2021
Սպասավորել մեր ուղեկիցներին
Հուլիս 2021


Եկ, հետևիր ինձ

Սպասավորել մեր ուղեկիցներին

Վարդապետություն և Ուխտեր 81-83

Հուլիսի 19-25-ը

Նկար
a woman comforts another woman in a wheelchair

Նկարները՝ Ջ. Բեթ Ջեփսոնի

«Սատարիր թույլերին, բարձրացրու ընկած ձեռքերը և ամրացրու տկար ծնկները» (Վարդապետություն և Ուխտեր 81․5

Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն․ Սպասավորության օրինակ

Եպիսկոպոս նշանակվելու տարիքը․ 22

Ծխի անդամների թիվը․ 1000-ից ավելի

Այրիների թիվը նրա ծխում․ 85

Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը պատմել է, թե եպիսկոպոս Մոնսոնն ինչպես է հոգ տանում այրիների համար. «Շատերը գիտեն՝ ինչպես է երիտասարդ եպիսկոպոս Մոնսոնը ամեն Սուրբ ծննդյան ժամանակաշրջանի իր արձակուրդային օրերի մեկ շաբաթը օգտագործել՝ այցելելու իր ծխի բոլոր ութսունհինգ այրիներին: Շատերն էլ չգիտեն, որ առաջին մի քանի տարիներին նա մեկական հավ էր նվեր տանում այրիներից յուրաքանչյուրին, … նա ինքն էր խնամում ու պահում դրանք իր սեփական հավաբներում»:1

Եպիսկոպոս Մոնսոնը հիշում էր, թե ինչպես էր օգնել մի տարեց զույգի, ովքեր ցանկանում էին ներկել իրենց տունը․ «Ոգեշնչման պահին, ես կոչ արեցի ոչ թե երեցների քվորումի անդամներին կամ կամավորներին, այլ հետևելով բարօրության ձեռնարկի հրահանգներին, կոչ արեցի այլ տարածքներում ապրող տարեց զույգի ընտանիքի անդամներին վերցնել վրձինները և օգնել։ Նրանց չորս փեսաները և չորս դուստրերը վերցրին վրձինները և մասնակցեցին նախագծին»:2 Այս ոգեշնչումն օգնեց ամրապնդել տվյալ ընտանիքի կապերը և ավելի լավ հոգ տանել միմյանց համար։

«Մենք չենք կարող իրապես սիրել Աստծուն, եթե չենք սիրում այս մահկանացու կյանքի ճամփորդության մեր ուղեկիցներին»։3 Նախագահ Թոմաս Ս. Մոնսոն

Նկար
article on ministering

Հղումներ

  1. Jeffrey R. Holland, “President Thomas S. Monson: Man of Action, Man of Faith, Always ‘on the Lord’s Errand,’” Ensign, Feb. 1986, 12–13.

  2. Thomas S. Monson, “The Bishop—Center Stage in Welfare,” Ensign, Nov. 1980, 89.

  3. Թոմաս Ս. Մոնսոն, «Սեր` ավետարանի էությունը», Լիահոնա, մայիս 2014, 91:

Տպել