Գրադարան
Ապավինեք Տիրոջը


Ապավինեք Տիրոջը, Թեմաներ և հարցեր (2023)

տղամարդը և կինը ծնկի իջած միասին աղոթում են

Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ

Ապավինեք Տիրոջը

Երբ ընկերներն ու սիրելի մարդիկ դիմում են մեզ իրենց հավատքի վերաբերյալ մտահոգություններով, մեր առաջին արձագանքը կարող է լինել անհանգստությունը կամ նույնիսկ խուճապը: Նրանց մտահոգությունները կարող են ձեզ մղել դժվար հարցեր տալ. «Ի՞նչ նշանակություն կունենա սա իմ ընտանիքի համար»։ «Արդյո՞ք ես ինչ-որ սխալ եմ արել»:

Երբ ձեր մտերիմներից մեկը կասկածի տակ է դնում իր համոզմունքները, դա չի նշանակում, որ դուք մեղավոր եք նրանց առաջ: Նրանց մտահոգությունների պատճառները, հավանաբար, բարդ են։ Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան նրանց օգնելու համար, բայց պետք է նաև վստահենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Նրանք սիրում են նրանց, ովքեր հարցեր ունեն։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կարող են ձեզ օգնել սրտում և մտքում խաղաղություն պահպանել՝ մյուսներին աջակցելիս․

  • Հավատացեք, որ Ատված տեղյակ է: Տերը ցանկանում է , որ յուրաքանչյուր անձ զարգանա և երջանիկ լինի: Նա խրախուսում է մեր անկեղծ հարցերը։ Նա տեղյակ է մեր պայքարից և ցավ է ապրում մեր տառապանքների համար: Նա կշարունակի սեր և օգնություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր պայքարի մեջ են կամ հեռանում են Եկեղեցուց:

  • Հրավիրեք Տիրոջը մասնակցել այդ գործընթացում: Նույնիսկ լավագույն ռեսուրսները և խորապես մտածված ուղերձները կարող են անարդյունավետ լինել, եթե ժամանակը կամ տոնայնությունը սխալ են: Աղոթեք, որ Տերը օգնի ձեզ սպասավորել: Հոգին կարող է օգնել ձեզ հասկանալ մարդու հատուկ կարիքները և իմանալ, թե երբ պետք է նստել և լսել, ոչ թե խոսել կամ ուսուցանել: Այն կարող է նաև օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես և երբ կիսվել ձեր վկայությամբ կամ հրավիրել նրանց քայլեր ձեռնարկել Աստծուն ավելի մոտենալու համար:

  • Ընդունեք ավելի երկարաժամկետ մոտեցում: Մարդու հավատքն ու զգացմունքները Աստծո հանդեպ հաճախ փոխվում են ժամանակի ընթացքում: Եվ մենք բոլորս դեռ պետք է սովորենք և աճենք հաջորդ կյանք անցնելուց հետո: Դուք կարող եք հույս գտնել, երբ դիտեք ձեր սիրելիի պայքարն այս ավելի լայն հեռանկարից: Շարունակեք համբերատարությամբ սերմեր տնկել՝ իմանալով, որ բերքահավաքի ժամանակը Աստծո ձեռքերում է։

  • Հույս գտեք Աստծո էության ձեր իմացության մեջ: Մեր հեռանկարն այս կյանքում սահմանափակ է: Մենք գիտենք, որ Աստված իմաստուն է, համբերատար և սիրող։ Նա մեզանից յուրաքանչյուրին տվեց կամքի ազատություն: Նա գիտեր, որ բոլորս էլ կունենանք մարտահրավերներ և փորձություններ։ Եվ Նա տվեց մի Փրկիչ, ով զորություն ունի մեզ տանելու հետ՝ Իր մոտ:

Հիմնական սուրբ գրություններ․ Առակաց 3․5-6, Եսայիա 55․8-9, Բ Տիմոթեոս 1․7-8, Ալմա 26․11-12։