Ծառայություններ ՎՕՍ ընտանիքներին
12 քայլերը
Քայլ 1
Ընդունեք, որ դուք ինքնուրույն անզոր եք հաղթահարել ձեր կախվածությունները, և ձեր կյանքն անկառավարելի է դարձել:
Քայլ 2
Սկսեք հավատալ, որ Աստծո զորությունը կարող է վերականգնել ձեր լիակատար հոգևոր առողջությունը:
Քայլ 3
Որոշեք հանձնել ձեր կամքն ու կյանքը Աստծո՝ Հավերժական Հոր և Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի խնամքին:
Քայլ 4
Կազմեք հետազոտական և աներկյուղ բարոյական գրավոր ինքնավերլուծություն
Քայլ 5
Ընդունեք ինքներդ ձեզ, ձեր Երկնային Հորը՝ Հիսուս Քրիստոսի անունով, համապատասխան քահանայության իշխանությանը և մեկ այլ մարդու՝ ձեր անիրավությունների ճշգրիտ բնույթը:
Քայլ 6
Ամբողջովին պատրաստ եղեք, որ Աստված վերացնի ձեր բնավորության բոլոր թուլությունները:
Քայլ 7
Խոնարհաբար խնդրեք Երկնային Հորը վերացնել ձեր թերությունները:
Քայլ 8
Անունների գրավոր ցուցակ կազմեք բոլոր այն մարդկանց, ում դուք վնասել եք և հոժարակամ դարձեք՝ նրանց վնասի փոխհատուցում կատարելու:
Քայլ 9
Որտեղ հնարավոր է, վնասի ուղղակի փոխհատուցում կատարեք բոլոր մարդկանց, ում վնասել եք:
Քայլ 10
Շարունակեք կատարել անձնական ինքնավերլուծություն, և երբ դուք սխալ եք, անհապաղ ընդունեք այն:
Քայլ 11
Ձգտեք իմանալ Տիրոջ կամքը աղոթքով և խորհրդածելով և ուժ ունենալ այն իրականացնելու համար:
Քայլ 12
Հիսուս Քրիստոսի Քավության արդյունքում հոգևոր արթնացումից հետո կիսվեք այս ուղերձով ուրիշների հետ և կիրառեք այս սկզբունքները այն բոլոր գործերում, որ անում եք: