օտավալոցիները սկսեցին կեղծիքներ տարածել նրանց մասին մոտակա գյուղերում, և միսիոներները ծանր կացության մեջ էին հայտնվել այդ կեղծիքների պատճառով:

Երկու տարի անց Երեց Քիմբալը միացավ մի քանի անդամների և միսիոներների՝ տեղի ավտոբուսային կանգառի մոտ կազմակերպված ժողովում։ Երբ տեղի բնակիչները իջնում էին ավտոբուսներից, միսիոներները նրանց հրավիրում էին լսելու Հիսուս Քրիստոսի կենդանի Առաքյալին: Շուտով մոտ 20 մարդ հավաքվեց։ Երբ միսիոներները սկսեցին իրենց ժողովը, ավելի քան 100 մարդ հավաքվեց:

Եվ երեց Քիմբալը ելույթ ունեցավ։ Նա խոսեց Հիսուս Քրիստոսի այցի մասին Ամերիկա մայրցամաք։ Նա մատնացույց արեց երկինքը և պատմեց երկնքից լսվող մեղմ, ցածր ձայնի մասին, որն ազդարարել էր Աստծո Որդու հայտնվելը, ինչպես գրված է Մորմոնի Գրքում: Երեց Քիմբալն ասել է. «Ամեն աչք հետևում էր երկնիք ուղղված իմ շարժումներին, կարծես Փրկիչն այնտեղ էր, և նոսր ամպերի միջով գալիս էր»:1

Դրանից հետո միսիոներները անընդհատ փորձում էին ուսուցանել օտավալոցիներին: Միսիոներ քույրերը ուսուցանեցին Ռաֆայել Տաբանգո անունով մի մարդու, որը մկրտվեց 1968թ. հուլիսի 14-ին` դառնալով առաջին բնիկ օտավալոցի վերջին օրերի սուրբը: Նրա կինը՝ Թերեզան, նույնպես միացավ Եկեղեցուն: Մոտ 15 տարի անց Օտավալոյում ցից կազմավորվեց, որտեղ եղբայր Տաբանգոն կանչվեց առաջին հայրապետ:

Նկար
article on overcoming opposition

Հղումներ

  1. Spencer W. Kimball journal, May 29, 1967, as quoted in “Preaching in Peguche,” history.ChurchofJesusChrist.org/GlobalHistories.

Տպել