Կախվածություն
Քայլ 2․ Հույս


Քայլ 2

Հույս

Առանցքային սկզբունք. Սկսեք հավատալ, որ Աստծո զորությունը կարող է վերականգնել ձեր լիակատար հոգևոր առողջությունը:

Երբ մենք հասկացանք մեր անզորությունը մեր կախվածությունների հանդեպ, մեզանից շատերն իրենց անհույս զգացին: Նրանք, ովքեր մեծացել էին առանց Աստծո գաղափարի, համոզված էին, որ կորցրել են օգնության ամեն հնարավորություն: Մինչդեռ նրանք, ովքեր հավատում էին Աստծուն, համոզված էին, որ Նա խիստ հիասթափված էր մեզանից, որպեսզի օգներր: Երկու դեպքում էլ քայլ երկուսը ներկայացնում էր մեզ մի պատասխան, որը մենք կամ հաշվի չէինք առել, կամ էլ հրաժարվել էինք դիմել Աստծուն և հույս գտնել Հիսուս Քրիստոսի Քավության մեջ:

Ի վերջո խոնարհվելով, մենք դիմեցինք օգնություն ստանալու համար: Հետևելով նրան, ինչը մեզ թվաց հույսի փոքրագույն շող, մենք սկսեցինք հաճախել վերականգնման ժողովներին: Երբ առաջին անգամ եկանք ժողովներին, մենք լցված էինք կասկածներով և վախերով: Մենք վախեցած էինք և հնարավոր է, նույնիսկ, լկտի, բայց համենայն դեպս եկել էինք: Այնտեղ մենք լսեցինք, որ տղամարդիկ և կանայք ազնվորեն նկարագրում էին, թե ինչպիսին էր եղել նրանց կյանքը, ինչ պատահեց, որը փոխեց նրանց և ինչպես էին զգում՝ ապրելով կախվածությունից ապաքինված: Մենք հայտնաբերեցինք, որ մարդկանցից շատերը, ում մենք հանդիպեցինք ժողովներին, մի ժամանակ նույնքան անհույս էին զգացել, ինչպես մենք: Բայց այժմ նրանք ծիծաղում էին, խոսում, ժպտում, հաճախում ժողովներին, աղոթում, կարդում սուրբ գրությունները և գրում իրենց վերականգնման օրագրերում:

Աստիճանաբար, այն սկզբունքները, որոնցով նրանք կիսվում և կիրառում էին, սկսեցին մեզ համար էլ աշխատել: Երբ մենք շարունակում էինք հաճախել ժողովներին, մենք սկսում էինք զգալ մի բան, որը տարիներով չէինք զգացել՝ մենք հույս էինք զգում: Եթե կար հույս ուրիշների համար, ովքեր եղել էին կործանման եզրին, միգուցե մեզ համար էլ կար հույս: Մենք երախտապարտ էինք լսելով, որ եթե մենք դառնանք դեպի Տերը, չէր լինի «ոչ մի սովորույթ, ոչ մի կախվածություն, ոչ մի ըմբոստություն, ոչ մի օրինազանցություն, ոչ մի վիրավորանք, որոնցից ազատված կլինեինք լիակատար ներման խոստումով» (Boyd K. Packer, in Conference Report, Oct. 1995, 22; or Ensign, Nov. 1995, 19):

Հավատքի և վկայության այս մթնոլորտում մենք հույս գտանք, որը սկսեց արթնացնել մեզ Աստծո ողորմածության և զորության հանդեպ: Մենք սկսեցինք հավատալ, որ Նա կարող էր ազատել մեզ կախվածության գերությունից: Մենք հետևեցինք մեր ապաքինվող ընկերների օրինակին: Մենք հաճախեցինք ժողովների, աղոթեցինք, վերականգնեցինք մեր գործունեությունը Եկեղեցում և խորհեցինք ու կիրառեցինք սուրբ գրությունները, և սկսեցին տեղի ունենալ մեր սեփական հրաշքները: Մենք մեզ գտանք օրհնված՝ ամեն օր մեր ինքնազսպումը պահելու Հիսուս Քրիստոսի շնորհով: Երբ կատարեցինք երկրորդ քայլը, մենք հոժարակամ փոխարինեցինք ինքնավստահությունը մեր և մեր կախվածությունների հանդեպ առ Հիսուս Քրիստոսի սիրո ու զորության հանդեպ հավատքով: Մենք կատարեցինք այս քայլը մեր մտքերում և մեր սրտերում, և մենք զգացինք ճշմարտությունը, որ կախվածությունից ապաքինման հիմքը պետք է հոգևոր լինի:

Երբ դուք կատարեք այս ուղեցույցում հանձնարարված քայլերը, դուք կզգաք նույն ճշմարտությունը: Բայց արժե ջանք գործադրել: Այս ծրագիրը հոգևոր է և այն գործունեության ծրագիր է: Եթե հետևեք այս սկզբունքներին և թույլ տաք, որ դրանք աշխատեն ձեր կյանքում, դուք կգտնեք ձեզ հոգևոր առողջության վերականգնման գործընթացում՝ Տիրոջ հետ ձեր նոր հայտնաբերած փոխհարաբերության միջոցով: Նրա Հոգին կոգնի ձեզ ավելի ազնվորեն և հստակորեն տեսնել ձեր ընտրությունները, և դուք ավետարանի սկզբունքների հետ ներդաշնակ որոշումներ կընդունեք:

Մեզանից ոմանց համար այս հրաշքը գրեթե վայրկենական էր, մյուսների համար վերականգնումը եղել է ավելի աստիճանական: Այնուամենայնիվ, ձեզ մոտ կարող է միտք ծագել, որ ի վերջո դուք կկարողանաք մեզ հետ ասել, որ «Քրիստոսի հանդեպ հաստատամտությամբ» դուք ազատվում եք կախվածությունից և վայելում եք «հույսի կատարյալ պայծառություն» (2 Նեփի 31.20):

Բացատրեք, որ Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարն ուսուցանել է ձեզ օգնելու Տիրոջ զորության մասին:

«Մենք չպետք է թերագնահատենք կամ անտեսենք Տիրոջ գորովագութ ողորմությունների զորությունը: Տիրոջ պարզությունը, քաղցրությունը և գորովագութ ողորմությունների կայունությունը շատ բան կանեն ամրացնելու և պաշտպանելու մեզ վտանգավոր ժամանակներում, որոնց մեջ ենք մենք այժմ և դեռ կապրենք: Երբ խոսքերը չեն կարողանում արտահայտել այն սփոփանքը, որի կարիքը մենք ունենք կամ արտահայտել այն ուրախությունը, որ մենք զգում ենք, երբ պարզապես ապարդյուն է փորձել բացատրել այն, ինչ անբացատրելի է, երբ տրամաբանությունը և խելքը չեն կարող տալ համապատասխան ըմբռնում անարդարությունների և կյանքի անօրինությունների մասին, երբ մահկանացու կյանքի փորձառությունը և գնահատականը բավարար չեն առաջացնելու ցանկալի արդյունք, և երբ թվում է, որ գուցե մենք բացարձակապես մենակ ենք, մենք իսկապես օրհնվում ենք Տիրոջ գորովագութ ողորմություններով և դառնում հզոր, նույնիսկ, ի զորությունն ազատվելու (տես 1Նեփի 1.20):

Որոշ անձնավորություններ, ովքեր լսում են կամ կարդում այս ուղերձը, սխալմամբ կարող են բաց թողնել կամ վանել իրենց անձնական կյանքում Տիրոջ գորովագութ ողորմությունների հասանելիությունը: … Մենք սխալմամբ կարող ենք մտածել, որ այսպիսի օրհնությունները և պարգևները պահված են ուրիշ մարդկանց համար, ովքեր, թվում է, ավելի արդարակյաց են կամ ովքեր ծառայում են Եկեղեցու աչքի ընկնող կոչումներում: Ես վկայում եմ, որ Տիրոջ գորովագութ ողորմությունները մատչելի են մեզանից բոլորին, և որ Իսրայելի Քավիչը տենչում է այսպիսի պարգևներ շնորհելու մեզ» (in Conference Report, Apr. 2005, 106–7; or Ensign, May 2005, 100–101):

Դուք կտեսնեք Տիրոջ գորովագութ ողորմությունները ձեր կյանքում, երբ սովորեք նկատել դրանք, և երբ սկսեք հավատալ, որ Աստծո զորությունը կարող է իսկապես օգնել ձեզ ապաքինվել:

Գործողության քայլեր

Աղոթեք, կարդացեք և խորհեք սուրբ գրությունների շուրջ:

Երբ դուք թույլ տաք, որ հպարտությունը հեռանա և սկսեք մտածել Աստծուն ետ բերելու ձեր կյանք, դուք կսկսեք մտածել ավելի շատ աղոթքի արտահայտություններով: Ի վերջո դուք կգտնեք ձեզ պատրաստ՝ ծնկի իջնելու և բարձրաձայն աղոթելու: Դուք կգտնեք, թե որքան լավ զգացողություն է ձեր զգացումները և կարիքները Աստծո առաջ արտահայտելը: Դուք այնպիսի զգացում կունենաք, կարծես վերաբացել եք մի զրույց մեկի հետ, ով միշտ ձեզ կպատասխանի, ոչ միշտ այո-ով, բայց միշտ սիրով: Վերջապես դուք կսկսեք զգալ ինքնամեկուսացումից դուրս գալու ապաքինող ազդեցությունները:

Աստծո հետ հաղորդակցվելու ցանկությունը կառաջնորդի ձեզ ուսումնասիրելու ժամանակակից և հնադարյան մարգարեների խոսքերը: Երբ դուք լսեք, որ ուրիշները պատասխաններ են ստացել սուրբ գրություններից, ձեր հույսը կմեծանա, որ դուք ևս կարող եք պատասխաններ գտնել: Երբ դուք գրեք ձեր մտքերը, դուք Հոգուց կստանաք լրացուցիչ տպավորություններ : Կարդացեք աղոթքով, և Տերը կտա ձեզ պատասխաններ ձեր հարցերին և կարիքներին:

Այս ուղեցույցի յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող հատվածները ձեր ուսումնասիրությունը սկսելու համար հիանալի տեղ է: Յուրաքանչյուր հատվածն ընտրված է նկատի ունենալով վերականգնումը և յուրաքանչյուր հարց ուղղվում է այն հույսով, որ այն կարող է օգնել ձեզ՝ կիրառել այդ հատվածը ձեր կյանքում: Ամեն օր մի քանի րոպե հատկացրեք՝ որոնելով, թե ինչ է Տերը կամենում հաղորդել ձեզ:

Հավատացեք Աստծուն՝ Հավերժական Հորը և Նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Սուրբ Հոգուն:

Մեզանից շատերը մեծացել են Աստծո մասին որոշ գաղափարով, և որպես Եկեղեցու անդամներ, մենք առնվազն ունեինք որոշ գիտելիք Երկնային Հոր, Հիսուս Քրիստոսի և Սուրբ Հոգու մասին: Մենք գուցե, նույնիսկ, ունեցել ենք պարզ հավատք Նրանց հանդեպ, բայց հաճախ անձնական մաքառումները մեր կյանքում չենք կապել Աստծո զորության նկատմամբ մեր կարիքի հետ:

Երկրորդ քայլում պահանջվող գործողությունը պարզապես պատրաստակամ հավատք կիրառելն է Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի սիրո ու ողորմածության և Սուրբ Հոգու հասանելության և օրհնության հանդեպ: Մեր վկայություններն են, որ դուք կարող եք սկսել ճանաչել Աստվածության կատարելապես միաբան սերը՝ նկատելով Նրանց սիրո և զորության ապացույցը ձեր կյանքում և մյուսների կյանքում:

Ուսումնասիրել և հասկանալ

Հետևյալ սուրբ գրությունները կարող են օգնել ձեզ կատարել երկրորդ քայլը: Մենք խորհուրդ ենք տալիս, որ դուք օգտագործեք այս սուրբ գրությունները և հարցերը քննարկման, ուսումնասիրության և գրելու համար: Հիշեք՝ ազնիվ և կոնկրետ լինել գրելիս:

Հավատք առ Աստված

«Հավատացե՛ք Աստծուն. հավատացե՛ք, որ նա կա, և որ նա ստեղծել է բոլոր բաները՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ նա ունի բոլոր իմաստությունը և բոլոր զորությունը՝ և՛ երկնքում, և՛ երկրի վրա. հավատացե՛ք, որ մարդ չի ըմբռնում այն բոլոր բաները, որոնք Տերը կարող է ըմբռնել» (Մոսիա 4.9):

  • Երկնքում և երկրի վրա շատ ապացույցներ են վկայում Աստծո գոյության մասին: Աստծո և Նրա սիրո ի՞նչ ապացույցներ եք դուք զգացել:

Հավատք առ Հիսուս Քրիստոս

«Քարոզիր նրանց ապաշխարություն և հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս. սովորեցրու նրանց խոնարհեցնել իրենց և լինել հեզ ու խոնարհ սրտով. սովորեցրու նրանց դիմակայել դևի ամեն գայթակղության՝ իրենց հավատքով առ Տեր Հիսուս Քրիստոսը» (Ալմա 37.33):

  • Մեզանից շատերը փորձել են դուրս գալ իրենց կախվածությունից՝ բացառապես կամքի ուժով կամ ընկերոջ ու բժշկի հանդեպ հավատի շնորհիվ: Վաղ թե ուշ մենք պարզել ենք, որ մեր հավատը մեր կամ ուրիշների հանդեպ հնարավորություն չէր տալիս լիովին հաղթահարել մեր կախվածությունները: Ձեր ապաքինման ջանքերում բոլոր օգնության աղբյուրներից բացի, գրեք Քրիստոսին և Նրա ավետարանին դիմելու խոնարհ և պատրաստակամ լինելու այսօրվա ձեր զգացումների մասին:

Փրկիչի կարեկցանքը

«Շուտով տղայի հայրն աղաղակեց եւ արտասուքով ասեց. Հաւատում եմ Տէր, իմ անհավատութեանն օգնիր» (Մարկոս 9.24):

  • Այս մարդը օգնություն որոնեց Փրկիչից և ձեռք բերեց այն: Հիսուսը չհանդիմանեց նրան իր կասկածի համար: Գրեք Փրկիչի կարեկցանքի և համբերատարության մասին:

  • Ի՞նչ եք կարծում ձեր անձնական զգացումներով Տիրոջ հետ կիսվելու մասին:

Շնորհի պարգևը

«Ուրեմն համարձակութիւնով մօտենանք շնորհի աթոռին, որ ողորմութիւն ընդունենք եւ շնորհ գտնենք պատշաճ ժամանակին օգնելու» (Եբրայեցիս 4.16):

  • Աստվածաշնչի բառարանում շնորհը սահմանվում է որպես «օգնության կամ ուժի աստվածային միջոցներ», որը տրվել է «Հիսուս Քրիստոսի լիառատ ողորմածության և սիրո միջոցով» (“Grace,” 697): Աստվածային զորության այս պարգևը հնարավորություն է տալիս ձեզ անել ավելին, քան դուք կկարողանայիք անել, եթե մենակ մնայիք: Փրկիչը կանի ձեզ համար այն, ինչ դուք չեք կարող անել ինքներդ ձեզ համար: Նրա շնորհը այն միջոցն է, որով դուք կարող եք ապաշխարել և փոխվել: Ի՞նչ ուղիներով եք դուք տեսել այս շնորհի պարգևը ձեր կյանքում:

  • Ինչպե՞ս կարող է աստվածային զորության պարգևը հնարավորություն տալ ձեզ պահպանելու անընդհատ ապաքինում:

Ապաքինում

«Հավատո՞ւմ ես դու Քրիստոսի զորությանը ի փրկություն: … Եթե դու հավատում ես Քրիստոսի փրկագնմանը, դու կարող ես բժշկվել» (Ալմա 15.6, 8):

  • Երբ մենք մտածում ենք ապաքինման մասին, մենք սովորաբար մտածում ենք մեր մարմնինների մասին: Ձեր մեջ էլ ի՞նչը կարիք ունի Հիսուս Քրիստոսի ապաքինող զորությունը:

  • Գրեք Քրիստոսի փրկագնող (ազատող, կերպարանափոխող) զորությանը մոտենալու ձեր կարիքի մասին:

Արթնացում

«Բայց ահա, եթե դուք արթնացնեք և զարթնեցնեք ձեր ունակությունները, մինչև անգամ իմ խոսքերի վրա մի փորձարկմամբ, և գործադրեք հավատքի մի մասնիկ, այո, նույնիսկ, եթե դուք չեք կարող ավելին, քան ցանկանալ հավատալ, թույլ տվեք, որ այդ ցանկությունը գործի ձեր մեջ, մինչև որ դուք հավատաք, այնպես որ դուք կարողանաք տեղ տալ իմ խոսքերի մի մասին» (Ալմա 32.27):

  • Գիտակցումը և ձեր ընդունակությունների արթնացումը կարևոր մաս է հավատալ սովորելու գործընթացում: Ինչպե՞ս եք այսօր ավելի լավ գիտակցում ձեր կյանքում Հիսուս Քրիստոսի և Նրա զորությունը, քան դուք գիտակցում էիք անցած շաբաթ, անցած ամիս, անցած տարի:

Գերությունից ազատում

«Նրանք գերության մեջ էին, և Տերը կրկին ազատեց նրանց ճորտությունից իր խոսքի զորությամբ» (Ալմա 5.5):

  • Աստծո խոսքը հզոր կլինի գերությունից ձեզ ազատելիս: Դուք կարող եք գտնել Աստծո խոսքը սուրբ գրություններում և այն ելույթներում, որոնք լսում ենք համաժողովներում և կարդում Եկեղեցու ամսագրերում: Դուք կարող եք նաև ուղղակիորեն ստանալ Աստծո խոսքը Սուրբ Հոգու միջոցով: Գրեք որոշ բաներ, որոնք դուք կամենում եք անել այսօր, որպեսզի ստանաք ձեզ ուղղված Նրա խոսքը:

Տպել