Լրացուցիչ օգնություն ուսուցիչների կատարելագործման համար
Ուսուցման փորձ 9. Դասի պատրաստում. որոշել` ինչ ուսուցանել


Ուսուցման փորձ 9

Դասի պատրաստում. որոշել` ինչ ուսուցանել

Ակնարկ

Նշում. Ուսուցման հաջորդ հինգ փորձերը նախատեսված են օգնել ձեզ սովորել՝ ինչպես պատրաստել դասը: Ուսուցման փորձեր 9-10-ը կենտրոնանում են ինչ ուսուցանելու, իսկ ուսուցման փորձեր 11-13-ը` կենտրոնանում են ինչպես ուսուցանելու վրա:

Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.

  • Հերթականությամբ ուսուցանել սուրբ գրությունները

  • Հավասարակշռել, թե ինչ և ինչպես ուսուցանել

  • Որոշել՝ ինչ ուսուցանել

Հիմնական գաղափարներ

Նոր կանչված ուսուցիչները հաճախ այսպիսի հարցեր են ունենում.

  • Սեմինարիայում ուսուցանելը ինչպե՞ս է տարբերվում, օրինակ՝ Ավետարանի վարդապետության, Սփոփող Միության, երեցների քվորումի և մյուս այլ դասարաններում ուսուցանելուց:

  • Ինչպե՞ս պատրաստեմ դասը:

  • Որքա՞ն ժամանակ պետք է ծախսեմ որոշելու համար՝ ինչ և ինչպես ուսուցանել:

  • Ինչպե՞ս եմ որոշում, թե ինչ պետք է ուսուցանել:

Այս ուսուցման փորձը կօգնի պատասխանել այդ հարցերին:

Հերթականությամբ ուսումնասիրել և ուսուցանել սուրբ գրությունները

Սեմինարիայի և ինստիտուտի դասընթացներում, որոնք կենտրոնանում են կանոնիկ աշխատությունների վրա, սուրբ գրությունների գրքերը և գլուխները ուսուցանվում են այն հաջորդականությամբ, ինչպես դրանք դասավորված են սուրբ գրություններում: Դասերը կազմակերպված են ոչ թե թեմաներով, այլ սուրբ գրությունների խմբերով: Յուրաքանչյուր սուրբ գրության խումբ պարունակում է բազմաթիվ գլուխներ, սկզբունքներ և թեմաներ, որոնք կարող եք ընդգծել: Այս մոտեցումը տարբերվում է ինստիտուտի դասընթացներից, որոնք ուսուցանվում են թեմատիկ մոտեցմամբ:

video iconԴիտեք «Հերթականությամբ ուսումնասիրել սուրբ գրությունները» (0:46) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը նկարագրում է սուրբ գրությունները հերթականությամբ ուսումնասիրելու օգուտները:

0:46

Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկի վարժություն

handbook cover

Կարդացեք գլուխ 3-ի նախաբանը էջ 38-39՝ Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար (2012), որը կօգնի ձեզ հասկանալ, թե սեմինարիայի և ինստիտուտի դասընթացները, որոնք կենտրոնանում են կանոնիկ աշխատությունների վրա, ինչու են հերթականությամբ ընդգրկում սուրբ գրությունները: Կարդալով այդ բաժինը, ձեր ձեռնարկում նշեք այն տողերը, որոնք ներկայացնում են, թե սուրբ գրությունները հերթականությամբ ուսումնասիրելն ինչպես կօրհնի ձեզ և ձեր ուսանողներին:

Սուրբ գրությունների խումբը հերթականությամբ ուսուցանելիս մեկ դասի ընթացքում դուք կուսուցանեք բազմաթիվ սկզբունքներ: Յուրաքանչյուր սկզբունքին տարբեր չափով ուշադրություն կարող եք դարձնել:

video iconԴիտեք «Հերթականությամբ ուսուցանել սուրբ գրությունները» (4:28), որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութը լուսաբանում է մի քանի կարևոր հասկացողություններ, որոնք պետք է հաշվի առնել, երբ ծրագրում եք հերթականությամբ ուսուցանել սուրբ գրությունների խումբը:

4:32

Ինչ և ինչպես. Հավասարակշռեք ձեր նախապատրաստությունը

Դասին պատրաստվելիս կարևոր է, որ հավասարակշռեք ձեր ջանքերը, երբ որոշեք, թե ինչ պետք է ուսուցանել և ինչպես:

Չհավասարակշռված նախապատրաստություն

unbalanced scale, What
  1. Ինչ

    Երբ ուսուցիչը չափից շատ ժամանակ և ջանքեր է տրամադրում, որոշելով, թե ինչ պետք է ուսուցանի, նա բավականաչափ ժամանակ չի ունենա, որպեսզի մտածի, թե ինչպես կարող է օգնել ուսանողներին մասնակցել սովորելու գործընթացին: Արդյունքում դասերը հաճախ կլինեն ձանձրալի և ուսուցչի վրա չափից շատ կենտրոնացած:

unbalanced scale, How
  1. Ինչպես

    Երբ ուսուցիչը չափից շատ ժամանակ և ջանքեր է տրամադրում, որոշելով, թե ինչպես պետք է ուսուցանի, դասերը կկորցնեն իրենց նպատակը և ազդեցությունը: Այդ դեպքում ուսանողներն ավելի շատ կհիշեն ուսուցման եղանակը, քան սուրբ գրությունների ոգեշնչված ուղերձները:

Հավասարակշռված պատրաստություն

balanced scale

«Դասը պատրաստելիս յուրաքանչյուր ուսուցիչ պետք է որոշի՝ «Ի՞նչ եմ ուսուցանելու» և «Ինչպե՞ս եմ ուսուցանելու» (Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն, 52): Դուք հենց նոր սովորեցիք, թե ինչ է տեղի ունենում, երբ դասին պատրաստվելիս ինչը և ինչպեսը չեն հավասարակշռվում: Այժմ կարդացեք հետևյալ բաժինները և ուշադրություն դարձրեք պատրաստվելու առանձնահատկությունների վրա, երբ ինչը և ինչպեսը հավասարակշռված են:

  1. Ինչ

    Երբ պատրաստվելիս որոշում եք ինչ ուսուցանել, պետք է՝

    • Հասկանաք ենթատեքստը (պատմական նախադրյալները, մշակույթը և միջավայրը):

    • Հասկանաք բովանդակությունը (պատմության սյուժեն, մարդիկ, իրադարձությունները, քարոզները և ոգեշնչված բացատրությունները):

    • Բացահայտեք կարևոր վարդապետությունը կամ սկզբունքները:

  2. Ինչպես

    Երբ պատրաստվում եք ինչպես ուսուցանել, պետք է ընտրեք ինչ եղանակներ, մոտեցումներ կամ վարժություններ օգտագործել, որոնք կօգնեն ուսանողներին սովորել (դասարանային քննարկումներ, հարցեր, տեսալսողական ռեսուրսներ, գրավոր վարժություններ, փոքր խմբերով աշխատանք և այլն):

Լրացուցիչ տեղեկության համար տես բաժին 4.3.2 (Որոշել` ինչ ուսուցանել և ինչպես») Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն, էջ 52:

Նոր ուսուցչի մտահոգությունը

video iconԴիտեք «Ձեռք բերել խոսքը» (8:54) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Լիա Մյուրեյը զբաղված մայր է, ով վերջերս է կանչվել որպես սեմինարիայի ուսուցիչ: Նոր կանչված շատ ուսուցիչների պես նա մտահոգված է, որ ամեն օր պետք է ժամանակ գտնի դասերին պատրաստվելու և ուսուցանելու համար: Նրա մոտ նույնիսկ հարց է առաջանում, թե որտեղից պետք է սկսել: Տեսանյութը դիտելիս ուշադրություն դարձրեք, թե ում է նա դիմում, երբ օգնության կարիք ունի իր կոչման մեջ: Նաև ուշադրություն դարձրեք՝ ինչ խորհուրդ է նա ստանում, թե որն է ամենակարևոր տեղը, որտեղից նա պետք է սկսեր դասերին պատրաստվելիս:

8:54

Որոշեք` ինչ ուսուցանել-չորս փուլ

Դասին պատրաստվելիս հետևեք այս չորս փուլերին, որը կօգնի ձեզ որոշել՝ ինչ պետք է ուսուցանել: Այդ փուլերի բացատրությունը տրված է Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկում, բաժին 4.3.3 («Որոշել` ինչ ուսուցանել»), էջ՝ 52–55:

  1. Խորասուզվեք սուրբ գրություններում, որպեսզի հասկանաք սուրբ գրությունների խմբի ենթատեքստը և բովանդակությունը:

  2. Հայտնաբերեք և ձգտեք հասկանալ այդ խմբում բացահայտված վարդապետությունը և սկզբունքները:

  3. Որոշեք, թե որ վարդապետությունը և սկզբունքներն են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ սովորեն և կիրառեն:

  4. Որոշեք, թե սուրբ գրության հատվածի յուրաքանչյուր մասին որքանով պետք է ուշադրություն դարձնել:

Հետևյալ վարժությունը կօգնի կենտրոնանալ չորս փուլերի վրա, երբ որոշում եք` ինչ ուսուցանել: Վարժության չորս մասերից յուրաքանչյուրի համար դիտեք տեսանյութը, որը ցույց է տալիս՝ ինչպես պետք է ավարտել յուրաքանչյուր փուլը: Այնուհետև կրկնեք ձեր սովորածը դասի վերաբերյալ նշումներ կատարելով և ամփոփելով Մոսիա 27-ը:

Դասի նախապատրաստության վարժություն

two women studying at table

Փուլ 1. Հասկացեք սուրբ գրությունների խմբի ենթատեքստը և բովանդակությունը

Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկը դիտարկման համար չորս առաջարկություն է տրամադրում, երբ ձգտում եք հասկանալ սուրբ գրությունների խմբի ենթատեքստը և բովանդակությունը.

  • Մանրակրկիտ ուսումնասիրեք սուրբ գրությունների խումբը, մինչև բովանդակությունը դառնա հստակ և հասկանալի:

  • Սուրբ գրությունների խմբում ուշադրություն դարձրեք բնական ընդհատումներին, որտեղ ի հայտ է գալիս թեմայի կամ գործողության փոփոխություն:

  • Սուրբ գրությունների խումբը ըստ բնական ընդհատումների բաժանեք ավելի փոքր մասերի կամ հատվածների խմբերի: (Նշում. Դուք կարող եք օգտագործել այդ ավելի փոքր մասերը՝ կազմակերպելով դասի կմախքը և որոշակի ուշադրություն հատկացնելով տվյալ սուրբ գրության խմբի ողջ բովանդակությանը:)

  • Ամփոփեք թե ինչ է տեղի ունենում հատվածների յուրաքանչյուր մասում:

video iconԴիտեք «Դասի պատրաստություն. Հատվածների մասեր և ամոփոփող մտքեր» (5:08), որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Վիլսոնը ներկայացնում է այդ քայլերը:

5:8

handout iconՍտեղծեք տեսանյութում ցուցադրված փաստաթղթի նման դատարկ փաստաթուղթ կամ օգտագործեք «Որոշել` ինչ ուսուցանել» վերնագրով թերթիկը, որը տրված է այս ձեռնարկի հավելվածում: Այնուհետև բացահայտեք տվյալ սուրբ գրության խմբի ենթատեքստը և բովանդակությունը, կատարելով հետևյալը.

  1. Ուսումնասիրեք սուրբ գրության խումբը (Մոսիա 27)` ծանոթանալով ենթատեքստին և բովանդակությանը:

  2. Նշեք բնական ընդհատումները, որտեղ թեմայի կամ գործողության փոփոխություն է տեղի ունենում:

  3. Սուրբ գրությունների խումբը բաժանեք փոքր խմբերի՝ հիմնվելով այս բնական ընդհատումների վրա:

  4. Ձեր փաստաթղթում գրեք ամփոփիչ մտքեր, նկարագրելով, թե ինչ է տեղի ունենում յուրաքանչյուր մասում:

handout, Determining What to Teach
hands writing on form

Փուլ 2. Ներկայացնել և հասկանալ վարդապետությունը և սկզբունքները

Հատվածների մասերը ամփոփելուց հետո դուք կբացահայտեք յուրաքանչյուրի վարդապետությունը և սկզբունքները: Այնուհետև հստակ, պարզ նախադասություններով շարադրեք վարդապետությունը և սկզբունքները, որ դուք բացահայտել եք:

video iconԴիտեք «Դասի պատրաստում. Ներկայացնել վարդապետությունը և սկզբունքները»(2:57) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Վիլսոնը ներկայացնում է, թե ինչպես է ինքը բացահայտում վարդապետությունը և սկզբունքները, ամփոփում դրանք պարզ նախադասություններով և գրում դրանք իր դասի ծրագրում:

2:57

Վերադարձեք Մոսիա 27-ի ձեր դասի նշումներին և կատարեք հետևյալը.

  1. Բացահայտեք յուրաքանչյուր մասի վարդապետությունն ու սկզբունքները:

  2. Ձեր փաստաթղթում հստակ, պարզ նախադասություններով շարադրեք յուրաքանչյուր վարդապետությունը կամ սկզբունքը:

hands writing on form

Փուլ 3. Որոշեք, թե որ վարդապետությունն ու սկզբունքներն են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ սովորեն և կիրառեն:

Հաճախ սուրբ գրությունների խումբն ավելի շատ նյութ է պարունակում, քան կարող եք քննարկել դասի ընթացքում: Դիտարկեք հետևյալ կետերը, երբ որոշում եք, թե որ վարդապետությունը և սկզբունքներն են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ սովորեն և կիրառեն:

  • Սուրբ Հոգու հուշումները

  • Ոգեշնչված գրողի մտադրությունը

  • Մեկնաբանել վարդապետությունն ու սկզբունքները

  • Ձեր ուսանողների կարիքներն ու ունակությունները

video iconԴիտեք «Դասի պատրաստություն՝ որոշել, որ սկզբունքներն ընդգծել» (5:07) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Վիլսոնը ներկայացնում է, թե ինքն ինչպես է որոշում` որ վարդապետություններն ու սկզբունքներն են ամենակարևորն իր ուսանողների համար, որ սովորեն և կիրառեն:

5:7

Վերադարձեք ձեր դասի նշումներին Մոսիա 27 գլխի համար և կատարեք հետևյալը.

  1. Որոշեք, թե որ վարդապետություններն ու սկզբունքներն են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ սովորեն և կիրառեն: Այդ ընթացքում հաշվի առեք հետևյալը.

    • Սուրբ Հոգու հուշումները

    • Ոգեշնչված գրողի մտադրությունը

    • Մեկնաբանել վարդապետությունն ու սկզբունքները

    • Ձեր ուսանողների կարիքներն ու ունակությունները

  2. Ձեր փաստաթղթում շրջանակի մեջ առեք կամ նշեք այն վարդապետությունն ու սկզբունքները, որոնք, ըստ ձեզ, ամենակարևորը կլինեն ձեր ուսանողների համար, որ սովորեն և կիրառեն:

hand pointing to form

Փուլ 4. Որոշել՝ սուրբ գրության հատվածի յուրաքանչյուր մասին որքանով պետք է ուշադրություն դարձնել:

Ուսանողների համար սովորելու և կիրառելու ամենակարևոր վարդապետությունը և սկզբունքները որոշելուց հետո հաջորդ քայլը պետք է լինի որոշել, թե դասի ընթացքում սուրբ գրությունների խմբի որ մասին պետք է առավելագույն ուշադրությունը հատկացվի: Ճշմարտություններ պարունակող հատվածները, որ դուք բացահայտել եք որպես առավել կարևոր, ընդհանուր առմամբ ամենաշատը պետք է ուշադրության արժանանան:

Որպեսզի որոշեք, թե որքան ուշադրություն պետք է դարձնեք հատվածների յուրաքանչյուր մասին, կարող եք ինքներդ ձեզ տալ հետևյալ հարցերը, որոնք համապատասխանում են ուսուցման օրինակին: Հատվածների այս մասում ծրագրո՞ւմ եմ արդյոք օգնել իմ ուսանողներին՝

  • Հասկանալ ենթատեքստը և բովանդակությունը:

  • Բացահայել կարևոր վարդապետությունն ու սկզբունքները:

  • Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները:

  • Զգալ այդ վարդապետությունների և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը:

  • Կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում:

video iconԴիտեք «Դասի պատրաստում. Որոշել` որքան ուշադրություն պետք է դարձնել հատվածների յուրաքանչյուր խմբին» (6:57) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Վիլսոնը ներկայացնում է, թե ինքը, օգտագործելով ուսուցանելու օրինակը, ինչպես է որոշում, թե որքան ուշադրություն պետք է դարձնի սուրբ գրությունների տվյալ խմբի հատվածների յուրաքանչյուր մասին:

6:57

Վերադարձեք ձեր դասի Մոսիա 27-ի նշումներին և կատարեք հետևյալ առաջադրանքները.

  1. Ձեր փաստաթղթի հատվածի մասերին նայելով մտածեք, թե որքան ուշադրություն պետք է դարձնեք յուրաքանչյուր մասին` ինքներդ ձեզ տալով ուսուցման օրինակից հետևյալ հարցերը: Հատվածների այս մասում ծրագրո՞ւմ եմ արդյոք օգնել իմ ուսանողներին՝

    • Հասկանալ ենթատեքստը և բովանդակությունը:

    • Բացահայտել վարդապետությունն ու սկզբունքները:

    • Հասկանալ վարդապետությունն ու սկզբունքները:

    • Զգալ այդ վարդապետությունների և սկզբունքների ճշմարտությունն ու կարևորությունը:

    • Կիրառել այդ ճշմարտություններն իրենց կյանքում:

  2. Ձեր դասի նշումներում գրեք, թե որքան ուշադրություն պետք է դարձնեք յուրաքանչյուր մասին:

Ամփոփում և կիրառություն

Սկզբունքներ, որոնք պետք է հիշել

  • Սեմինարիայի և ինստիտուտի դասընթացներում, որոնք կենտրոնանում են կանոնիկ աշխատությունների վրա, սուրբ գրությունների գրքերը և գլուխները ուսուցանվում են այն հաջորդականությամբ, ինչպես դրանք դասավորված են սուրբ գրություններում:

  • Դասին պատրաստվելիս հավասարակշռելով այն, թե ինչ եք ուսուցանում և ինչպես եք ուսուցանում, երաշխավորում է ավելի տպավորիչ և նպատակային ուսուցման փորձ:

  • Երբ որոշում եք, թե ինչ եք ուսուցանելու.

    1. Խորասուզվեք սուրբ գրություններում, որպեսզի հասկանաք սուրբ գրությունների խմբի ենթատեքստը և բովանդակությունը:

    2. Հայտնաբերեք և ձգտեք հասկանալ այդ խմբում բացահայտված վարդապետությունը և սկզբունքները:

    3. Որոշեք, թե որ վարդապետությունը և սկզբունքներն են ամենակարևորը ձեր ուսանողների համար, որ սովորեն և կիրառեն:

    4. Որոշեք, թե սուրբ գրությունների խմբի յուրաքանչյուր հատվածին որքան ուշադրություն պետք է դարձնել:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«Ձեր ուսանողների անհատական ունակություններն ու կարիքները հաշվի առնելով, որոշեք, թե որն է բարձրագույն առաջնահերթությունը: Եթե կարևոր սկզբունքը հասկանալի է, յուրացվել է և դարձել ուսանողների կյանքի ուղեցույցի մի մասը, ուրեմն ամենակարևոր նպատակն իրագործվել է» (Richard G. Scott, “To Understand and Live Truth” [an evening with Elder Richard G. Scott, Feb. 4, 2005], 2–3, si.churchofjesuschrist.org):

«Ուրեմն, ի՞նչ»:

Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: