2021
Մենք կարող ենք առնչություն ունենալ անցյալում ապրած վերջին օրերի սրբերի հետ
Հուլիս 2021


Բարի գալուստ այս համար

Մենք կարող ենք առնչություն ունենալ անցյալում ապրած վերջին օրերի սրբերի հետ

Նկար
Joseph and Emma with baby

Joseph and Emma with Baby Alvin, by Liz Lemon Swindle, may not be copied

Որպես «Ջոզեֆ Սմիթի գրառումները» ծրագրի պատմաբան՝ ես սիրում եմ հոգևոր երեկոներին ելույթ ունենալ և Եկեղեցու անդամների հետ զրուցել Եկեղեցու պատմության մասին: Այդ ընթացքում ես նկատեցի, որ որոշ մարդիկ դժվարանում են զգալ իրենց կապը անցյալում ապրող սրբերի հետ: Այդ մարդկանց պատկերները հաճախ հիմնվում են նրանց հերոսական հատկանիշների վրա, տպավորությունն այն է, որ նրանք երբեք չեն ունեցել դժվարություններ, չեն բախվել կասկածների, հիվանդության կամ հուսահատության հետ:

Սակայն 1800-ականներին ապրող Եկեղեցու անդամները ոչ պակաս մարդիկ էին, քան ես և դուք այսօր: Նրանք ունեցել են ուրախություն և երջանկություն, ցավ և տառապանք, հաճախ էլ՝ պարզապես սովորական, հանդարտ օրեր: Ես շատ բան եմ սովորել նրանց փորձից այն մասին, թե ինչպես հաղթահարել մարդկային կյանքի փորձությունները:

Հուսով եմ, որ Վարդապետություն և Ուխտերի այս տարվա ձեր ուսումնասիրությունը կօգնի ձեզ սովորել, թե ինչպես են վաղեմի սրբերը հաղթահարել կյանքի մարտահրավերները: Հուսով եմ նաև, որ Բրիգամ Յանգի կնոջ՝ Մերի Էն Յանգի մասին հոդվածը, թե ինչպես է նա հաղթահարել փորձությունները, կամրապնդի ձեր հավատը և կօգնի ձեզ տեսնել, որ մենք նույնպես կարող ենք ունենալ այդպիսի մարտահրավերներ, որոնց միջով անցել են նա և մյուսները (տե՛ս էջ 32): Նույնիսկ տանջանքի ու տխրության պահերին Մերի Էնի հավատքը թույլ է տվել, ինչպես նա գրել է իր ամուսնուն, լինել «հանգիստ՝ փոթորկի ժամանակ»:

Շատ բաներ կարող ենք սովորել նախկինում ապրած մարդկանցից՝ ոչ միայն նրանց զարմանալի փորձառություններից, այլև նրանց լուռ նվիրվածությունից:

Մեթյու Ք. Գոդֆրի

Եկեղեցու պատմության բաժին

Տպել