2021
Խնդրում եմ, վերադարձիր
Հուլիս 2021


Վերջին Օրերի Սրբերի ձայները

Խնդրում եմ, վերադարձիր

Երբ մենք երեք երեխա ունեինք, Վանեսսան ասաց. «Այս տունը կրոնի կարիք ունի»:

Նկար
a father helping his son with his shirt sleeve

Երբ ես 12 տարեկան էի, ավագ եղբայրս մեր տուն հրավիրեց լիաժամկետ միսիոներներին, ովքեր մեզ ծանոթացրին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հետ։ Շուտով մայրս սկսեց եկեղեցի տանել ինձ, երկու եղբայրներիս և քրոջս: Շատ չանցած՝ մենք բոլորս մկրտվեցինք:

Սակայն, քիչ-քիչ դադարեցինք հաճախել Եկեղեցի: Ինձ միշտ դուր է եկել Եկեղեցին, բայց երբ 17 տարեկան էի, կյանքիս իրադարձություններն ինձ ուղղորդեցին այլ ճանապարհով: Ես փորձում էի լինել լավ մարդ, և երբեք չար սիրտ չեմ ունեցել: Սակայն մոլորվեցի և սկսեցի ապրել աշխարհի օրենքներով: Ես չէի հասկանում կամ գիտակցում, իսկ աշխարհը կլանում էր ինձ։

Հետո ես հանդիպեցի Վանեսսային։ Մի օր, երբ մենք երկար ժամանակ արդեն միասին էինք, նա ասաց. «Այս տունը կրոնի կարիք ունի»: Այդ ժամանակ մենք երեք երեխա ունեինք։

Հաշվի առնելով, թե ինչպիսին էր աշխարհը, մենք անհանգստանում էինք, թե ինչ հոգևոր ուղղություն կտայինք մեր երեխաներին: Ես մտածում էի, որ եթե վերադառնամ դեպի կրոնը, ապա կվերադառնամ իմ եկեղեցի: Ես հիշում էի, որ այնտեղ բարի մարդիկ էին։

Ես խոսեցի Եկեղեցու մի անդամի հետ և ասացի, որ մտադիր եմ վերադառնալ եկեղեցի։

«Խնդրում եմ, վերադարձիր»,- ասաց նա։

Ես շատ էի մտահոգված, որ իմ երեխաները կմտածեին, որ եկեղեցին ձանձրալի է, և այն դուր չէր գա նրանց, սակայն նրանց դուր եկավ։ Գնալով եկեղեցի՝ Վանեսսան եկավ այն մտքին, որ եկեղեցու նման ոչ մի վայր չկա, որն օգնում է ընտանիքներին միասին աճել։ Դա հենց այն էր, ինչ նա փնտրում էր: Ես ու Վանեսսան ամուսնացանք, իսկ Վանեսսան ու երեխաները՝ մկրտվեցին։

Ուստի, մենք արդեն ընտանիքով քայլում էինք ավետարանի ճանապարհով։ Մեր նպատակն էր միասին կնքվել տաճարում։

Ռիո դե Ժանեյրոյի (Բրազիլիա) տաճարի շինարարության ժամանակ ես գրեթե ամեն օր անցնում էի դրա կողքով: Իմ ընկերներին ես ասում էի. «Մի օր ես ամուսնանալու եմ այս շենքում»:

«Լսի՛ր, դու ամեն օր նույն բանն ես ասում»,- ասում էին նրանք։

Ես դա ասում էի ամեն օր, որովհետև գիտեի, որ տաճարի կառուցումը մոտենում էր ավարտին, և ուզում էի ինձ հիշեցնել, որ շարունակեի ճիշտ ապրել, որպեսզի մեր ընտանիքը միասին կնքվեր: Սա էր իմ սրտի ցանկությունը։

Ես գիտեմ, որ իմ երեխաները կսկսեն ավելի շատ հետաքրքրվել աշխարհով և կանցնեն որոշ բաների միջով, որոնց միջով ես եմ անցել: Բայց երբ ես կիսվում եմ նրանց հետ իմ փորձով, ասում եմ. «Խնդրում եմ, նույնիսկ մոտիկ չգնաք այն բաներին, որոնք ես եմ արել, քանի որ չարժե այդպես վարվել»:

Ես խրախուսում եմ իմ երեխաներին ուսումնասիրել Հիսուս Քրիստոսի ավետարանը և կենտրոնանալ միսիոներ լինելու վրա, որպեսզի նրանք կարողանան օրհնել ուրիշներին: Ամեն ինչ չէ, որ նրանք հասկանում են, բայց սովորում են։ Դա այն է, ինչ ես ցանկանում եմ նրանց համար:

Տպել