2021
Օրհնել իմ նախնիներին
Հուլիս 2021


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Օրհնել իմ նախնիներին

Երբ ստացա իմ հայրապետական օրհնությունը, սիրտս սիրով լցվեց իմ նախնիների հանդեպ:

Նկար
Abigahel Kinic holdidng up chart with family history information

Նկարը՝ Ռիչարդ Մ. Ռոմնիի

Ես ծնվել եմ Կամերունում՝ իմ նախնիների երկրում: Հետո արտագաղթել եմ Ֆրանսիա, որտեղ ապրում էի, սովորում և որպես բուժքույր աշխատում էի Փարիզի տարբեր հիվանդանոցներում: Այժմ ես ապրում եմ Մոնրեալում, որտեղ մինչ այժմ աշխատում եմ որպես բուժքույր:

Տարիներ շարունակ ես փնտրել եմ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ Եկեղեցին։ Երբ Փարիզում հանդիպեցի միսիոներներին, Սուրբ Հոգին ինձ վկայեց, որ ես վերջապես գտել եմ այն, ինչ փնտրում էի` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին: Ես այնպիսի մեծ ուրախությամբ էի լցվել, որ կարծում էի, թե արդեն դրախտում եմ: Ես որոշել էի լիարժեք ապրել ավետարանով։

Ինձ ուսուցանել էին, թե ինչպես որոնեմ իմ նախնիներին և տաճարում արարողություններ կատարեմ նրանց համար: Երբ ես ստացա իմ հայրապետական օրհնությունը, ինձ ասվեց, որ ես փրկիչ կդառնամ Սիոն սարի վրա և փրկություն կբերեմ իմ ընտանիքին։ Սիրտս լցվել էր սիրով նրանց հանդեպ, ես չէի կարող թույլ տալ, որ նրանք անտեսվեին։ Այդ ժամանակվանից ի վեր ես անխոնջ աշխատել եմ ընտանեկան պատմության և տոհմաբանության վրա:

Ես միշտ գիտեի, որ ծնվել եմ Կամերունի թագավորական ընտանիքում՝ Բամունների ընտանիքում: Բանավոր ավանդույթն ու առասպելը ասում են, որ այս ժողովուրդը եկել է Ասորեստանից և իրենց գաղթերի ընթացքում խառնվել է այլ մարդկանց հետ: Նրանք պահպանել են իրենց տոհմաբանությունը և գրել իրենց պատմությունը սկսած մ․թ․1300 թվականից: Փաստաթղթերը գտնվում է թագավորական պալատի գրադարանում: Ի թիվս բազմաթիվ այլ պատմությունների, դրանք պատմում են իմ մայրական նախապապի՝ Ֆոն-գոուհոուի մասին, ով թագավորել է 1818-1863 թվականներին:

Ես կարողացա վերադառնալ իմ հայրենիք, և որպես Բամունների ընտանիքի անդամի, ինձ թույլ տրվեց տեսնել այդ փաստաթղթերը: Ես նաև այցելեցի թագավորին, հանդիպեցի կառավարության այլ պաշտոնյաների հետ և իշխանավորների հետ խոսեցի Եկեղեցու և այն մասին, թե Եկեղեցին ինչպիսի տեղ է տալիս ընտանեկան պատմությանը։ Ես երախտապարտ եմ, որ վերականգնված ավետարանի շնորհիվ կարող եմ իմ բաժինն անել՝ իմ հայրենիքը և իմ նախնիներին օրհնելու համար:

Տպել