2021
Երկնային Հայրը ցանկանում է է, որ մենք վերադառնանք Իր մոտ
Հուլիս 2021


Երկնային Հայրը ցանկանում է է, որ մենք վերադառնանք Իր մոտ

Դուք հավանաբար ավելի ամուր եք կանգնած Երկնային Հոր մոտ վերադառնալու ճանապարհին, քան պատկերացնում եք:

Նկար
man walking in light

Իմ ծնողները՝ Ապարեսիդո և Մերսեդես Սոարեսները, միշտ երազել են ծառայել միսիայում: Նրանք ցանկանում էին հատուցել Տիրոջը այն բազում օրհնությունների համար, որոնք ստացել էր իրենց ընտանիքը՝ Եկեղեցուն միանալուց ի վեր։ Այդ հնարավորությունն ընձեռվեց 1989 թվականին, երբ նրանք ընդունեցին Սան Պաուլոյի տաճարում (Բրազիլիա) ծառայելու կանչը:

Միսիա մեկնելուց ընդամենը մի քանի ամիս անց հայրս սրտի կաթված ստացավ և կյանքից հեռացավ: Նրա հուղարկավորության ժամանակ ես գրկեցի մորս, երբ կանգնած էինք հորս դագաղի առաջ:

«Մայրիկ, հիմա ի՞նչ ես անելու»,- հարցրի ես:

Նա պատասխանեց․ «Հայրդ և ես երազում էինք այս միսիայի մասին։ Ես այժմ ծառայում եմ, և կշարունակեմ ծառայել՝ նաև նրա փոխարեն»:

Տաճարի բարի նախագահը մեկ այլ այրի կնոջ նշանակեց մայրիկիս զուգընկերուհի, և մայրս շարունակեց իր միսիան ավելի քան 20 ամիս: Միսիոներական ծառայությունը օրհնեց նրան, իսկ հավատքն ու օրինակը օրհնեցին իմ ընտանիքն ու ինձ:

Նրա միսիայի ժամանակ իմ եղբայրներից երկուսը նույնպես մահացան, իսկ ես ու կինս երկու երեխա կորցրինք: Առաջինն անհաս էր ծնվել և չապրեց, իսկ երկրորդին կորցրինք վիժումից: Մեր ընտանիքի համար այդ փորձության շրջանում մայրս ամեն օր գնում էր տաճար՝ հաստատելով փրկության ծրագրի հանդեպ իր հավատքը և ամրապնդելով մերը։

Իմ հոր հետ փառավոր կերպով վերամիավորվելու հանդեպ նրա հավատքը և հավերժական կյանքի խոստումը մեր Երկնային Հոր ներկայության մեջ սատարեցին նրան այրիության 29 տարիներին և մինչև իր օրերի ավարտը՝ 94 տարեկանում։

Երջանկության ծրագիրը

Որքան օրհնված ենք մենք՝ վերջին օրերի սրբերս, իմանալով, որ ավետարանը վերականգնվել է։ Փրկության ծրագիրը իսկապես «երջանկության մեծ ծրագիր» է (Ալմա 42․8)։ Արդար և հավատարիմ մարդկանց այն խոստանում է հավերժական պարգև Աստծո ներկայության մեջ։

Ինչպես հայտնությամբ տրված է Վարդապետություն և Ուխտերում, Երկնային Հոր գրեթե բոլոր զավակները կմտնեն փառքի արքայություն: Փրկիչի Քավության միջոցով նրանք, ովքեր առաջ են գալիս «արդարների հարության մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 76․17) կդառնան կատարյալ և կժառանգեն սելեստիալ փառքը։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամները ընդունում են այս վարդապետությունը։ Ցավոք, ոմանք գուցե չեն չհավատում, որ դա վերաբերում է անձամբ իրենց: Նրանք սխալներ են գործում։ Նրանց հոգևոր առաջընթացը թեև կայուն է, սակայն դանդաղ է ընթանում: Նրանք տարակուսում են՝ արդյո՞ք երբևէ կարժանանան սելեստիալ արքայությանը:

Եթե դուք պատկանում եք այդ խմբին, հիշեք Տիրոջ խոսքերը, ասված հավատացյալների մեկ այլ խմբի. «Բարձրացրեք ձեր գլուխները և հանգիստ եղեք, քանզի ես գիտեմ ուխտի մասին, որը դուք արել եք ինձ հետ» (Մոսիա 24․13

Աստված սիրում է մեզ և ցանկանում է, որ բոլորս վերադառնանք Իր ներկայություն։ Դուք հավանաբար ավելի ամուր եք կանգնած Նրա մոտ վերադառնալու ճանապարհին, քան պատկերացնում եք:

«Արդար և ճշմարիտ»

Նկար
woman resting her head in her hands

Վարդապետություն և Ուխտերի 76-րդ բաժնում Տերը բացահայտում է, թե Իր զավակներն ինչպես կարող են ժառանգել սելեստիալ արքայությունը: Եթե դուք Եկեղեցու անդամ եք և վկայություն ունեք, դուք արդեն սկսել եք ձեր ուղին, ինչպես նկարագրված է Վարդապետություն և Ուխտերում.

  • Մենք պետք է ստանանք «Հիսուսի մասին վկայությունը» և հավատանք «նրա անվանը» (հատված 51)։

  • Մենք պետք է մկրտվենք ընկղմումով (տես հատված 51)։

  • Մենք պետք է և «ձեռնադրմամբ ստանանք Սուրբ Հոգին» մեկի կողմից, ով ունի իշխանություն (հատված 52)։

Մյուս քայլերն, այդուհանդերձ, պահանջում են կյանքի տևողությամբ ջանքեր, և որոշ անդամներ հուսահատություն են զգում, երբ թերանում են։ Մենք բոլորս աշխատում ենք այս պահանջների ուղղությամբ։ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ, բոլորս կարող ենք հասնել դրանց․

  • Պահենք պատվիրանները և «լվացվենք և մաքրվենք [մեր] բոլոր մեղքերից» (հատված 52)։

  • «Հաղթենք հավատքով» (հատված 53):

  • «Կնքվենք խոստումի Սուրբ Հոգով» (հատված 53), դա Սուրբ Հոգին է, որը «Հորը վկայում է, որ փրկության արարողությունները կատարվել են պատշաճ ձևով, և որ դրանց հետ կապված ուխտերը պահպանվել են»։1 Հայրն այս կնքումը խոստանում է «բոլոր նրանց [վրա], ովքեր արդար են և ճշմարիտ»:

«Արդար և ճշմարիտ» բառերը, ինչպես հայտարարել է Նախագահ Էզրա Թաֆտ Բոնսոնը (1899–1994), «դիպուկ են ասված այն մարդկանց մասին, ովքեր անվեհեր վկայում են Հիսուսի մասին։ Նրանք արիաբար պաշտպանում են ճշմարտությունն ու արդարությունը։ Դրանք Եկեղեցու անդամներն են, ովքեր մեծարում են իրենց կոչումները Եկեղեցում (տես ՎևՈւ 84․33), վճարում են տասանորդ ու նվիրատվություններ կատարում, ապրում են բարոյապես մաքուր կյանքով, խոսքով և գործով աջակցում են Եկեղեցու իրենց ղեկավարներին, Հանգստության օրը սուրբ են պահում և հնազանդվում Աստծո բոլոր պատվիրաններին»։2

Սելեստիալ արքայության բարձրագույն աստիճանի ձեռքբերումը, որը հաճախ անվանում են վեհացում, ունի մեկ վերջնական պահանջ: Մենք պետք է մտնենք «ամուսնության նոր և հավիտենական ուխտի մեջ» (Վարդապետություն և Ուխտեր 131․2), որը կատարվում է տաճարում, քահանայության պատշաճ իշխանություն ունեցողի կողմից: Համաձայն մեր Հոր ողորմած ծրագրի, մենք գիտենք, որ սելեստիալ օրհնությունները հաջորդ կյանքում հասանելի կլինեն նրանց, ովքեր այս կյանքում տաճարային կնքման արարողության հնարավորություն չեն ունեցել, բայց հավատարիմ են մնացել մինչև վերջ:

Մորմոնի Գրքից մենք իմանում ենք, որ Աստծո բոլոր զավակները, ովքեր պահում են Նրա պատվիրանները և հավատարիմ են, անկախ կյանքի հանգամանքներից, օրհնվում և «ընդունվում են երկնքում, որի շնորհիվ նրանք կարողանում են բնակվել Աստծո հետ երբեք չվերջացող երջանկության վիճակում» (Մոսիա 2․41)։ Դրան հասնելու հույսը միշտ կա մեզ համար՝ մեր Երկնային Հոր փրկության ողորմած և սիրառատ ծրագրի շնորհիվ:

Ապաշխարության օրհնությունը

Նկար
man praying

Լուսանկարը` Հյուն Լիի

Մեր սիրելի մարգարեն՝ Նախագահ Ռասել Մ. Նելսոնն ուսուցանել է. «Տերը մեր հավերժական առաջընթացի այս ժամանակահատվածում չի ակնկալում կատարելություն: Բայց նա ակնկալում է, որ մենք ավելի շատ մաքրագործվենք: Ամենօրյա ապաշխարությունը մաքրության ուղին է, իսկ մաքրությունը ուժ է բերում է»։3

Նախագահ Նելսոնը նաև ասել է, որ «ամեն օր գործելով և լինելով մի փոքր ավելի լավը» մենք ստանում ենք «ամրացնող զորություն»:4 Երբ մենք օգտագործում ենք այդ ամրացնող զորությունը բնական մարդու դեմ (տես Մոսիա 3․19), մենք ավելի շատ ենք առաջ շարժվում մեր Հոր մոտ տանող ճանապարհին։

Քանի որ ոչ մի անմաքուր բան չի կարող բնակվել Աստծո ներկայության մեջ (տես Մովսես 6․57), մենք ամեն օր աշխատում ենք հոգևոր իրական փոխակերպման ուղղությամբ՝ մեր մտքերի, ցանկությունների և վարքի հարցերում: Պողոս Առաքյալի խոսքերով՝ մենք ձգտում ենք դառնալ նոր արարածներ Քրիստոսում՝ աստիճանաբար փոխարինելով մեր հին եսը նորով (տես Բ Կորնթացիս 5․17)։ Այս փոփոխությունը գալիս է տող առ տող, երբ ամեն օր ձգտում ենք մի փոքր ավելի լավը լինել։

Փրկիչին հետևելը, փորձելով նմանվել Նրան, ինքնաբացարկի գործընթաց է, որը Նա բնութագրել է այսպես՝ վերցնել մեր խաչը (տես Մատթեոս 16․24-26)։ Մենք վերցնում ենք մեր խաչը, երբ․

  • Վերահսկում ենք մեր ցանկությունները, ախորժակը և կրքերը։

  • Համբերատար ենք և պատրաստ՝ «ենթարկվելու բոլոր բաներին, որոնք Տերը հարմար է տեսնում բերել [մեզ] վրա» (Մոսիա 3.19

  • Հրաժարվում ենք ամեն անաստվածությունից (տես Մորոնի 10․32

  • Մեր կամքը ենթարկում ենք Հոր կամքին, ինչպես Փրկիչն արեց։

Եվ ի՞նչ ենք մենք անում, երբ սայթաքում ենք։ Մենք դիմում ենք մեր Հորը և խնդրում ենք Նրան «գործի դնել Քրիստոսի քավիչ արյունը, որպեսզի մենք կարողանանք ներում ստանալ մեր մեղքերից» (Մոսիա 4․2)։ Մենք կրկին ձգտում ենք հաղթահարել թուլությունը և հրաժարվել մեղքից: Մենք աղոթում ենք շնորհի համար, Հիսուս Քրիստոսի «թույլատրող զորության և հոգևոր բժշկման» համար:5 Մենք վերցնում ենք մեր խաչը և վերսկսում մեր ճանապարհը, որքան էլ երկար և դժվար լինի, դեպի Նրանց ներկայության խոստացված երկիրը:

Վստահեք Նրա խոստումներին

Մեր անմահությունն ու հավերժական կյանքը Աստծո գործն ու փառքն են (տես Մովսես 1․39)։ Այդ փառքին հասնելու մեր աշխատանքին անհրաժեշտ է, որ համարձակ լինենք մեր վկայությամբ՝ երկրի վրա գտնվելու ընթացքում:

Իր տեսիլքում Մարգարե Ջոզեֆ Սմիթը տեսավ, որ հավատարիմները «կհաղթահարեն բոլոր բաները» (Վարդապետություն և Ուխտեր 76․60): Ավելի ուշ նա ասել է․ «Բոլոր գահերն ու տիրապետությունները, իշխանություններն ու զորությունները պիտի հայտնի դարձվեն և տրվեն բոլոր նրանց, ովքեր քաջաբար համբերել են հանուն Հիսուս Քրիստոսի ավետարանի» (Վարդապետություն և Ուխտեր 121․29

Հավատալով այս խոստումներին՝ մենք չենք հրաժարվի ինքներս մեզանից, մեր մտերիմներից կամ Աստծո մյուս զավակներից: Մենք կձգտենք անել այն ամենը, ինչ կարող ենք, և կօգնենք մյուսներին նույնպես այդպես վարվել։ Մեզանից ոչ մեկը սեփական ջանքերով չի կարողանա փրկվել սելեստիալ արքայությունում, այլ «Սուրբ Մեսիայի արժանիքների, ողորմության և շնորհի միջոցով» (2 Նեփի 2․8) այդ օրհնությունը մնում է հասանելիության սահմաններում:

Եթե շարունակում ենք հավատարիմ մնալ՝ ես վկայում եմ, որ մենք կժառանգենք «երբեք չվերջացող երջանկությունը» Հոր և Որդու ներկայությունում: «Օ՜ հիշե՛ք, հիշեք, որ այս բաները ճշմարիտ են. քանզի Տեր Աստված է ասել դրանք» (Մոսիա 2.41):

Հղումներ

  1. Սուրբ գրքերի ուղեցույց, «Խոստումի Սուրբ Հոգի», scriptures.ChurchofJesusChrist.org.

  2. Ezra Taft Benson, “Valiant in the Testimony of Jesus,” Ensign, Feb. 1987, 2.

  3. Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», Լիահոնա, մայիս, 2019թ․, 68։

  4. Ռասսել Մ․ Նելսոն, «Մենք կարող ենք ավելի լավ գործել և ավելի լավը լինել», 67։

  5. “Grace,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org.

Տպել