2021
Փրկության ծրագիրը և վստահությունը Տիրոջ հանդեպ
Հուլիս 2021


Ծնողների համար

Փրկության ծրագիրը և վստահությունը Տիրոջ հանդեպ

Սիրելի՛ ծնողներ,

Դուք կարող եք օգտագործել հետևյալ հոդվածներն ու դրանցում պարունակվող նկարները՝ ձեր ընտանիքի հետ քննարկումներ անցկացնելու և նրանց օգնելու համար, որ հասկանան այնպիսի կարևոր թեմաներ, ինչպիսիք են՝ փրկության ծրագիրը և վստահությունը Տիրոջ հանդեպ։

Փրկության ծրագիր

«Ավետարանի հիմունքներ»՝ 6-րդ էջի օգնությամբ ձեր երեխաներին ուսուցանեք փրկության ծրագիրը։ Քննարկեք, թե ինչպես է օրհնվում ձեր ընտանիքը, իմանալով փրկության ծրագրի մասին։ Խնդրեք ձեր երեխաներին նկարել փրկության ծրագրի թեմայով նկարներ, և նրանցից յուրաքանչյուրը թող բացատրի ծրագրի որևէ մասը:

Վստահեք Տիրոջը

Կարդացեք եղբայր Միլթոն Կամարգոյի փորձառության մասին 21-րդ էջում: Կարդացածը ձեր երեխաների հետ քննարկելիս կարող եք նրանց հարցնել. Ինչպե՞ս միսիոները վստահություն ցուցաբերեց Աստծո հանդեպ: Դուք ինչպե՞ս եք արտահայտում ձեր վստահությունը Տիրոջ հանդեպ: Ինչպե՞ս եք դուք օրհնվել, երբ վստահել եք Աստծուն։

Ինչպե՞ս վարվել բռնության դեպքում։

14-րդ էջի հոդվածում տրված գաղափարների օգնությամբ սովորեք, թե ինչպես տարբերակել բռնությունը, կանխել այն, և սովորեցրեք երեխաներին՝ ինչպես կարող են պաշտպանել իրենք իրենց։

Տպել