Ուսուցման փորձ 10
Որոշել՝ ինչ ուսուցանել. Օգտագործել սուրբ գրությունները և ուսուցչի ձեռնարկը
Ակնարկ
Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.
-
Ուսուցչի ձեռնարկի նախաբան
-
Ընդունել և հարմարեցնել ծրագիրը
-
Օգտագործել ուսուցչի ձեռնարկը և սուրբ գրությունները դասը պատրաստելիս
Հիմնական գաղափարներ
Քույր Մյուրեյն իր ծխում ամիսը երկու անգամ հաճույքով էր ուսուցանում Ավետարանի վարդապետության դասը: Չնայած ոգևորությամբ էր ընդունել սեմինարիայի ուսուցչի նոր կոչումը, նա ցանկանում է իմանալ, թե ինչպես ամեն օր արդյունավետ դաս պատրաստի. «Հսկայական պատասխանատվություն է ամեն օր դաս պատրաստելն ու ուսուցանելը»: Ինձ օգնելու համար ի՞նչ ռեսուրսներ են առկա:
Ուսուցչի ձեռնարկի նախաբան
Ամեն աշխատանքային օր դաս պատրաստելը կարող է դժվար և ժամանակատար աշխատանք լինել:
Դիտեք «Ուսուցչի ձեռնարկի նախաբան» (4:01) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում դուք կսովորեք, թե ինչպես պետք է օգտագործել սուրբ գրությունները և ուսուցչի ձեռնարկը դասերն արդյունավետ ձևով պատրաստելու համար:
Նշում. Եթե դեռևս չեք ստացել ուսուցչի ձեռնարկը, դիմեք ձեր ղեկավարին: Կարող եք նաև գտնել ինստիտուտի բոլոր ձեռնարկները churchofjesuschrist.org/manual/institute կայքում, իսկ սեմինարիայի ձեռնարկները՝ churchofjesuschrist.org/manual/seminary կայքում:
Ավետարանն ուսուցանելու և ուսանելու հիմունքները ուսուցչի ձեռնարկում
Սեմինարիայի և ինստիտուտի ուսուցչի ձեռնարկները նախատեսված են օգնելու ձեզ միավորելու Ավետարանն ուսուցանելու և ուսումնասիրելու հիմունքները, երբ պատրաստվեք և ուսուցանեք յուրաքանչյուր դասը:
Դիտեք «Ծրագրի հիմունքները» (2:15) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Դիտելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես են սեմինարիայի և ինստիտուտի ուսուցչի ձեռնարկներն օգնում ուսուցիչներին յուրաքանչյուր դասին միավորել Ավետարանն ուսուցանելու և ուսումնասիրելու հիմունքները:
Ընդունել և հարմարեցնել ծրագիրը
Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դալլին Հ. Օուքսն ուսուցանել է, թե ուսուցիչները ինչպես պետք է օգտագործեն սեմինարիայի և ինստիտուտի ծրագրի նյութերը․
«Մենք նախ ընդունում ենք, ապա՝ հարմարվում: Եթե մենք լիովին խորասուզված ենք նշանակված դասի մեջ, որը պետք է ուսուցանենք, ապա մենք կարող ենք հետևել Հոգուն, որ հարմարեցնենք այն» (“A Panel Discussion with Elder Dallin H. Oaks” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], 6; si.churchofjesuschrist.org):
Որպես սեմինարիայի և ինստիտուտի ուսուցիչներ, մենք ընդունում ենք ուսուցչի ձեռնարկում տրված ուսումնական ծրագիրը և հարմարեցնում այն մեր ուսանողների կարիքներին:
Ընդունել |
հարմարեցնել |
---|---|
Ծրագիրը ընդունել նշանակում է կարդալ և խորասուզվել սուրբ գրությունների և ուսուցչի ձեռնարկի նշանակված դասի մեջ: Ուսումնական ծրագիրը նաև կօգնի ձեզ հասկանալ սուրբ գրությունները, սուրբ գրությունների ոգեշնչված հեղինակների մտադրությունը և դարձի բերող սկզբունքներն ու հիմնական վարդապետությունը: Վստահեք բովանդակությանը և օգտագործեք այն ձեր դասարանում: |
Ծրագիրը հարմարեցնել նշանակում է ընկալել դասն ըստ Հոգու ուղղորդման, որպեսզի բավարարեք անհատ ուսանողների կարիքները և օգնեք նրանց հաջողության հասնել: |
Օգտագործել սուրբ գրությունները և ուսուցչի ձեռնարկը դասը պատրաստելիս
Երբ արդյունավետ եք օգտագործում ձեր ուսուցչի ձեռնարկը, դուք կարող եք ուսանելի դասեր պատրաստել, որի համար ձեզանից ժամեր չի պահանջվի:
Դիտեք «Ծրագրի ակնարկ» (4:45) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութը ամփոփում է՝ ներկայացնելով, թե ինչպես ձեր սուրբ գրությունները և ուսուցչի ձեռնարկը միասին օգտագործելով կկարողանաք արդյունավետ դասեր պատրաստել ձեր ուսանողների համար:
Դիտեք «Սուրբ գրությունները և ուսուցչի ձեռնարկի օգտագործումը» (5:11) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Վիլսոնը կիսվում է դասը պատրաստելիս սուրբ գրությունները և ուսումնական ծրագիրը միասին օգտագործելու մասին կարևոր խորհրդով: Դիտելու ընթացքում ուշադրություն դարձրեք կարևոր գաղափարներին, որ հիշեք դրանք դասերը պատարստելիս:
Ամփոփում և կիրառություն
Սկզբունքներ, որոնք պետք է հիշել
Սուրբ գրությունները ձեր ուսուցման նյութի աղբյուրն են, իսկ ուսուցչի ձեռնարկը ձեր դասը պատրաստելու աղբյուրն է:
-
Ծրագիրը կազմակերպված է այնպես, որ օգնի ձեզ արդյունավետ և տպավորիչ դասեր պատրաստել:
-
Դուք կարող եք ընդունել և հարմարեցնել ուսումնասկան ծրագիրը ուսանողների կարիքները բավարարելու համար:
-
Երբ հարմարեցնում եք ծրագիրը, հատկապես հաշվի առեք ձեր ուսանողների կարիքները և Սուրբ Հոգու հուշումները:
-
Դուք կարող եք բավարարել ուսանողների կարիքները, երբ դասին պատրաստվելիս արդյունավետորեն օգտագործեք ուսումնական ծրագիրը:
«Նրանք, ովքեր կանչված են մարգարեի կողմից հաստատելու վարդապետության ճշմարտացիությունը, որը ուսուցանվում է Եկեղեցում, վերանայում են ուսումնական ծրագրի յուրաքանչյուր բառը, յուրաքանչյուր նկարը, յուրաքանչյուր գծապատկերը, որը դուք ստանում եք։ Մենք կարող ենք բացահայտել ուսումնական ծրագրի զորությունը, պարզապես գործի դնելով մեր հավատքն առ այն, որ դա ոգեշնչվել է Աստծուց։ …
Ուսումնական ծրագրի բովանդակությանը, ինչպես նաև դրա հաջորդականությանը հետևելը կբացի ուսուցանելու մեր առանձնահատուկ պարգևները և ոչ թե կխեղդի դրանք» (Henry B. Eyring, “The Lord Will Multiply the Harvest” [an evening with Elder Henry B. Eyring, Feb. 6, 1998], 4, 5, si.churchofjesuschrist.org):
«Ուրեմն՝ ի՞նչ»:
Որպեսզի եզրափակեք ուսումնական այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: