Գրադարան
Արձագանքեք սիրով


Արձագանքեք սիրով Թեմաներ և հարցեր (2023)

Հայրը գրկում է իր որդուն, Ուրագվայ

Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ

Արձագանքեք սիրով

Երբ ձեր մտերիմներից մեկը կիսվում է Եկեղեցու վերաբերյալ իր հարցերով կամ մտահոգություններով, անհանգստանալը հասկանալի է: Փորձեք մի կողմ թողնել այս զգացմունքները և արձագանքեք բարությամբ ու կարեկցանքով: Դուք կարող եք լիովին չհասկանալ դիմացինի փորձառությունը, բայց կարող եք հետևել Հիսուս Քրիստոսի օրինակին և միշտ սեր դրսևորել:

Երբեմն մարդիկ վարանում են կիսվել իրենց դժվարություններով, քանի որ վախենում են վնասել իրենց հարաբերությունները իրենց մտերիմների հետ: Եթե ինչ-որ մեկը դիմում է ձեզ, նա աջակցություն է փնտրում: Արձագանքեք սիրով, նույնիսկ, եթե չգիտեք, թե ինչ անել կամ ասել: Գտեք կարեկցանք և բարություն ցուցաբերելու եղանակներ, անգամ, եթե համաձայն չեք նրանց ընտրությունների հետ։

Ահա մի քանի սկզբունքներ, որոնք կօգնեն ձեզ սեր ցուցաբերել, երբ մյուսները կիսվում են ձեզ հետ իրենց հարցերով.

  • Խոսեք սիրով: Հաղորդակցվեք խոնարհությամբ, բարությամբ և անկեղծությամբ: Ճարտարախոսությունն ու փայլուն գաղափարներն ավելի քիչ օգուտ կտան, քան Քրիստոսանման սեր ցուցաբերելը: Արտահայտեք ձեր սերը պարզ, անկեղծ և հաճախ: Հոգու ուղղորդությամբ գտեք ձեր մեջ եղած հույսի պատճառը բացատրելու ամանալավ ժամանակը և եղանակը։1

  • Ծառայեք նրանց իմաստալից եղանակներով։ Գտեք ձեր սերն ու նվիրումը արտահայտելու ձևեր։ Հարցրեք նրանց, թե ինչն է օգնում իրենց արժևորված զգալ և ինչպես կարող եք աջակցել իրենց։ Այնուհետև խորհեք, թե ինչպես կարող եք գործել։ Ձեր ծառայությունը կամրապնդի ձեր սիրո խոսքերը և կվերահաստատի ձեր հոգատարությանը:

  • Պահպանեք ձեր հարաբերությունները: Ավելի կարևոր է սիրո և վստահության հարաբերություններ զարգացնելը, քան արագ պատասխաններ տալը: Լավ նպատակ կարող է լինել աշխատել շարունակել զրույցը: Ձեր ուխտերը պահելով միաժամանակ հարաբերությունները պահպանելը դրական ազդեցություն ունենալու լավագույն միջոցն է։

  • Փորձեք տեսնել նրանց Տիրոջ աչքերով։ Երեց Դեյլ Գ. Ռենլանդն ուսուցանել է․ «Մենք չենք կարող լիովին իրականացնել մեր ուխտի պարտականությունը՝ սգալ սգացողների հետ և սփոփել նրանց, ովքեր սփոփանքի կարիք ունեն, եթե մենք նրանց չնայենք Աստծո աչքերով»։2 Ձեր ընկերը կամ սիրելի անձը Աստծո զավակն է՝ աստվածային ներուժով։ Նրանք անցնում են փորձություններով, որոնք, ըստ Պետրոս Առաքյալի, մենք պետք է ակնկալենք կյանքում։3 Հիսուս Քրիստոսն Իր աշակերտներին պատվիրում է սիրել միմյանց այնպես, ինչպես Նա է սիրում:4 Աղոթեք, որպեսզի կարողանաք տեսնել նրանց այնպես, ինչպես Նա է տեսնում։

  • Սիրեք նրանց առանց պայմանների: Երբ ինչ-որ մեկը, ում սիրում ենք, որոշում է այլ կերպ հավատալ կամ որոշումներ է կայացնում, որոնք մենք չենք հասկանում, մենք պետք է հարգենք նրա ազատ կամքը և շարունակենք սիրել նրան: Մենք կարող ենք դա անել՝ չհրաժարվելով մեր սեփական համոզմունքներից: Նախագահ Մ. Ռասել Բալլարդն ուսուցանել է. «Մենք կարող ենք սիրել միմյանց՝ առանց զիջելու անձնական աստվածային համոզմունքները: Եվ մենք կարող ենք խոսել այդ համոզմունքների մասին՝ առանց ուրիշներին նսեմացնելու»։5

Հիմնական սուրբ գրություններ․ Առակաց 15․1, Հովհաննես 13․34-35, Վարդապետություն և Ուխտեր 52․16, 121․41-42։