Գրադարան
Դաս 1. Ուսանողի դերը


Դաս 1

Ուսանողի դերը

Նախաբան

Այս դասի նպատակն է օգնել ուսանողներին կատարելու ավետարանը սովորելու իրենց դերը: Երբեմն ուսանողները մտածում են, որ սովորելու իրենց պատասխանատվությունը միայն ուսուցչի վրա է: Նախագահ Հենրի Բ. Այրինգը՝ Առաջին Նախագահությունից, խոսել է Սուրբ Հոգու առաջնորդությունը փնտրելու մասին, որի կարիքն ունի ինչպես ուսուցիչը, այնպես էլ ուսանողը:

«Այն խնդիրները և գայթակղությունները, որոնց մեր ուսանողները բախվել են ընդամենը հինգ տարի առաջ դժգույն են դառնում նրա համեմատ, ինչ տեսնում ենք հիմա, իսկ առջևում՝ առավել դժվար ժամանակներ են: Ես զգացել եմ … որ այն, ինչ մենք արել և անում ենք, բավարար չի լինի: Մեզ ավելի մեծ զորություն է պետք, որպեսզի հասցնենք ավետարանը մեր ուսանողների սրտերին, որպեսզի այն դառնա նրանց կյանքի մասը: …

Զորությամբ ուսուցանելու համար դուք պետք է ունենաք Հոգու մշտական ուղեկցությունը, և ձեր ուսանողները հոգևորապես չեն գոյատևի, եթե չունենան Հոգու ընկերակցությունը» (“The Spirit Must Be Our Constant Companion” [address to CES religious educators, Feb. 7, 2003], 1, si.lds.org):

Սուրբ Հոգու զորությամբ ուսուցանելով և օգնելով աշակերտներին սովորել այդ նույն զորությամբ, դուք կարող եք օգնել նրանց իրապես դարձի գալ դեպի Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը: Պարբերաբար վերադարձեք այս դասի մեջ ուսուցանվող սկզբունքներին, որպեսզի հիշեցնեք ուսանողներին դասարանում ունեցած իրենց պարտականությունների մասին:

Ուսուցանման առաջարկներ

Ուսումնասիրմամբ և հավատքով սովորելու անձնական պատասխանատվությունը

Հրավիրեք ուսանողներից մեկին կանգնել դասարանի առջև: Բացատրեք, որ դուք ցանկանում եք օգնել այդ ուսանողին, որ նա ֆիզիկապես ուժեղանա: Ապա մեկ այլ ուսանողի խնդրեք առաջ գալ և գետնից հրում անել հինգ անգամ:

Երբ երկրորդ ուսանողն ավարտի գետնից հրում անելը, հարցրեք առաջին ուսանողին.

  • Այս գետնից հրումները քեզ ուժեղացրեցի՞ն:

Հարցրեք դասարանին.

  • Ինչպե՞ս է ֆիզիկական վարժության այս օրինակը վերաբերում ավետարանը սովորելու ձեր պատասխանատվությանը: Ո՞վ է կրում ավետարանն ուսումնասիրելու ձեր պատասխանատվությունը:

Ուսանողներից մեկին հրավիրեք բարձրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 88.118 հատվածը:

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում. «ուսում փնտրել … ուսումնասիրմամբ և նաև հավատքով»: (Հնարավոր է ձեզ պետք լինի նշել, որ ուսումնասիրմամբ և հավատքով սովորելը անհատական ջանքեր է պահանջում:)

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Տասներկու Առաքյալների Քվորումից, խոսել է այն մասին, թե ինչ է նշանակում սովորել հավատքով: Խրախուսեք ուսանողներին գրել այս հայտարարությունը ինչ-որ տեղ (թերևս, իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության հուշատետրում կամ աշխատանքային տետրում), որպեսզի սեմինարիայի ողջ տարվա ընթացքում հաճախակի կարդան այն:

«Հավատքով ուսումնասիրելը պահանջում է ոչ թե գիտելիքների պասիվ ընդունում, այլ հոգևոր, մտավոր և ֆիզիկական ջանք:… Ուսանողը պետք է հավատք գործադրի և գործողություն կատարի, որպեսզի գիտելիք ձեռք բերի իր համար» (“Seek Learning by Faith” [address to CES religious educators, Feb. 3, 2006], 3, si.lds.org):

Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն

Բացատրեք, որ սուրբ գրությունների ամենօրյա անձնական ուսումնասիրությունը ուսումնասիրմամբ և հավատքով ուսում փնտրելու կարևոր մասն է:

Ուսանողներից մեկին խնդրեք բարցրաձայն կարդալ Հելաման 3.29–30 հատվածները:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ տարբերություն կա սուրբ գրությունները ժամանակ առ ժամանակ կարդալու և «Աստծո խոսքին կառչած մնալու» միջև:

  • Համաձայն հենց նոր կարդացած մեր հատվածների՝ ինչպիսի՞ օրհնություններ են գալիս «Աստծո խոսքին կառչած մնալու» արդյունքում:

  • Ուրիշ ի՞նչ օրհնություններ են գալիս սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունից:

  • Ե՞րբ է եղել, որ սուրբ գրությունների ամենօրյա անձնական ուսումնասիրությունից օրհնություններ եք ստացել:

Երբ ուսանողները պատասխանում են այս հարցերին, հավաստիացեք, որ նրանք հասկանում են, որ սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրությունն ամրացնում է մեր վկայությունները, հրավիրում է Սուրբ Հոգին մեր կյանք և օգնում է մեզ սովորել ավետարանը:

Հրավիրեք ուսանողներին իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության հուշատետրում պատասխանել հետևյալ հարցերից մեկին.

  • Ինչպե՞ս կարող եք բարելավել Մորմոնի Գրքի այս տարվա ձեր ուսումնասիրությունը:

  • Ի՞նչ ձևերով է Մորմոնի Գիրքը կարդալն ազդել Հիսուս Քրիստոսի հանդեպ ձեր զգացմունքների վրա:

Հրավիրեք ուսանողներին նպատակ սահմանել՝ ուսումնասիրելու Մորմոնի Գիրքն այս տարի: Հրավիրեք նրանց նաև նպատակ դնել սեմինարիայի տարվա ընթացքում կարդալ Մորմոնի Գիրքն ամբողջությամբ: Դուք կարող եք առաջարկել, որ նրանք գրեն այդ նպատակներն սուրբ գրությունների ուսումնասիրության իրենց հուշատետրում: Հիշեցրեք նրանց, որ այդ նպատակները կարող են օգնել նրանց Պարտականություն Աստծո հանդեպ և Անձնական Զարգացում ծրագրերի պահանջները բավարարելիս:

Հոգով սովորել

Գրատախտակին արտագրեք հետևյալ տրամագիրը: Տրամագրի վանդակները մի լրացրեք: Դուք կլրացնեք դրանք դասի զարգացմանը զուգահեռ:

Triangle Diagram

Ուսանողներից մեկին հրավիրեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.17–18 հատվածները:

  • Ըստ այդ հատվածների, ի՞նչ է պահանջում Տերը ավետարանի ուսուցչից: (Ուսուցանել ճշմարտությունը՝ Հոգու զորությամբ:)

Ինչպես ցույց է տրված վերևում, տրամագրի վրա գրեք Սուրբ Հոգի և Ուսուցիչ բառերը: Կիսեք ձեր մտքերը ուսուցման ժամանակ Սուրբ Հոգու առաջնորդությունը փնտրելու մասին: Օգնեք ուսանողներին գիտակցել, որ ձեր նախապատրաստման և ուսուցման ընթացքում, դուք անկեղծ ջանքեր եք գործադրում, որպեսզի Հոգով առաջնորդվեք:

Ուսանողներին խնդրեք էջանշան դնել Վարդապետություն և Ուխտեր 50բաժնի էջում (քանի որ քիչ անց վերադառնալու եք այդ բաժնին): Ուսանողներից մեկին խնդրեք բարցրաձայն կարդալ 2 Նեփի 33.1 հատվածը:

  • Երբ ուսուցանվում է ավետարանը, ի՞նչ է անում Սուրբ Հոգին ուսանողի համար:

Բացատրեք, որ ավետարանը Տիրոջ ձևով սովորելիս մենք պետք է ընդունենք Սուրբ Հոգով սովորելու պատասխանատվությունը: Հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.19–21հատվածները:

  • Եռանկյունու ներքևի աջ մասում ի՞նչ պետք է մենք գրենք: (Գրեք՝ Ուսանող:)

  • Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում Հոգով ընդունել ճշմարտությունը:

Հնարավոր է, դուք ցանկանաք սովորեցնել մի քանի սկզբունքներ, թե ինչպես կարող ենք ճանաչել Սուրբ Հոգու ազդեցությունը: Ուսանողներին օգնեք հասկանալ, որ Հոգին, սովորաբար, մեզ հետ հաղորդակցվում է հանգիստ ձևով՝ մեր զգացմունքների միջոցով և մեր մտքում (տես 1 Նեփի 17.45, ՎևՈւ 8.2–3): Սուրբ Հոգին նաև մեզ բերում է սիրո, ուրախության, համբերության, հեզության, բարության, հավատքի և հույսի զգացումներ (տես Գաղատացիս 5.22–23, ՎևՈւ 11.12):

  • Ի՞նչ կարող եք դուք անել սեմինարիայում, որպեսզի ձեզ նախապատրաստեք Հոգով սովորելուն:

Որպես այս քննարկման մաս, օգնեք աշակերտներին հասկանալ, որ Հոգով սովորելու կարևոր ձևերից մեկը պատրաստակամությունն է՝ կիսվել մեր վկայություններով միմյանց հետ: Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ՝ Երեց Ռիչարդ Գ. Սքոտի հետևյալ հայտարարությունը.

Երեց Ռիչարդ Գ. Սքոտ

«Երբ ուսանողները կիսվում են ճշմարտություններով, [այդ ճշմարտությունները] հաստատվում են նրանց հոգում և ամրապնդում են նրանց վկայությունը» (“To Understand and Live Truth” [address to CES religious educators, Feb. 4, 2005], 3, si.lds.org):

Հիշեցրեք ուսանողներին, որ Պարտականություն Աստծո հանդեպ և Անձնական Զարգացում ծրագրերը ներառում են առաջարկություններ՝ կիսվել ավետարանի ճշմարտություններով ուրիշների հետ: Խրախուսեք նրանց կիսվել իրենց փորձառություններով սեմինարիայի դասերին, քվորումի կամ դասարանի ժողովներին և իրենց ընտանիքի անդամների և ընկերների հետ զրուցելիս: Շեշտեք, որ եթե նրանք ջանքեր գործադրեն բացատրելու, կիսվելու և վկայելու ավետարանի ճշմարտությունների մասին, Աստված կմեծացնի ուրիշների հետ ավետարանի քննարկելու նրանց կարողությունը:

Կրկին անդրադարձեք գրատախտակի տրամագրին: Ուսանողներից մեկին խնդրեք բարցրաձայն կարդալ Վարդապետություն և Ուխտեր 50.14, 22 հատվածները:

  • Ինչպե՞ս են այս հատվածներն ամփոփում Սուրբ Հոգու, ուսուցչի և ուսանողի դերերը ավետարանն ուսանելիս: (Հնարավոր է պետք լինի բացատրել, որ Սուրբ Հոգին, որն այս հատվածում անվանվում է Հոգի և Մխիթարիչ, ուսուցանում է ճշմարտությունը: Ուսուցիչը պետք է ուսուցանի Հոգու զորությամբ և ուսանողը պետք է սովորի նույն զորությամբ:)

  • Ի՞նչ է տեղի ունենում, երբ ուսանողը սովորում է Հոգու կողմից, իսկ ուսուցիչը՝ դասավանդում Հոգու կողմից: (Հնարավոր է, ձեզ պետք լինի բացատրել, որ շենացնել նշանակում է վեհացնել, ամրապնդել, լուսավորել կամ կատարելագործել:)

Մորմոնի Գրքում Ենովսը և Ալման Հոգու կողմից սովորող մարդկանց օրինակներ են: Խնդրեք ուսանողներին մտքում կարդալ Ենովս 1.4–10 և Ալմա 5.45–47 հատվածները: (Հնարավոր է, ցանկանաք հղումները գրել գրատախտակի վրա:) Ապա հարցրեք.

  • Ի՞նչ էր անում Ենովսը (կամ Ալման), որպեսզի սովորեր Հոգու կողմից:

  • Ի՞նչ էր Հոգին անում Ենովսի (կամ Ալմայի) հետ:

Հրավիրեք ուսանողներից մեկին կարդալ Երեց Բեդնարի հետևյալ հայտարարությունը.

«Մենք պետք է միշտ հիշենք, որ Սուրբ Հոգին է այն ուսուցիչը, որը պատշաճ հրավերով կարող է թափանցել սովորողի սիրտը» (“Seek Learning by Faith,” 4):

  • Ինչպե՞ս է մինչև այժմ սովորածը վերաբերում ձեր անհատական պատասխանատվությանը որպես դասարանի անդամ: (Ուսանողների պատասխանելու ընթացքում համոզվեք, որ նրանք հասկանում են, որ, երբ մենք բացում ենք մեր սիրտը և հավատքով հարցնում Աստծուն, Սուրբ Հոգին մեզ օգնում է հասկանալ ավետարանի ճշմարտությունները:)

Որպեսզի օգնեք ուսանողներին մտածել այն մասին, թե ինչպես կարող են նրանք միմյանց օգնել Հոգով սովորելիս, հարցրեք.

  • Ի՞նչ միջոցներ կարող ենք ձեռնարկել, որոնք կօգնեն հրավիրել Հոգին մեր լսարան: (Պատասխանները կարող են ներառել՝ բացման օրհներգ երգելը, սուրբ գրությունները դասարան բերելը և ամեն օր օգտագործելը, հարցերին պատասխանելու պատրաստակամ լինելը և փորձով կիսվելը, միմյանց համար աղոթելը և Սուրբ Հոգու առաջնորդությունը խնդրելը:)

Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալ, որ բացասական գործողությունները նույնպես կարող են ազդել դասարանի մյուս անդամների վրա, հարցրեք.

  • Ի՞նչ տեսակի վերաբերմունք կամ պահվածք կարող է հեռացնել Հոգին սեմինարիայի դասերից:

Հրավիրեք ուսանողներին մտածել Սուրբ Հոգին որպես իրենց ուսուցիչ ունենալու արժեքի մասին:

  • Ե՞րբ եք զգացել, որ Հոգին կատարում է Իր դերը ՝որպես ուսուցիչ:

Եզրափակեք, հրավիրելով ուսանողներին սովորել ուսումնասիրմամբ և հավատքով, մինչ նրանք այս տարի կուսումնասիրեն Մորմոնի Գիրքը սեմինարիայում: Դուք կարող եք շարունակել քաջալերել ուսանողներին ողջ տարվա ընթացքում չդադարեցնել այդ ջանքերը:

Բացատրական և պատմական տեղեկություն

Սուրբ գրությունների ամենօրյա ուսումնասիրություն

«Վերջին օրերի մարգարեները խորհուրդ են տալիս մեզ կարդալ սուրբ գրքերն ամեն օր, ինչպես անհատապես, այնպես էլ՝ մեր ընտանիքների հետ: Նրանք խրախուսում են մեզ , ինչպես Նեփին խրախուսում էր իր եղբայրներին, վերագրել սուրբ գրքերի հատվածները մեզ, գտնելով ուղիներ, որպեսզի հնադարյան սրբազան պատմությունները կիրառենք այսօր մեր կյանքում (տես 1 Նեփի 19․23–24)։ Նրանք խրախուսում են մեզ «քննել սուրբ գրքերը» (Հովհաննես 5․39) և «սնվել Քրիստոսի խոսքերով» (2 Նեփի 32․3

Դուք մեծ օգուտ կստանաք հետևելով այս խորհրդին: Սուրբ գրքերի ամենօրյա իմաստալի ընթերցումն օգնում է ձեզ ընկալունակ լինել Սուրբ Հոգու շշունջներին: Այն կառուցում է ձեր հավատքը, ամրացնում է ձեզ գայթակղության դեմ և օգնում է ձեզ մոտենալ ձեր Երկնային Հորը և Նրա Սիրելի Որդուն:

Սուրբ գրքերի ձեր անհատական ընթերցանության համար ծրագիր մշակեք: Մտածեք մի որոշակի ժամանակահատված տրամադրել ամեն օր սուրբ գրքերն ընթերցելու համար: Այդ ժամանակի ընթացքում ջանասիրաբար կարդացեք՝ ուշադիր լինելով Հոգու հուշումների հանդեպ: Խնդրեք Երկնային Հորն օգնել ձեզ իմանալ, թե Նա ինչ կկամենար որ դուք սովորեիք և անեիք:

Շարունակեք կարդալ սուրբ գրքերը, հատկապես Մորմոնի Գիրքը, ողջ ձեր կյանքի ընթացքում: Դուք կվերահայտնագործեք սուրբ գրքերի գանձերը կրկին և կրկին, գտնելով դրանցում նոր իմաստ և կիրառում, երբ ընթերցեք դրանք կյանքի տարբեր փուլերում» (Հավատքին Հավատարիմ. Ավետարանական վկայակոչում [2004], «Սուրբ գրություններ», էջ 171):

Առաջին Նախագահությունից Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.

«Եթե մենք անկանոն դարձնենք սուրբ գրությունների մեր ուսումնասիրությունը, մենք անկանոն կդառնանք մեր աղոթքներում:

Մենք չենք դադարի աղոթել, սակայն մեր աղոթքները ավելի կրկնվող, ավելի մեխանիկական կլինեն, չունենալով անկեղծ միտում: Մեր սրտերը չեն կարող մոտենալ այն Աստծուն, ում չենք ճանաչում, իսկ սուրբ գրություններն ու մարգարեների խոսքերը մեզ օգնում են ճանաչել Նրան» («Prayer», Ensign, Nov. 2001, 17):

2 Նեփի 33.1 Մեր սրտերը Սուրբ Հոգու համար բացելը

Որպես 2 Նեփի 33.1 հատվածի ձեր քննարկման մաս, կարող եք կարդալ Տասներկու Առաքյալների Քվորումից՝ երեց Դեյվիդ Ա. Բեդնարի հետևյալ հայտարարությունը.

«Նեփին մեզ ուսուցանում է, որ « երբ մարդ խոսում է Սուրբ Հոգու զորությամբ, Սուրբ Հոգու զորությունը տանում է այն, մինչև մարդկանց զավակների սրտերը» (2 Նեփի 33.1): «Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, թե ինչպես է Հոգու զորությունը ուղերձը հասցնում մինչև սիրտը, սակայն ոչ սրտի մեջ: Ուսուցիչը կարող է բացատրել, ցույց տալ, համոզել և վկայել, և այդ ամենն անել հոգևոր մեծ ուժով և արդյունավետությամբ: Ի վերջո, սակայն, պատգամի բովանդակությունը և Սուրբ Հոգու վկայությունը ներթափանցում են սրտի մեջ միայն, եթե ստացողը թույլ է տալիս, որ այն մուտք գործի:…

Ուսանողն է, որ ազատ կամքն օգտագործելով և ճիշտ սկզբունքների համաձայն գործելով, բացում է իր սիրտը Սուրբ Հոգու առաջ և ներս հրավիրում Նրա ուսմունքները, վկայության ուժը և հաստատող հայտնությունը» («Seek Learning by Faith» [address to CES Religious Educators, Feb. 3, 2006], 1, 3, si.lds.org):