2021
Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք
Հուլիս 2021


Ավետարանի հիմունքները

Մեր Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք երջանիկ լինենք

Հիշելով Աստծո երջանկության ծրագիրը՝ մենք կարող ենք ուրախություն գտնել նույնիսկ այն ժամանակ, երբ կյանքը դժվար է:

Նկար
family looking at tree

Բոլոր նկարները, բացի աջում վերջինից՝ ըստ Քըրք Ռիչարդսի

Երկրի վրա ծնվելուց առաջ մենք բոլորս ապրում էինք Երկնային Հոր հետ՝ որպես Նրա հոգևոր զավակներ: Նա ներկայացրեց մի ծրագիր, որ օգնի Իր զավակներին սովորել և աճել: Երկնային Հոր ծրագրի միջոցով մենք կարող ենք ավելի շատ նմանվել Նրան և արժանի լինել հավերժական կյանքին: Ծրագիրը հնարավոր դարձավ, քանի որ Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, եկավ երկիր տառապելու մեր մեղքերի համար, դա զոհաբերություն էր, որը կոչվում է Քավություն։

Երկնային Հոր ծրագիրը կոչվում է․

Ինչպես երևում է սուրբ գրության այս և ուրիշ հատվածներից, Երկնային Հայրը ցանկանում է, որ մենք նմանվենք Իրեն, վերադառնանք Իր մոտ և իսկապես երջանիկ լինենք (տես Մովսես 1․39

Մենք գալիս ենք երկիր՝ սովորելու և աճելու համար

Նկար
globe

Աստված ուղարկում է մեզ երկիր, որտեղ մենք կարող ենք ունենալ ֆիզիկական մարմին (տես Ծննդոց 1․26-27)։ Մեզ հարկավոր էին մարմինները, որպեսզի երկրային կյանքի փորձառություն ունենանք։

Աստված գիտեր, որ մենք երջանիկ չէինք լինի անընդհատ։ Մենք ունենում ենք հուսահատություններ, ցավ և նույնիսկ՝ մահանում։ Սակայն, չնայած կյանքի դժվարություններին, Երկնային Հայրը օգնում է մեզ սովորել և աճել։

Աստված մեզ տվել է նաև ազատ կամք՝ բարու և չարի միջև ընտրելու ունակություն: Նա թույլ է տալիս, որ մենք ինքներս ընտրենք՝ ինչ մտածել և ինչ անել։ Նա մեզ տվել է սուրբ գրություններ և կենդանի մարգարեներ, որոնք կօգնեն մեզ սովորել, թե ինչպես ընտրել ճիշտը (տես Աբրահամ 3․25

Փորձեք լինել Հիսուս Քրիստոսի նման

Աստված մեզ երկիր չի ուղարկել առանց օրինակ տալու՝ ում պետք է հետևենք (տես Հովհաննես 13․15)։ Նա ուղարկել է Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի մեզ ցույց տա ճանապարհը։ Որպեսզի սովորենք, թե ինչպես հետևել Նրան, մենք կարող ենք կարդալ սուրբ գրությունները և իմանալ, թե ով է Նա և ինչ է արել Իր երկրային կյանքի ընթացքում: Մենք կարող ենք անել նաև հնարավոր ամեն բան՝ Քրիստոսին նմանվելու համար՝ հնազանդվելով Աստծուն և սիրելով մարդկանց:

Երբ սխալներ ենք գործում, մենք ներում ենք խնդրում և ապավինում ենք Հիսուս Քրիստոսի Քավության զորությանը, որը կօգնի մեզ փոխվել: Մենք կարող ենք երջանիկ լինել, փորձելով ամեն օր ավելի շատ նմանվել Նրան:

Մահը վերջը չէ։

Նկար
Mary Magdalene and Jesus

Երբ մենք մահանում ենք, մեր հոգիները գնում են հոգիների աշխարհ: Այնտեղ մենք շարունակում ենք սովորել՝ պատրաստվելով Հարությանը:

Հարության ժամանակ մեր մարմիններն ու հոգիները կվերամիավորվեն: Մեր մարմինները կատարյալ կլինեն, և մենք այլևս երբեք չենք տեսնի մահ կամ հիվանդություն: (Տես Ալմա 11․44-45)։ Ինչպես Հիսուս Քրիստոսը մահացավ և նորից կյանք առավ, այնպես էլ մենք բոլորս նորից կապրենք:

Երբ Աստված դատի մեզ, Նա հաշվի կառնի մեր գործողություններն ու ցանկությունները: Եթե մենք փորձել ենք պահել պատվիրանները և Երկնային Հորը տված մեր խոստումները, ապա կրկին կարող ենք ապրել Նրա հետ:

Աստծո և մեր ընտանիքների հետ կյանքը երկնքում

Սելեստիալ արքայությունում մենք կապրենք Աստծո և Հիսուս Քրիստոսի հետ։ Մենք նաև կկարողանանք այնտեղ հավերժ ապրել մեր ընտանիքների հետ, եթե նրանց հետ կնքված լինենք: Մենք կգտնենք խաղաղություն, երջանկություն և հանգստություն (տես Մոսիա 2․41

Մեր կյանքը երկրի վրա երբեմն կարող է դժվար լինել, բայց եթե հետևենք Հիսուս Քրիստոսին, մենք կարող ենք ուրախություն գտնել այս կյանքում և հավերժական երջանկություն՝ գալիք կյանքում:

Ի՞նչ են ասում սուրբ գրությունները Երջանկության ծրագրի մասին

Նկար
woman reading scriptures

Կարևոր է, թե ինչպես ենք ապրում մեր կյանքը։ Աստված կդատի և կպարգևատրի մեզ՝ համաձայն մեր մտքերի և գործողությունների: (Տես Ալմա 41․3

Սատանան մեր երջանկության թշնամին է։ Նա գայթակղում է մեզ՝ չարաշահել մեր կյանքը երկրի վրա և մեղք գործել: Նա ուզում է, որ մենք իր նման թշվառ դառնանք: (Տես 2 Նեփի 2.27):

Երբ հավատք ունենք մեզ համար պատրաստված Աստծո ծրագրի հանդեպ, մենք կարող ենք խաղաղություն ունենալ՝ անկախ նրանից, թե ինչ փորձությունների ենք հանդիպում: Մենք կարող ենք անհամբեր սպասել Աստծո հետ հավերժ ապրելուն: (Տես Վարդապետություն և Ուխտեր 59․23

Տպել