2021
Ինչպե՞ս վարվել բռնության դեպքում
Հուլիս 2021


Ինչպե՞ս վարվել բռնության դեպքում

Մի քանի առաջարկներ՝ բռնության զոհերի, Եկեղեցու նրանց ղեկավարների և ընտանիքների անդամների համար:

Նկար
sad boy looking out window

Լուսանկարը տրամադրել է © Getty Images

Փրկիչը շատ խիստ է խոսել բռնության մասին․ «Եվ ով որ գայթակղեցնէ այս փոքրներից մեկին, որ հավատում են ինձ, ավելի լավ է նորան, որ մի էշի ջաղացի քար նորա վզիցը կախվի, և նա ծովի անդունդում ընկղմվի» (Մատթեոս 18․6, տես նաև Մարկոս 9․42, Ղուկաս 17․2

Բռնությունը մարդկանց հանդեպ (օրինակ՝ երեխայի, ամուսնու կամ կնոջ, տարեցների կամ հաշմանդամների) վատ վերաբերմունքի և արհամարհանքի դրսևորում է այնպիսի ձևով, որը պատճառում է ֆիզիկական, հուզական կամ սեռական վնաս։ Եկեղեցու դիրքորոշումն այսպիսին է՝ բռնությունը չի կարող հանդուրժելի լինել ոչ մի ձևով։

Հետևյալ գաղափարները օգտակար կլինեն՝ անկախ նրանից, դուք բռնության զոհ եք դարձել, զոհի Եկեղեցու ղեկավարն եք, թե՝ ծնողը:

Տուժածին

Որպես բռնության 1 զոհ, դուք մեղավոր չեք նրանում, որ բռնության եք ենթարկվել, ոչ էլ կարիք կա, որ ձեզ ներեն այն գործողությունների համար, որոնք ինչ-որ մեկը կատարել է ձեր հանդեպ: Գուցե ձեզ անհասկանալի լինի, թե Փրկիչն ինչպես կարող է բժշկելել ձեզ։ Հնարավոր է, դուք մտածեք, որ Փրկիչի քավող զոհաբերությունը միայն նրանց համար է, ովքեր մեղք են գործում և ապաշխարության կարիք ունեն:

Ուստի, ինչպե՞ս է Փրկիչն օգնում ձեզ։ Իր զոհաբերության շնորհիվ, Նա հասկանում է: Փրկիչն ունի աստվածային կարեկցանք: Մենք գուցե հստակ չգիտենք, թե ինչպես է Փրկիչը կարողացել զգալ մեր բոլոր ցավերը, բայց կարող ենք հավատք ունենալ, որ Նա կատարյալ կերպով հասկանում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի (տես 2 Նեփի 9․21)։ Նա կարող է խաղաղություն և ուժ տալ՝ առաջ շարժվելու համար։2

Իր Քավության միջոցով Փրկիչն օգնում է նրանց, ում նեղացրել են։ Նա կարող է օգնել՝ «բժշկելով և փոխհատուցելով մեզ ցանկացած տառապանքի համար, որը մենք կրել ենք՝ լինելով անմեղ»:3

Անկախ նրանից, թե երբ և ինչպես է պատասխանատվության ենթարկվում հանցագործը, կարող եք վստահ լինել, որ «Կատարյալ Դատավորը, Հիսուս Քրիստոսը, բոլոր մանրամասների կատարյալ գիտելիքով, բոլոր բռնացողներին պատասխանատվության կկանչի յուրաքանչյուր անարդար արարքի համար»:4 Իմացեք նաև, որ նրանք, «ովքեր բռնություն են գործադրում իրենց կողակցի կամ երեխաների հանդեպ, … մի օր հաշվետու կլինեն Աստծո առջև»։5

Եկեղեցու ղեկավարներին

Նկար
priesthood leader talking to a young man

Բոլոր ղեկավարներն ու ուսուցիչները, ովքեր ծառայում են երիտասարդներին և երեխաներին, պարտադիր պետք է անցնեն «Ինչպես պաշտպանել երեխաներին և երիտասարդներին» առցանց դասընթացը:6

Եկեղեցու ոչ մի ղեկավար չպետք է շրջանցի բռնության մասին զեկույցը կամ անդամին խորհուրդ տա չհայտնել հանցավոր գործունեության մասին:7 Եկեղեցու ղեկավարներն ու անդամները պետք է կատարեն բոլոր իրավական պարտավորությունները` բռնության մասին հաղորդելով քաղաքացիական իշխանություններին: Թեպետ, տարածաշրջաններն ունեն զեկույց ներկայացնելու տարբեր օրենքներ։ Որոշ տարածքներում անհրաժեշտ է, որ հոգևորականները կապվեն իրավապահ մարմինների հետ, իսկ որոշ տեղերում՝ դա արգելվում է:

Ղեկավարներին պետք է հասկանալ, որ բռնության զոհերը կդժվարանան վստահել այլ մարդկանց, հատկապես նրանց, ովքեր իշխանության պաշտոններում են։ Իրավիճակը կարող է հուզականորեն բարդ լինել. այդ մասին պատմելու զոհի կաշկանդվածությունը կարող է որևէ կերպ կապված չլինել անձամբ ձեզ հետ: Ղեկավարների հետ առանձին հանդիպելը կարող է վախառաջացնել բռնության զոհերի մոտ: Քահանայության ղեկավարների հետ հանդիպելիս զոհերը կարող են իրենց հետ հրավիրել որևէ վստահելի մեծահասակի:8

Անկախ նրանից, թե մարդը երբ է բռնության ենթարկվել, նա կարող է օգտվել աջակցությունից և մասնագիտական օգնությունից: Զոհերի մեծ մասը հաջողությամբ ապաքինվում է այն դեպքում, երբ իրենց զգացմունքները հասկանում են։ Նրանք իրենց ապահով ու պաշտպանված են զգում, երբ ինչ-որ մեկը հավատում է իրենց և հասկանում է, թե ինչպես է իրենց վրա ազդել բռնությունը: Աջակցելով, կօգնեք նրանց գտնել խաղաղություն և չզգալ մենակություն, երբ նրանք ձգտում են բժշկվել։9

Անկախ նրանից, թե ով է ներգրավված, բռնություններին դեմ կանգնելը պետք է կանոն լինի։ Երբ նեղացնողները իշխանություն կամ վստահություն ունեցողներն են, թերևս, բռնությունն ավելի լուրջ է և կարող է ավելի վնասարար լինել զոհի համար: Վստահելի պաշտոններ ունեցողներին, ովքեր բռնություն են կիրառում մարդկանց հանդեպ, պետք է ավելի խիստ չափանիշներով մոտենալ, քանի որ նրանք խախտել են զոհի վստահությունը: Եկեղեցին ունի զրոյական հանդուրժողականության քաղաքականություն բռնության դեպքերի հանդեպ, և դա հատկապես վերաբերում է վստահության և իշխանության պաշտոններ ստանձնողներին։

Ծնողներին

Չնայած իշխանություն ունեցողի կողմից բռնության պատմություններին ավելի մեծ ուշադրություն է դարձվում նորություններում, զոհերն առավել հաճախ բռնության են ենթարկվում իրենց ծանոթ մարդկանց կողմից: Նեղացնողը կարող է լինել ընտանիքի անդամը, ազգականը կամ հարևանը։ Նեղացնողը կարող է լինել ցանկացած տարիքի։ Հազվադեպ է լինում, որ նեղացնողն անծանոթ մարդ է։10

Բայց կան բռնության մի շարք նշաններ, որոնք մենք կարող ենք սովորեցնել մեր երեխաներին՝ որպեսզի օգնենք նրանց ճանաչել և խուսափել դրանից: Սովորեցրեք ձեր երեխաներին, որ եթե ինչ-որ մեկը նրանց խնդրում է անել մի բան, որն իրենք գիտեն, որ սխալ է, նրանք պետք է «ոչ» ասեն: Ահա մի քանի օրինակ, թե նեղացնողներն ինչպես կարող են ստիպել, սպառնալ կամ հրապուրել զոհերին․

  • Հանցագործներն օգտագործում են իրենց դիրքը, իշխանությունը, տարիքը, ուժը կամ գիտելիքները, որպեսզի զոհին ստիպեն անել այն, ինչ ուզում են:

  • Նրանք ասում են, որ չեն ցանկանում դառնալ զոհի ընկերը, քանի դեռ զոհը չի կատարել իրենց ասածը:

  • Նրանք ինչ-որ բան կվերցնեն և չեն վերադարձնի, մինչև զոհը չկատարի իրենց ասածը:

  • Նրանք սպառնում են զոհի մասին ստեր տարածել, մինչև զոհը կհանձնվի:

  • Նրանք առաջարկում են նվերներ, արտոնություններ կամ այլ պարգևներ` իրենց ուզածին հասնելու համար:

  • Նրանք զոհերին ասում են, որ թե ինչ-որ մեկին պատմեն բռնության մասին, ոչ ոք նրանց չի հավատա, և նրանք խնդիրներ կունենան։

  • Նրանք սպառնում են վնասել զոհին կամ նրա մտերիմին, եթե զոհը չկատարի իրենց ասածները։11

Բռնության դեմ պայքարը բարդ է: Չկան պարզ պատասխաններ, բայց մենք կարող ենք մեծ մխիթարություն գտնել Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարի խոսքերում․ «Չկա ոչ մի ֆիզիկական ցավ, ոչ էլ հոգևոր վերք, ոչ հոգու տվայտանք, ոչ սրտի ցավ, ոչ թուլություն, ոչ էլ տկարություն, որին ես կամ դուք դիմակայել ենք մահկանացու կյանքում, որը մինչ այդ Փրկիչը տարած չլինի: Թուլության պահին ես և դուք գուցե աղաղակենք. «Ոչ ոք չգիտի, թե դա ինչ է: Ոչ ոք չի հասկանում»: Սակայն Աստծո Որդին կատարելապես գիտի և հասկանում է, քանզի Նա զգացել և կրել է մեր անհատական բեռները: Եվ Իր անսահման և հավերժական զոհաբերության շնորհիվ (տես Ալմա 34.14) Նա ունի կատարյալ կարեկցանք և կարող է մեկնել մեզ Իր ողորմած ձեռքը: Նա կարող է հասնել, դիպչել, սատարել, բուժել և ամրացնել մեզ, որ լինենք ավելին, քան երբևէ կարող էինք լինել, և օգնում է մեզ անել այն, ինչը մենք երբեք չէինք կարող անել, եթե ապավինեինք միայն մեր սեփական ուժին»։12

Նկար
Savior in Gethsemane

Օ՜, Իմ Հայր, Սայմոն Դյուվեյ

Եկեք դիմենք Խաղաղության Իշխանին և Նրա միջոցով հույս և բուժում գտնենք:

Հղումներ

  1. Some individuals prefer the term survivor rather than victim.

  2. See “How Can the Savior Help Me as a Victim of Abuse?” abuse.ChurchofJesusChrist.org.

  3. Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Փրկագնում», Լիահոնա, մայիս 2013, 110:

  4. Ռիչարդ Գ. Սքոթ, «Բուժել բռնության կործանարար հետևանքները», Լիահոնա, մայիս 2008, 42-43։

  5. «Ընտանիք․ Հայտարարություն աշխարհին», ChurchofJesusChrist.org։

  6. See “Protecting Children and Youth,” ChurchofJesusChrist.org/callings/church-safety-and-health/training-and-video-resources/youth-protection.

  7. See “Protecting Members and Reporting Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org.

  8. Տես General Handbook: Serving in The Church of Jesus Christ of Latter-day Saints, 31.1.1, ChurchofJesusChrist.org.

  9. See “Should I Get Professional Help?” abuse.ChurchofJesusChrist.org.

  10. See “Recognizing Patterns of Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org.

  11. See “Talking to Children about Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org.

  12. Դեյվիդ Ա․ Բեդնար, «Իրենց բեռները հեշտությամբ տանեին», Լիահոնա, մայիս 2014, 90)։

  13. See “Talking to Children about Abuse,” abuse.ChurchofJesusChrist.org.

Տպել