Գրադարան
Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ․ Նախաբան


Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ․ Նախաբան Թեմաներ և հարցեր (2023)

Օգնել մյուսներին ստանալ պատասխաններ

Նախաբան

Երբ Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու անդամը մոտենում է ձեզ իր հավատքի վերաբերյալ հարցերով կամ մտահոգություններով, համարեք դա սուրբ արտոնություն: Դուք հնարավորություն ունեք խորացնելու նրանց հետ ձեր հարաբերությունները և սպասավորել՝ ըստ նրանց կարիքների: Պարտադիր չէ, որ դուք ունենաք նրանց բոլոր հարցերի պատասխանները։ Դուք միայն սիրելու, լսելու և օգնելու ցանկություն պետք է ունենաք։

Ոմանք հարցեր կամ մտահոգություններ ունեն, սակայն ակտիվ են մնում Եկեղեցում և ուրախություն գտնում ավետարանում: Մյուսները հեռանում են Եկեղեցուց տարբեր պատճառներով։ Ոմանք, ի վերջ, վերադառնում են լիարժեք ակտիվության։ Շատերը անցնում են իրենց հավատքը վերականգնելու գործընթացով, որի արդյունքում հավատքը և ակտիվությունը նրանց համար այլ նշանակություն են ձեռք բերում։ Մյուսները մշտապես հեռանում են Եկեղեցուց, թեև նրանք որոշում են սերտ հարաբերություններ պահպանել ընտանիքի և ընկերների հետ, որոնք ակտիվ են մնում։

Անկախ իրենց ընտրություններից՝ ձեր հարաբերությունները կարող են լավ ազդեցություն գործել նրանց կյանքում։ Հավատարիմ ընկերը կամ ընտանիքի անդամը կարող է ծառայել որպես փարոս նրանց համար, ովքեր դեպի հավատքի կյանք և Եկեղեցու գործունեություն վերադառնալու ուղի են փնտրում: Այս բաժնի հոդվածները քննարկում են սկզբունքները, որոնք կարող են ձեզ առաջնորդել, երբ սիրով ծառայում եք նրանց, ովքեր հարցեր ունեն Եկեղեցու մասին: