Կախվածություն
Քայլ 10․ Ամենօրյա պատասխանատվություն


Քայլ 10

Ամենօրյա պատասխանատվություն

Առանցքային սկզբունք. Շարունակեք կատարել անձնական ինքնավերլուծություն, և երբ դուք սխալ եք, անհապաղ ընդունեք այն:

Մինչև այն ժամանակը, երբ դուք հասնեք քայլ 10-ին, դուք պատրաստ կլինեք նոր ապրելակերպի: Առաջին ինը քայլերն օգնեցին ձեզ սովորել այն ապրելակերպին, որը հիմնված էր հոգևոր սկզբունքների վրա: Այժմ այս սկզբունքները դառնում են հիմք, որի վրա դուք կառուցում եք ձեր կյանքի մնացած մասը:

Կատարելով առաջին ինը քայլերը, դուք կիրառեցիք ավետարանի սկզբունքները՝ հավատք առ Տեր Հիսուս Քրիստոսը և ապաշխարություն: Դուք տեսաք հրաշագործ փոփոխություններ ձեր կյանքում: Դուք զգացիք սեր և հանդուրժողականություն և մշակեցիք ցանկություն խաղաղության համար: Ձեր ցանկությունը ձեր կախվածության հանդեպ ամբողջովին անհետացավ: Երբ գայթակղության եք ենթարկվում, դուք հաճախ նկատում եք, որ զզվանքով ընկրկում եք ձեր կախվածությունից, ոչ թե ցանկանում այն: Դուք խոնարհություն և ակնածանք եք զգում նրա հանդեպ, ինչ Երկնային Հայրն է արել, որը դուք միայնակ չէիք կարող անել:

Երեք վերջին քայլերը կօգնեն ձեզ պահպանել ձեր նոր հոգևոր մտածելակերպով կենսաձևը. դրա համար էլ դրանք հաճախ կոչվում են պահպանման քայլեր:

Ինքնագնահատումը ողջ կյանքի ընթացքում նոր հասկացություն չէ: Մորմոնի Գրքում Ալման ուսուցանում է, որ սրտի հզոր փոփոխության պահպանումը ջանք է պահանջում: Հատված հատվածի ետևից նա նշում է, որ ազնիվ, աղոթքով ինքնագնահատումը և անհապաղ ապաշխարությունը պետք է լինի կյանքի անփոփոխ մաս (տես Ալմա 5.14–30): Որպեսզի պահպանեք այն, ինչ ձեռք եք բերել, դուք պետք է մնաք հոգևոր համապատասխան վիճակում: Դուք դա անում եք՝ տալով այնպիսի հետազոտող հարցեր, որոնք Ալման առաջարկեց ձեր զգացումների, մտքերի, շարժառիթների և վարքի մասին: Ամենօրյա ինքնագնահատման միջոցով դուք հեռու կմնաք ինքնուրացման և ինքնագոհություն գիրկն ընկնելուց:

Ինչպես սովորեցիք չորրորդ և հինգերորդ քայլերում, ինքնավերլուծությունը, որը ներառում է միայն ձեր վարքագիծը, բավարար չէ ձեր սիրտը փոխելու համար: Դուք պետք է քննեք նաև ձեր մտքերը և զգացումները: Այս սկզբունքը ճշմարիտ է՝ ինչպես տասներորդ քայլում: Շարունակեք հսկել հպարտությունը իր բոլոր ձևերում և խոնարհաբար ներկայացրեք ձեր թուլությունները ձեր Երկնային Հորը, ինչպես դուք սովորեցիք անել դա վեցերորդ և յոթերորդ քայլերում: Եթե դուք անհանգիստ եք, ինքնախղճահարված, մտահոգված, տագնապած, ունեք զգայական տրամադրվածություն , կամ վախեցած եք որևէ բանից, անմիջապես դիմեք Հորը և թույլ տվեք, որ Նա փոխարինի այդ մտքերը խաղաղությամբ:

Երբ ուշադրություն դարձնեք ձեր մտքերին և զգացմունքներին, դուք կարող եք հայտնաբերել նաև որոշ բացասական համոզմունքներ, որոնք դեռ մնում են: Խնդրեք ձեր Երկնային Հորը վերացնել դրանք: Կատարելով տասներորդ քայլը, դուք այլևս ստիպված չեք լինի դիմել արդարացման, պատճառաբանման կամ մեղադրել որևէ բանի կամ որևէ մեկին: Ձեր նպատակը կլինի ձեր սիրտը բաց պահել և ձեր միտքը կենտրոնացած այն դասերի վրա, որ Փրկիչն է ուսուցանել:

Մեզանից շատերը հետևում են տասներորդ քայլին՝ ամեն օր կատարելով ինքնավերլուծություն: Երբ ծրագրեք ձեր օրը, աղոթքով քննեք ձեր դրդապատճառները: Արդյո՞ք չափազանց շատ եք անում, թե չափազանց քիչ: Արդյոք հոգ տանո՞ւմ եք ձեր հիմնական հոգևոր, հուզական և ֆիզիկական կարիքների մասին: Արդյոք ծառայու՞մ եք ուրիշներին:

Ինքներդ ձեզ ուղղեք այս և ուրիշ հարցեր, երբ ձգտում եք հավասարակշռության և խաղաղության՝ օրվա ընթացքում: Երբ բացվում է օրը, դուք կարող եք արագ կանգնեցնել բացասական մտքերը կամ զգացումները, որոնք սպառնում են հեղեղել ձեզ: Ծայրահեղ լարված իրավիճակներում հատկապես զգույշ եղեք հին վարքագծից կամ մտածելակերպից:

Որոշ մարդիկ համարում են այս տիպի ինքնավերլուծությունը որպես ընդմիջում: Այս ընդմիջման ընթացքում մի քանի րոպե հատկացրեք և տվյալ իրավիճակի համար կիրառեք յուրաքանչյուր սկզբունքը, որ դուք սովորել եք հետևյալ քայլերում: Դուք շուտով կհիշեք, թե որքան կարևոր է Տիրոջն ապավինելը՝ վերականգնվելու ձեր բոլոր ջանքերում: Դուք կարող եք ասել ինքներդ ձեզ ճգնաժամի պահին.«Բնավորության ո՞ր թուլությունն է ինձանում ձգանը քաշում: Ի՞նչ եմ արել ես այս խնդրի առաջացման հարցում: Կա՞ արդյոք ինչ-որ բան, որ ես կարող եմ ասել կամ անել, առանց ձևացնելու, որը կտանի դեպի հարգալից լուծման՝ ինձ և մյուս մարդկանց համար: Տերն ունի ամբողջ զորությունը: Ես կհանգստանամ և կվստահեմ Նրան»:

Եթե դուք կատարել եք բացասական արարք մեկ ուրիշ մարդու հանդեպ, որքան կարելի է արագ հարթեք խնդիրը: Մի կողմ նետեք հպարտությունը և հիշեցրեք ինքներդ ձեզ, որ անկեղծորեն խոստովանելը. «Ես սխալ էի» հաճախ նույնքան կարևոր է փոխհարաբերությունը վերականգնելու համար, որքան ասելը. «Ես սիրում եմ ձեզ»:

Նախքան անկողին մտնելը, քննեք ձեր ամբողջ օրը: Հարցրեք ինքներդ ձեզ, թե արդյոք դեռևս Տիրոջ խորհրդի կարիքն ունե՞ք բացասական արարքների, մտքերի կամ զգացմունքների վերաբերյալ: Բացի Տիրոջ հետ խորհրդակցելուց, դուք կարող եք խոսել խորհրդատուի կամ ծրագրի մասնակից որևէ ընկերոջ հետ, ում կարող եք վստահել, որ անկանխակալ կլինի ձեր մտածողության վերաբերյալ:

Դուք կշարունակեք սխալներ գործել, երբ համագործակցեք ուրիշների հետ, բայց պարտավորությունը տասներորդ քայլի հանդեպ սխալների համար պատասխանատվություն կրելու պարտավորություն է: Եթե դուք ամեն օր քննեք ձեր մտքերն ու գործերը և լուծեք դրանք, բացասական մտքերն ու զգացումները չեն աճի, մինչև որ դրանք սպառնալիքի տակ չդնեն ձեր ինքնազսպումը: Դուք այլևս ստիպված չեք ապրել մեկուսացված Տիրոջից կամ ուրիշներից: Դուք կունենաք ուժ և հավատք՝ դժվարություններին դիմակայելու և դրանց հաղթահարելու համար: Դուք կարող եք ուրախանալ ձեր առաջընթացով և վստահել, որ այդ գործառությունը և համբերությունը կապահովեն շարունակվող ապաքինում:

Գործողության քայլեր

Մասնակցեք քահանայության հարցազրույցներին որպես ինքնագնահատման պարտավորության մաս, շարունակեք ամրացնել ձեր կապերը Եկեղեցու մյուս անդամների հետ:

Մենք կարող ենք բոլորս հիշել այն ժամանակը, երբ վախենում էինք ազնվորեն նայել մեր սեփական արարքներին: Այդպիսի պահերից խուսափելու փորձը այն պատճառներից մեկն էր, որ մեզանից շատերը սահմանափակեցին իրենց ներգրավվածությունը Եկեղեցում: Սակայն, երբ մենք առաջ ընթացանք խիստ ազնվության այս ծրագրով, սկսեցինք հասկանալ ինքնագնահատման արժեքը:

Այժմ մենք այլևս չենք վախենում ինքնագնահատման հնարավորություններից, որոնք գալիս են Եկեղեցում ակտիվ գործունեության միջոցով: Մենք կարող ենք գնահատել Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջոզեֆ Բ. Վիրթլինի կողմից ուսուցված այս ճշմարտությունը.

«Արժանավորության հարցազրույցները, հաղորդության ժողովները, տաճար և մյուս Եկեղեցու ժողովներին հաճախումը կազմում են այն ծրագրի մասը, որը Տերը տրամադրում է՝ մեր հոգիների դաստիարակության համար, որպեսզի օգնի մեզ մշակել առողջ սովորույթ անընդհատ ստուգելու հավատքի մեջ մնալու մեր տոկունությունը: Կանոնավոր հոգևոր ստուգումներն օգնում են մեզ տեղաշարժվել կյանքի մայրուղիներում և խաչմերուկներում: …

«… Մենք բոլորս կարող ենք … օգուտ քաղել՝ նայելով մեր սրտի խորքերը երկրպագության ակնածալի պահերին և աղոթքի ժամանակ ու տալով այս պարզ հարցը. «Արդյոք ես ճի՞շտ եմ»:

Հարցը դառնում է ավելի հզոր իր օգտակարությամբ, եթե մենք կատարելապես ազնիվ ենք մեր պատասխաններում, և եթե այն դրդում է մեզ ապաշխարության ճանապարհինուղղումներ կատարել, որոնք պահում են մեզ հավատքի ուղու վրա» (in Conference Report, Apr. 1997, 20; or Ensign, May 1997, 17):

Երբ դուք ինքնագնահատման համար մասնակցեք այս հնարավորություններին , ձեր մեջ կաճի սերը Եկեղեցու անդամ եղբայրների և քույրերի նկատմամբ:

Քննեք ձեր մտքերը, խոսքերը և գործերը ամեն օր, անմիջապես ուղղեք սխալները:

Քայլ տասը ներկայացնում է ճշմարտության ընդունումը՝ որ դուք պետք է շարունակեք ապրել հոգևոր սկզբունքներով: Եթե դուք շեղվեք դրանցից, անհապաղ ապաշխարեք և խնդրեք Աստծուց անմիջապես վերականգնել խաղաղությունը Իր Հոգու միջոցով: Ազնվությունը և խոնարհությունը կարող են զորացնել ձեզ: Դուք ավելի լավ կգիտակցեք Երկնային Հոր ներկայությունը ձեր կյանքում, երբ դիմեք Նրան՝ օգնելու ձեզ մնալ հոգևորապես մաքուր: Դուք կսովորեք գնահատել առաջընթացը և ներել անկատարությունը ձեր և ուրիշների մեջ: Դուք կկորցնեք ցանկությունը՝ տարաձայնության մեջ լինել ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հետ: Ինքնագնահատումը դառնում է կենսաձև, երբ դուք թույլ եք տալիս, որ վախերը հեռանան և ամեն օր հաղթահարում եք գայթակղությունները:

Ուսումնասիրել և հասկանալ

Ուսումնասիրեք հետևյալ սուրբ գրությունները և Եկեղեցու ղեկավարների խոսքերը: Օգտագործեք այս սուրբ գրությունները, խոսքերը և հարցերը՝ խորհրդածելու, ուսումնասիրելու և գրելու համար : Եղեք ազնիվ և յուրահատուկ:

Հետևեք ձեր մտքերին, խոսքերին և արարքներին

«Բայց այսքանը ես կարող եմ ասել ձեզ, եթե դուք չհետևեք ինքներդ ձեզ, և ձեր մտքերին, և ձեր խոսքերին, և ձեր արարքներին, և չկատարեք Աստծո պատվիրանները, և չշարունակեք հավատքով առ այն, ինչ լսեցիք մեր Տիրոջ գալստի վերաբերյալ, նույնիսկ մինչև ձեր կյանքի վերջը, դուք պիտի կորչեք: Եվ այժմ, ո՛վ մարդ, հիշիր և մի կորչիր» (Մոսիա 4.30):

  • Կարող է վտանգավոր կամ մահացու լինել, եթե դուք ուշադրություն չդարձնեք, թե ինչ եք անում, երբ վարում եք մեքենան: Ինչպե՞ս է քայլ տասն օգնում ձեզ մնալ արթուն և մնալ զգոն կյանքում ինչ ուղղությամբ գնալու համար:

  • Գրեք ինքներդ ձեր հանդեպ հետևողական լինելու մասին: Ինչպե՞ս է ինքնագնահատումն օգնում ձեզ խուսափել ձեր կախվածություններին վերադառնալուց (և կործանվելուց):

Խոնարհություն և ինքնավերահսկողություն

«Օրհնված են նրանք, ովքեր խոնարհեցնում են իրենց, առանց հարկադրված լինելու՝ լինել խոնարհ» (Ալմա 32.16):

  • Պիտի պատրաստ լինեք վերացնել բացասական մտքերը, նախքան դրանք կժայթքեն՝ դառնալով վնասակար վարքագիծ. դրանով դուք ինքներդ հարկադրված չեք լինիխոնարհվել: Գրեք խոնարհվելու ձեր հոժարակամության մասին: Փորձեք մեկ օրով վերացնել ձեր բացասական մտքերը : Ի՞նչ օրհնություններ են գալիս ձեզ:

Ապրել ներկայում

«Որքան ավելի շատ է լուսավորված մարդը, ավելի շատ է ձգտում ապաշխարության պարգևին, և ավելի շատ է ձգտում մեղքից իրեն ձերբազատելու մասին, այնքան հաճախ, որքան նա անհամապատասխան է լինում աստվածային կամքին: … Դրանից հետևում է, որ աստվածավախների և արդարակյացների մեղքերը շարունակաբար ներվում են, որովհետև նրանք ապաշխարում են և կրկին որոնում Տիրոջը ամեն օր և ամեն ժամ» (Bruce R. McConkie, Doctrinal New Testament Commentary, 3 vols. [1966–73], 3:342–43):

  • Ամենաօգտակար հետևանքներից մեկը՝ մտավորապես, հոգևորապես և հուզականորեն, ապրելով այս քայլերում նկարագրված սկզբունքներով, այն է, որ դուք սովորում եք ապրել ներկայում: Ինչպե՞ս է քայլ տասն օգնում ձեզ պայքարել կյանքում ամեն օր, երբ անհրաժեշտ է:

  • Ինչպե՞ս է օգնում ձեզ այն միտք, որ նրանք, ովքեր ուխտեր են կապում Տիրոջ հետ, չեն «վտարվի» հավիտյան:

Ապաշխարություն և մկրտություն

«Բայց որքան հաճախ որ նրանք ապաշխարում էին ու ներում փնտրում, անկեղծ միտումով, նրանք ներվում էին» (Մորոնի 6.8):

  • Գիտենալով, որ Տերը կամենում է ներել ձեզ այնքան հաճախ, որքան որ դուք կապաշխարեք անկեղծ միտումով, կարո՞ղ է ձեզ քաջություն տալ կրկին փորձել ամեն անգամ, երբ դուք ձախողվում եք: Գրեք, ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում ապաշխարել և ներում փնտրել անկեղծ միտումով:

Շարունակեք ձեր հոգևոր աճը

«Եվ արդ, ես կկամենայի, որ դուք լինեիք խոնարհ, և լինեիք հլու ու մեղմ, լինելով ջանասեր Աստծո պատվիրանները պահելիս բոլոր դեպքերում» (Ալմա 7.23):

  • Նա, ով գրել է «Փորձառությունն է կատարյալ դարձնում» հին ասացվածքը, չի նշել, թե որքան շատ համբերություն է պահանջվում փորձառությունը շարունակելու համար: Ինչպե՞ս է ինքնագնահատումը և ամեն օր փոխհատուցում կատարելն ապահովում, որ դուք կշարունակեք ձեր հոգևոր զարգացումը և կմնաք խոնարհ:

«Բայց, ահա, վերջին օրերին, կամ հեթանոսների օրերին, … և նրանք, ովքեր կգան այս երկիր, և նրանք, ովքեր կլինեն ուրիշ երկրներում, այո, նույնիսկ երկրագնդի բոլոր երկրներում, ահա, նրանք հարբած կլինեն անօրինությամբ և ամեն ձևի պղծություններով: …

…Քանզի, ահա, դուք բոլորդ, որ անօրինություն եք անում, կա՛նգ առեք և զարմացե՛ք, քանզի դուք կաղաղակեք և կլացեք. այո, դուք կլինեք հարբած, բայց ոչ գինուց, դուք կօրորվեք, բայց ոչ թունդ խմիչքից» (2 Նեփի 27.1, 4):

«Եվ երբ եկավ գիշերը, նրանք հարբած էին բարկությամբ, ճիշտ ինչպես մարդ հարբած է լինում գինուց. և նրանք կրկին քնեցին իրենց սրերի վրա» (Եթեր 15.22):

  • Այս հատվածներում մարդիկ նկարագրվում են որպես հարբած, բայց ոչ գինով: Ապաքինվող կախվածություն ունեցողները հաճախ նկարագրում են այս տիպի վիճակները որպես «չոր հարբածություն» կամ «դատողության մթագնում ուժեղ հույզերից»: Գրեք որևէ հակման մասին, որ գուցե ունեցել եք՝ զայրույթ կամ այլ վնասակար հույզեր արտահայտելու համար:

  • Ինքնավերլուծության կատարումն ամեն օրվա վերջում ինչպե՞ս է օգնում ձեզ հաղթահարել այս միտումը:

Կյանքի տևողությամբ բարելավում

«Ես այնուամենայնիվ, պահանջ եմ զգում համոզել Վերջին Օրերի Սրբերին մեր կյանքում Ավետարանի սկզբունքները ջանասիրաբար կիրառելու անհրաժեշտության մասին՝ վարքում խոսքերում և ամեն ինչում, որ մենք անում ենք, և դա պահանջում է մարդուն ամբողջապես, ամբողջ կյանքը նվիրաբերել կատարելագործմանը, որպեսզի գա ճշմարտության գիտելիքին, ինչպես այն Հիսուս Քրիստոսում է» (Brigham Young, Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 11):

  • Այս քայլերի կատարումը կարող է որոշակիորեն նկարագրվել որպես ավետարանի սկզբունքների «ջանասիրաբար կիրառում»: Երբ հոժարակամ ինքներդ ձեզ գնահատում եք բոլոր մակարդակներով՝ գործերով, խոսքերով, մտքերով, զգացմունքներով և համոզմունքներով, սա ինչպե՞ս կարող է օգնել ձեզ նվիրվել մի կյանք տևող կատարելագործմանը:

Տպել