Լրացուցիչ օգնություն ուսուցիչների կատարելագործման համար
Ուսուցման փորձ 11. Որոշել՝ ինչպես ուսուցանել. Օգնել ուսանողներին իրականացնել իրենց դերը


Ուսուցման փորձ 11

Ուսուցման փորձ 11. Որոշել՝ ինչպես ուսուցանել. Օգնել ուսանողներին իրականացնել իրենց դերը

Ակնարկ

Այս ուսուցման փորձը լուսաբանում է հետևյալ հասկացությունները.

  • Որոշել՝ ինչպես ուսուցանել

  • Հասկանալ ուսանողների դերը սովորելու ընթացքում

  • Օգնել ուսանողներին իրականացնել իրենց դերը

balanced scale

Հիմնական գաղափարներ

Դասին պատրաստվելիս կարևոր է, որ հավասարակշռեք, երբ որոշում եք, թե ինչ պետք է ուսուցանեք և ինչպես:

Ուսուցման փորձ 10-ում դուք սովորեցիք ինչպես օգտագործել ուսումնական ծրագիրը, երբ որոշում եք ինչ պետք է ուսուցանել սուրբ գրությունների խմբում: Այժմ դուք պատրաստ եք որոշել, ինչպես պետք է ուսուցանեք ձեր ուսանողներին:

Ուսանողների դերը ուսումնական գործընթացում

Որպեսզի ուսանողները հոգևոր աճ ապրեն, դուք պետք է հասկանաք, թե որն է նրանց դերը ուսումնական գործընթացում և պատրաստեք ուսումնական վարժություններ, որոնք կօգնեն նրանց ակտիվորեն իրականացնել իրենց դերը:

Այս ուսուցման փորձի ընթացքում գրի առեք ցանկացած ոգեշնչում կամ միտք, որ կստանաք, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին կատարել իրենց դերը ուսումնական գործընթացում:

Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն ձեռնարկի վարժություն

handbook cover

Ուսումնասիրեք բաժին 1.3.3 (էջ 6-7) և բաժին 4.3.4-ի առաջին երեք պարբերությունները (էջ 55)՝ Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն. Ձեռնարկ Սեմինարիաների և Կրոնի Ինստիտուտների ուսուցիչների և ղեկավարների համար (2012): Կարդալիս փնտրեք հետևյալ հարցերի պատասխանները.

  • Ո՞րն է ուսանողի դերը ուսումնական գործընթացում:

  • Ձեր կարծիքով, որո՞նք են առավել կարևոր բաները, որ կարող եք անել, որպեսզի օգնեք ձեր ուսանողներին իրականացնել իրենց դերը:

share iconԱյս հարցերի ձեր պատասխանները գրի առեք ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

Մարգարեական խորհուրդ ուսանողի դերի վերաբերյալ

Շատ Բարձրագույն Իշխանավորներ շեշտել են ուսանողներին օգնելու կարևորությունը, որպեսզի նրանք իրականացնեն իրենց դերը սովորելու ընթացքում:

video iconԴիտեք «Մարգարեական ուսուցում սովորելու գործընթացում ուսանողի դերի մասին» (4:14) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Եկեղեցու ղեկավարներից մի քանիսը վկայում են ուսումնական գործընթացում ուսանողի դերի կարևորության մասին:

4:14

Անձնական մտորումներ

Հիշեք, երբ է ձեր ուսուցիչը պատրաստել վարժություններ, որոնք ներգրավել են ձեզ սովորելու գործընթացի մեջ: Այժմ հիշեք այնպիսի դասեր, երբ ուսուցիչը ակտիվորեն չի ներգրավել ուսանողներին: Համեմատեք և հակադրեք այդ երկու փորձը:

  • Ի՞նչ տարբերություն եք նկատել, երբ ձեզ և մյուս ուսանողներին ներգրավել են սովորելու գործընթացում:

  • Ի՞նչ է արել ուսուցիչը, որպեսզի օգնի ձեզ կատարել ձեր դերը որպես ուսանող:

share iconԱյս հարցերի ձեր պատասխանները գրի առեք ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

students in church classroom

Օգնել ուսանողներին կատարել իրենց դերը

Ուսանողները կարող են իրականացնել իրենց դերը ավետարանի ուսումնական գործընթացում, երբ հրավիրեք նրանց բացատրել, կիսվել և վկայել ավետարանի վարդապետության և սկզբունքների մասին: Ավետարանի վարդապետությունը և սկզբունքները բացատրելը, դրանցով կիսվելն ու դրանց մասին վկայելը խորացնում է ուսանողների հասկացողությունը, բարելավում է ավետարանը մյուսներին ուսուցանելու նրանց ունակությունը և ամրացնում է նրանց վկայությունը: (Տես Ավետարանի ուսուցում և ուսումնասիրություն, բաժին 2.6 [էջ 31–33]:)

  • Ուսանողները կարող են բացատրել սուրբ գրության տվյալ հատվածը կամ սկզբունքը իրենց իսկ բառերով: Կարող եք հրավիրել ուսանողներին զույգերով, փոքր խմբերով, ամբողջ դասարանով, դերակատարությամբ կամ գրելով բացատրել վարդապետություններն ու սկզբունքները:

  • Ուսանողները կարող են կիսվել տվյալ սուրբ գրության կամ սկզբունքի հետ կապված իրենց մտքերով, փորձառությամբ կամ զգացմունքներով: Կարող եք հրավիրել ուսանողներին կիսվել տվյալ վարդապետության կամ սկզբունքի վերաբերյալ իրենց զգացմունքներով կամ համապատասխան անձնական փորձով: Նրանք կարող են նաև պատմել ուրիշների կյանքի այն փորձառությունների մասին, որոնց ականատեսն են եղել իրենք: Դա կարելի է ներկայացնել բանավոր կամ գրավոր:

  • Ուսանողները կարող են վկայել այն վարդապետության կամ սկզբունքների մասին, ինչը գիտեն, որ ճշմարիտ է: Դուք կարող եք հրավիրել նրանց վկայել այն մասին, ինչ իրենք գիտեն, որ ճշմարիտ է և փոխել է իրենց կյանքը: Կարիք չկա, որ ուսանողները սկսեն «Ես ուզում եմ բերել իմ վկայությունը» կամ «ես գիտեմ» արտահայտություններով: Վկայություն բերել նշանակում է համոզմունքի կամ ճշմարտության մասին հայտարարություն կատարել:

Մասնակցությունը բարելավում է ուսումնական գործընթացը

video iconԴիտեք «Բացատրել, կիսվել և վկայել. ուսանողների վկայությունները» (2:28) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում ուսանողները խոսում են իրենց դերը իրականացնելու մասին, երբ սեմինարիայում նրանք բացատրում, կիսվում և վկայում են:

2:28

Ուսանողակենտրոն դասարան

video iconԴիտեք Ուսանողակենտրոն դասարան. օրինակ» (6:51) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Վելլերն օգնում է ուսանողներին կատարել սուրբ գրություններից սովորելու իրենց դերը: Տեսեք, թե ինչպես է նա իրականացնում այդ նպատակը:

6:51

video iconԴիտեք «Ուսանողակենտրոն դասարան. ուսուցչի մտորումները» (3:01) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Քույր Վելլերը քննարկում է ուսանողներին օգնելու կարևորության մասին, որպեսզի նրանք մասնակցեն սովորելու գործընթացին:

3:1

Ուսուցչի ձեռնարկի վարժություն

handout iconՁեր ուսուցչի ձեռնարկի յուրաքանչյուր դասում տրված են հարցեր, վարժություններ և եղանակներ, որոնք կօգնեն ձեր ուսանողներին իրենց ակտիվ մասնակցությունը բերել սուրբ գրություններից սովորելու ընթացքում: Բացեք ձեր ուսուցչի ձեռնարկի ցանկացած դաս կամ օգտագործեք «Դասի օրինակ—3 Նեփի 11.1–17» վերնագրով թերթիկը, որը տրված է այս ձեռնարկի հավելվածում: Ընտրեք հարցեր, վարժություններ և եղանակներ, որ կարող եք օգտագործել, օգնելով ուսանողներին սովորելու գործընթացում կատարել իրենց դերը:

share iconԳրանցեք մի քանի հարցեր, վարժություններ կամ եղանակներ, որոնք գտել եք ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

Ուսուցանել ուսանողներին իրենց դերը

Ուսանողները ավելի լիարժեք կմասնակցեն, եթե հասկանան իրենց դերը ավետարանը սովորելու գործընթացքում: Սեմինարիայի ուսուցչի ձեռնարկներում հիմնականում առաջին դասերից մեկը տեղեկություն է հաղորդում ուսանողներին իրենց դերի մասին սովորեցնելու վերաբերյալ: Արագ վերանայեք դաս 1՝ «Սովորողի դերը» Մորմոնի Գրքի սեմինարիայի ուսուցչի ձեռնարկում և մտածեք, թե ինչպես կարող եք օգտագործել այդ դասում տրված սկզբունքները, երբ ձեր ուսանողներին սովորեցնեք ուսումնական գործընթացում ունեցած իրենց դերի մասին:

video iconԴիտեք «Սովորեցնել ուսանողներին իրենց դերի մասին» (6:27) տեսանյութը, որն առկա է churchofjesuschrist.org կայքում: Այս տեսանյութում Եղբայր Հովելն ուսումնական տարվա սկզբում ուսուցանում է իր ուսանողներին իրենց դերի մասին:

6:27

share iconԳրի առեք մտքեր, որոնք կուզենայիք օգտագործել ուսումնական տարվա սկզբում և ընթացքում ուսանողներին իրենց դերի մասին ուսուցանելիս: Գրի առեք ձեր մտքերը ուսումնասիրության օրագրում կամ մեկ այլ տեղում, որտեղ դուք կարող եք անդրադառնալ դրանց և դրանցով կիսվել ձեր գործնական պարապմունքի ղեկավարի կամ խմբի հետ:

Ամփոփում և կիրառություն

Սկզբունքներ, որոնք պետք է հիշել

  • Դուք կարող եք օգնել ձեր ուսանողներին հասկանալ, ընդունել և կատարել իրենց դերն ավետարանն ուսումնասիրելիս:

  • Կարևոր է, որ ուսումնական տարվա սկզբում և ընթացքում սովորեցնեք ձեր ուսանողներին ավետարանն ուսումնասիրելիս իրենց դերի մասին:

  • Դուք կարող եք օգնել ուսանողներին իրականացնել իրենց դերը ուսումնական գործընթացում, հրավիրելով նրանց բացատրել, կիսվել և վկայել վարդապետության և սկզբունքների մասին:

  • Ուսուցչի ձեռնարկը կարող է օգնել ձեզ պատրաստել վարժություններ, որոնք կներգրավեն ձեր ուսանողներին սովորելու գործընթացում:

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

«[Ուսանողների] մասնակցության որոշումը ընտրելու իրավունքի գործածում է, որը թույլ է տալիս Սուրբ Հոգուն հաղորդել անձնական ուղերձ` նրանց անձնական կարիքներին համապատասխան: Մասնակցելու մթնոլորտի ստեղծումը մեծացնում է հավանականությունը, որ Հոգին կսովորեցնի ավելի կարևոր դասեր, քան դուք կարող եք հասկացնել:

Այդ մասնակցությունն իրենց կյանք կբերի Հոգու առաջնորդությունը» (Richard G. Scott, “To Learn and to Teach More Effectively” [Education Week devotional, Aug. 21, 2007], 4–5, speeches.byu.edu):

«Ուրեմն՝ ի՞նչ»:

Որպեսզի եզրափակեք ուսուցման այս փորձը, գրի առեք որոշ բաներ, որոնք դուք կանեք` ըստ այսօրվա ձեր սովորած սկզբունքների: