Կախվածություն
Քայլ 5. Խոստովանություն


Քայլ 5

Խոստովանություն

Առանցքային սկզբունք. Խոստովանեք ինքներդ ձեզ, ձեր Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով, համապատասխան քահանայության իշխանությանը, և մեկ այլ մարդու՝ ձեր անիրավությունների ճշգրիտ բնույթը:

Շատերի ընդհանուր բնորոշ գիծը, ովքեր տառապել են կախվածությունից, մեկուսացման զգացումն է: Նույնիսկ գտնվելով ամբոխի մեջ կամ զբաղվելով գործերով, որտեղ ուրիշները գուցե ունեին կապվածության զգացում, մենք այնպես էինք զգում մեզ՝ կարծես չէինք համապատասխանում միջավայրին : Երբ մենք եկանք վերականգնման ժողովներին, մենք սկսեցինք դուրս գալ զգայական մեկուսացումից, որտեղ կախվածությունն էր ծաղկում: Սկզբում մեզանից շատերն ուղղակի նստում էին և լսում, բայց ի վերջո մենք բավական ապահով զգացինք՝ խոսելու և կիսվելու համար: Այնուամենայնիվ, մենք շատ բաներ մեր մեջ էինք պահում՝ ամոթալի , անհարմար , սրտակեղեք բաներ, որոնք ստիպում էին մեզ խոցելի զգալ :

Մենք կատարեցինք ազնիվ և խորը ինքնավերլուծություն չորրորդ քայլում, բայց դա անձնական փորձառություն էր: Մենք դեռ մենակ էինք անցյալի ամոթի հետ: Մինչև չկատարեցինք հինգերորդ քայլը, մենք չկարողացանք դեն նետել մեկուսացնող գաղտնիքների ձեռնաշղթաները և ձեռք բերել որոշ հեռանկար մեր և անցյալի վերաբերյալ: Խոստովանությունը սկսեց բացահայտման մի գործընթաց, որտեղ մենք կիսվեցինք զղջացող արտահայտություններով: Դրանք խախտված փոխհարաբերությունների վերանորոգման և վերահաստատման կայուն ջանքերի մասն էին կազմում: Խոստովանությունը ներառում էր նաև ներում որոնելը Տիրոջից աղոթքի միջոցով և ցանկացած համապատասխան քահանայության ուղիներով:

Մենք համարեցինք, որ լավագույնը չորրորդ քայլն ավարտելուց հետո հինգերորդ քայլի կատարումն էր, որքան հնարավոր է շուտ: Այն հետաձգելը նման կլիներ ախտահարված վերքի բացահայտմանը՝ առանց այն մաքրելու: Քայլ 5-ը թվում էր ճնշող, բայց երբ մենք Տիրոջից օգնություն խնդրեցինք , Նա մեզ քաջություն և ուժ տվեց: Մեր ինքնավերլուծությունները վերանայելուց հետո մենք խոստովանեցինք մեր եպիսկոպոսներին այն ամենն, ինչ անօրինական էր, մեղք կամ անիրավություն, որը մեզ կխանգարեր ունենալ տաճարային երաշխավորագիր: Համապատասխան քահանայության իշխանությանը մեր մեղքերի այս բացահայտումը՝ վերականգնման և ապաքինման հիմնական մասն էր:

Մենք ընտրեցինք նաև մի վստահելի մարդու, ում մենք կարող էինք բացահայտել մեր անիրավությունների ճշգրիտ բնույթը: Մենք փորձեցինք ընտրել մեկին, ով անցել էր չորրորդ և հինգերորդ քայլերով և ով հիմնավորված գիտեր ավետարանը: Մենք սկսեցինք ժողովը աղոթքով՝ Հոգին հրավիրելու համար, իսկ հետո բարձրաձայն կարդացինք մեր ինքնավերլուծությունը: Մարդիկ, ովքեր լսում էին մեր ինքնավերլուծությունները, հաճախ օգնում էին մեզ տեսնել ինքնախաբեության ձգձգվող մասերը: Նրանք օգնում էին մեզ դարձնել մեր կյանքը հեռանկարային և խուսափել չափազանցնելուց կամ մեր պատասխանատվությունը նվազեցնելուց:

Մեր ինքնավերլուծությունների գրառումը նման էր մեր կյանքի հարյուրավոր առանձին տեսարաններ արձանագրելուն: Հինգերորդ քայլում մենք հնարավորություն ունեցանք տեսնել, թե պատմելու ընթացքում մեր կյանքն ինչպես էր բացվում՝ տեսարան տեսարանի ետևից: Երբ մենք դա արեցինք, սկսեցինք ճանաչել թուլությունների ձևերը, որոնք ազդել էին մեր ընտրությունների վրա: Մենք սկսեցինք հասկանալ մեր միտումները դեպի բացասական մտքերը և հույզերը (ինքնակամությունը, վախը, հպարտությունը, ինքնախղճահարությունը, նախանձությունը, ինքնագոհությունը, զայրույթը, վրդովմունքը, անսանձ կրքերը,ցանկությունները և այլն): Այս մտքերն ու հույզերը հանդիսում են մեր անիրավությունների իսկապես ճշգրիտ էությունը:

Ավարտելով քայլ 5-ը, մենք Աստծո, մեր առաջ և մեկ այլ վկայի առաջ ցուցադրեցինք մեր պարտավորությունը նոր կյանքի հանդեպ, որն անսասան հիմնված է ճշմարտությունն ասելու և դրանով ապրելու վրա: Չնայած քայլ 5-ը ամենադժվար քայլերից մեկն էր, մենք քաջալերվեցինք Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալի կողմից. «Ապաշխարությունը չի կարող երբեք գալ, մինչև մարդ չմերկացնի իր հոգին և ընդունի իր գործողություններն առանց արդարացումների և պատճառաբանությունների: … Այն մարդիկ, ովքեր ընտրում են ընդունել մարտահրավերը և փոխել իրենց կյանքը, հավանաբար սկզբում պարզեն, որ ապաշխարությունը դժվար ուղի է, բայց նրանք կպարզեն, որ այն անվերջ ցանկալի ճանապարհ է, երբ նրանք ճաշակեն դրա պտուղները» (“The Gospel of Repentance,” Ensign, Oct. 1982, 4):

Մենք զգացել ենք այն, ինչ Նախագահ Քիմբալն է ուսուցանել: Երբ մենք մեկ անգամ ազնվորեն և խորապես ավարտում ենք հինգերորդ քայլը, մենք թաքցնելու որևէ բան չենք ունենում: Մենք բացահայտ ցույց տվեցինք մեր ցանկությունը «հրաժարվել բոլոր [մեր] մեղքերից» (Ալմա 22.18), որպեսզի կարողանայինք ստանալ ավելի մեծ գիտելիք Աստծո սիրո մասին և բազմաթիվ այն լավ մարդկանց աջակցության վերաբերյալ, ովքեր համախմբվեցին մեր շուրջը:

Գործողության քայլեր

Սկսեք ներում որոնել, անհրաժեշտության դեպքում խորհրդակցեք եպիսկոպոսի հետ, եղեք ազնիվ Աստծո հետ, ինքներդ ձեզ և ուրիշների հետ:

«Բոլոր մարդկանց պարտականությունն [է] խոստովանել բոլոր իրենց մեղքերը Տիրոջը» (Bible Dictionary, “Confession,” 649): Ավելի լուրջ օրինազանցությունները պետք է խոստովանել համապատասխան քահանայության առաջնորդներին, սովորաբար եպիսկոպոսին. «Չնայած միայն Տերը կարող է մեղքեր ներել, այս քահանայության ղեկավարները կարևոր դեր են խաղում ապաշխարության գործընթացում: Նրանք գաղտնի կպահեն ձեր խոստովանությունը և կօգնեն ապաշխարության գործընթացի ընթացքում: Եղեք բացարձակապես ազնիվ նրանց հետ: Եթե դուք մասնակիորեն խոստովանեք, հիշատակելով միայն փոքր սխալները, դուք չեք կարողանա լուծել ավելի լուրջ չբացահայտված օրինազանցության հարցը: Որքան շուտ սկսեք այս գործընթացը, այնքան շուտ կգտնեք խաղաղություն և ուրախություն, որոնք գալիս են ներման հրաշքի հետ միասին»(Հավատքին հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], 134):

Մեծ ջանասիրությամբ և խելամտությամբ ընտրեք որևէ մեկին, եթե նա քահանության ղեկավար չէ, ում կբացահայտեք ձեր անիրավությունները: Մի կիսվեք այդպիսի գաղտնի տեղեկություններով այն անձանց հետ, ում կասկածում եք, որ կարող են սխալ ուղղություն տալ ձեզ, հաղորդել կեղծ տեղեկություններ կամ ունենալ դժվարություն՝ գաղտնիքը պահելու հարցում: Նրանք, ում հետ դուք կկիսվեք ձեր ինքնավերլուծությամբ, պետք է լինեն չափազանց վստահելի, ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

Թող որ խաղաղությունը գա ձեր կյանք:

Նախագահ Բրիգամ Յանգը նախազգուշացրել է անդամներին չբացահայտել մեղքերն առանց անհրաժեշտության: «Մենք բավականին հաճախ խնդրում ենք եղբայրներին հաղորդության ժողովում ելույթ ունենալ, նրանց առաջարկելով, որ եթե իրենք վնաս են հասցրել իրենց մերձավորներին, խոստովանել իրենց անիրավացիությունը, բայց պետք չէ, որ հաղորդեք ձեր ոչ խելամիտ արարքի մասին այն, ինչ բացի ձեզանից ոչ ոք չգիտի: Պատմեք հասարակությանը այն, ինչ պատկանում է հասարակությանը: Եթե դուք մեղանչել եք մարդկանց դեմ, խոստովանեք նրանց: Եթե դուք մեղանչել եք ընտանիքի կամ հարևանության դեմ, գնացեք նրանց մոտ և խոստովանեք: Եթե դուք մեղանչել եք ձեր ծխի դեմ, խոստովանեք ձեր ծխին: Եթե դուք մեղանչել եք որևէ անձնավորության դեմ, մոտեցեք նրան և խոստովանեք նրան: Եվ եթե դուք մեղանչել եք ձեր Աստծո դեմ կամ ինքներդ ձեր դեմ, խոստովանեք Աստծուն և պահեք այդ հարցը ձեր մեջ, քանի որ ես ոչ մի բան չեմ ուզում իմանալ այդ մասին» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954], 158).

Երբեմն դուք կարող եք նկատել մարդկանց վերականգնման ժողովներում կամ այլ իրավիճակներում, ովքեր կարծես անընդհատ թվարկում են իրենց մեղքերը և թերությունները կամ իրենց դեմ ուրիշների գործած մեղքերը: Նրանք անընդհատ խոստովանում են, բայց երբեք խաղաղություն չեն գտնում:

Մի շփոթեք քայլ 5-ը բացասական բաների վրա մնալու մոլագար ցանկության հետ: Քայլ 5-ի նպատակը ճիշտ հակառակն է: Մենք կատարում ենք հինգերորդ քայլը ոչ թե կանգ առնելու այն բաների վրա, որոնք մենք խոստովանում ենք, այլ սկսելու զանազանել չարը բարուց մեզ համար և ընտրելու բարին:

Ուսումնասիրել և հասկանալ

Հետևյալ սուրբ գրություններն ու Եկեղեցու ղեկավարների խոսքերը կարող են օգնել ձեզ հինգերորդ քայլը կատարելիս: Օգտագործեք դրանք խորհրդածելու, ուսումնասիրելու և գրելու համար: Հիշեք ազնիվ և կոնկրետ լինել ձեր շարադրանքի մեջ:

Խոստովանություն Աստծուն

«Ես՝ Տերս, ներում եմ մեղքերը նրանց, ովքեր խոստովանում են իրենց մեղքերն իմ առաջ և ներում են խնդրում» (ՎևՈւ 64.7):

  • Ինչպե՞ս է ձեր մեղքերի խոստովանությունն օգնել ձեզ՝ կատարել դրական փոփոխություններ ձեր կյանքում:

  • Մեզանից մեծ մասը վախ և դժկամություն են զգում կատարել հինգերորդ քայլը: Ինչպե՞ս կարող է ձեր մեղքերի խոստովանությունը ձեզ քաջություն և ուժ տալ՝ վերջ ի վերջո մեկ այլ մարդու խոստովանելու համար:

Խոստովանել ուրիշներին

«Իրար խոստովանեցէք ձեր յանցանքները, եւ իրար վերայ աղոթք արէք, որ բժշկուիք» (Հակոբոս 5.16):

  • Դուք գուցե վախենաք, որ ինչ-որ մեկը, ով իսկապես իմացել է ձեր բոլոր թուլությունները և ձախողումները, կհրաժարվի ձեզանից: Բայց քահանայության առաջնորդը կամ վստահելի ընկերը, ով հասկանում է վերականգնման գործընթացը, սովորաբար արձագանքում է ըմբռնումով և կարեկցանքով: Ինչպե՞ս կարող է այդպիսի արձագանքն օգնել ձեզ ապաքինվել:

Փորձել լավ երևալ ուրիշներին

«Թող ոչ մի մարդ չհրապարակի իր սեփական արդարակեցությունը … ,ավելի շուտ թող նա խոստովանի իր մեղքերը և այդ ժամանակ նա կներվի և նա առաջ կբերի շատ պտուղ» (Joseph Smith, in History of the Church, 4:479):

  • Ուրիշներին լավ երևալու մեծ ցանկությունն է նրանց հիմնական մոլագարությունը, ովքեր մաքառում են կախվածության դեմ: Ինչպե՞ս կարող է այս ցանկությունը ետ պահել ձեզ բարելավվելուց և «ավելի շատ պտուղ» (կամ բարի գործեր) առաջ բերելուց:

  • Ինչպե՞ս կփոխվի ձեր կյանքը, եթե դուք մտահոգվեիք միայն Աստծուն լավ երևալու մասին:

Անկեղծություն

«Հետևաբար, ես ասում եմ քեզ՝ Գնա՛. և ով որ օրինազանցի իմ դեմ, նրան դու պիտի դատես ըստ այն մեղքերի, որոնք նա գործել է. և եթե նա խոստովանի իր մեղքերն իմ և քո առաջ, և ապաշխարի իր սրտի անկեղծությամբ, նրա՛ն պիտի դու ներես, և ես կներեմ նրան նույնպես» (Մոսիա 26.29):

  • Ձեր մեղքերը խոստովանելիս դուք պետք է անկեղծ լինեք: Մտածեք, թե ինչպես է ձեր խոստովանության հետաձգումը ը վտանգում ձեր ջանքերի անկեղծությունը: Ձեր ինքնավերլուծության ո՞ր մասն եք դուք գայթակղվում թաքցնել, եթե կա այդպիսին:

  • Ի՞նչ ստիպված կլինեք ձեռք կբերել՝ շարունակելով թաքցնել ձեր ինքնավերլուծության այս մասը: Ի՞նչ ստիպված կլինեք կորցնել:

Խոստովանեք մեղքերը, հենց որ դրանք ճանաչեք:

«Այս նույն տարում նրանք բերվեցին իրենց սխալի գիտակցմանը և խոստովանեցին իրենց հանցանքները» (3 Նեփի 1.25):

  • Այս հատվածը մի օրինակ է այն մարդկանց մասին, ովքեր չհետաձգեցին իրենց հանցանքների խոստովանությունը, երբ նրանք գիտակցեցին դրանք: Որո՞նք են այն օգուտները, երբ հինգերորդ քայլը կատարենք չորրորդ քայլն ավարտելուց անմիջապես հետո:

  • Ի՞նչ վնասակար հետևանքներ կարող են լինել, եթե հետաձգենք հինգերորդ քայլը»:

Հանգստացնել սթրեսը և գտնել խաղաղություն

«Ես կանգ չէի առնի քո հանցանքների վրա՝ տակնուվրա անելու քո հոգին, եթե դա չլիներ քո օգտի համար» (Ալմա 39.7):

  • Որոշ մարդիկ կպնդեն, որ մենք կյանքում չափազանց շատ ենք կանգ առնում բացասական երևույթների վրա՝ կատարելով չորրորդ և հինգերորդ քայլերը, և մենք միայն ավելացնում ենք մեր սթրեսը: Այս հատվածից մենք սովորում ենք, որ թերությունների հետ դեմ հանդիման բախվելը մեզ կարող է օգուտ բերել, ոչ թե ուղղակի մեր հոգիները «տակնուվրա» անել (կամ տանջել): Ի՞նչ ուղիներով չորրորդ և հինգերորդ քայլերը կարող են հանգստացնել ձեզ սթրեսից:

Հրաժարում մեղքից

«Այս բանով դուք կարող եք իմանալ, թե արդյոք մարդն ապաշխարում է իր մեղքերից,– ահա նա կխոստովանի և կթողնի դրանք» (ՎևՈւ 58.43):

  • Թողնել ինչ-որ բան նշանակում է հրաժարվել դրանից կամ վերջնականապես դադարել այդ անելը: Դուք ինչպե՞ս եք ցույց տալիս ձեր հին ուղիները թողնելու ցանկությունը՝ ավարտելով հինգերորդ քայլը:

Տպել