Գրադարան
Տնային ուսումնասիրություն Մաս 12


Տնային ուսումնասիրության դաս

Մոսիա 7–17 (Մաս 12)

Նախապատրաստական նյութեր տնային ուսումնասիրության ուսուցչի համար

Ամենօրյա տնային ուսումնասիրության դասերի ամփոփում

Մոսիա 7–17–ում (մաս 12) ուսանողների սովորած վարդապետությունների և սկզբունքների հետևյալ ամփոփումը չի նախատեսված ուսուցանել որպես ձեր դասի մի մաս: Ձեր ուսուցանած դասը կենտրոնանում է այս վարդապետություններից և սկզբունքներից միայն մի քանիսի վրա: Հետևեք Սուրբ Հոգու հուշումներին, երբ դուք խորհեք ուսանողների կարիքների մասին:

Օր 1 (Մոսիա 7–8)

Երբ ուսանողներն ուսումնասիրեցին Մոսիա 7–8, նրանք կենտրոնացան անօրինության և գրության միջև եղած կապի վրա: Լիմքի թագավորի խոսքերից նրանք նաև սովորեցին, որ մեր անօրինություններն ընդունելը և դրանց համար զղջալը կարող է առաջնորդել մեզ, որ դառնանք դեպի Տերը ազատման համար: Ամմոնը վստահեցրեց Լիմքիին, որ Տերը տալիս է մարգարեներ, տեսանողներ և հայտնողներ մարդկությանն օգնելու համար:

Օր 2 (Մոսիա 9–10)

Ուսանողները ավելի շատ բան սովորեցին այն մասին, թե ինչպես նեփիացիների մի խումբ, որ կոչվում էր Զենիֆի ժողովուրդ, հաստատվեց լամանացիների մեջ: Ընդգծվեց հետևյալ ճշմարտությունը, երբ Զենիֆը և նրա ժողովուրդը գնացին ճակատամարտելու անհաշտ լամանացիների դեմ. Տերը կուժեղացնի մեզ, եթե մենք անենք այն ամենը, ինչ կարող ենք և մեր հույսը դնենք Նրա վրա:

Օր 3 (Մոսիա 11–14)

Նոյ թագավորը առաջնորդեց իր ժողովրդին կատարելու պղծություններ և ամբարշտություններ: Ուսանողները բացահայտեցին, որ Աստված ուղարկում է մարգարեների, որ օգնի մեզ ապաշխարել, խուսափել թշվառությունից և ձեռք բերել փրկություն: Աբինադի մարգարեի ուսմունքների միջոցով ուսանողները սովորեցին, որ եթե մենք պահում ենք Աստծո պատվիրանները, մենք կփրկվենք: Նրանք նաև սովորեցին, որ Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկության աղբյուր է:

Օր 4 (Մոսիա 15–17)

Նախքան իր նահատակությունը Աբինադին արիաբար հայտարարեց, որ Հիսուս Քրիստոսի Ավետարանը բավարարում է արդարադատության պահանջները բոլոր նրանց համար, ովքեր հավատում են Փրկչի փրկող զորությանը, ապաշխարում են իրենց մեղքերից և պահում են պատվիրանները: Աբինադին նաև ուսուցանեց, որ Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ բոլոր մարդիկ հարություն կառնեն: Այս վարդապետությունների ուսումնասիրության միջոցով ուսանողները անդրադարձան Փրկչի վրա հույսը դնելու և ամեն պայմաններում Աստծուն հավատարիմ լինելու կարևորության վրա:

Նախաբան

Մոսիա 7-17-ում նկարագրվում են մի շարք անհատների և մարդկանց խմբերի ճամփորդությունները և փորձառությունները: Լամանացիների մեջ հաստատվելու համար մի խումբ նեփիացիների առաջնորդելու Զենիֆի ընտրությունը երկու ազգերի վրա էլ հետևանքներ թողեց: Օրինակ, Զենիֆի ժողովուրդը և նրանց սերունդները տեսան դժվարություններ, ուխտադրժություն, գերություն, հոգևոր վերածնունդ և ազատում: Այս դասի առաջին մասը ուսանողներին հնարավորություն կտա վերհիշել անունները, վայրերը և իրադարձությունները, որոնք նրանք ուսումնասիրել են այս շաբաթ: Դասի երկրորդ մասը կօգնի ուսանողներին հասկանալ մարդկանց ուղղված Աբինադի մարգարեի ուղերձի հիմնական իմաստը, որը վերաբերվում է Հիսուս Քրիստոսին և Նրա Քավությանը: Դա մի ուղերձ էր, որի համար Աբինադին հոժար էր մահանալ:

Ուսուցանման առաջարկներ

Մոսիա 7-17

Քննել պատմական ժամանակաշրջանը և վարդապետությունը

Որպեսզի օգնենք ձեզ բացատրել այս դասի իրադարձությունները, ուսանողների ուսումնասիրության ուղեցույցում վերանայեք «Ընդհանուր գաղափար Մոսիա 7–24» մաս 12, օր 1-ը: Հրավիրեք ուսանողներին կարդալ Մոսիա 7.1–2, և թող նրանք ներկայացնեն երկու երկրները, որոնք նշված են: Խնդրեք նրանց բացատրել, թե ինչու էին նեփիացիների մի շարք խմբեր ցանկանում ճամփորդել մի երկրից մյուսը:

Երկու երկրների անունները գրեք գրատախտակի (կամ թերթիկի) հակառակ ծայրերում.

Զարահեմլայի երկիր

Նեփիի երկիր (Լեքի-Նեփի)

Հետևյալ հարցերը կարող են օգտակար լինել, երբ դուք և ուսանողները վերանայեք իրադարձությունները: Գրատախտակին գրեք քննարկվող անհատների անունները: Դուք կարող եք օգտագործել այս բոլոր հարցերը կամ դրանց մի մասը, կախված ուսանողների մեկնաբանություններից.

  • Ինչո՞ւ էր Զենիֆը ցանկանում հեռանալ Զարահեմլայի երկրից: (Տես Մոսիա 9.1–3:)

  • Ի՞նչ կապ կա Զենիֆի, Նոյի և Լիմքիի միջև: (Տես Մոսիա 7.9:)

  • Ինչպիսի՞ թագավոր էր Նոյը: (Տես Մոսիա 11.1–5, 11:)

  • Ի՞նչ արեց Աստված, որ համոզեր Նոյին և իր մարդկանց ետ դառնալ իրենց ծայրաստիճան ամբարշտությունից և պղծություններից: (Նա ուղարկեց Իր մարգարե Աբինադիին, որ նրանց ապաշխարության կանչեր:)

  • Ի՞նչ կարող եք դուք ասել մեզ Ալմայի մասին: (Պատասխանները կարող են ներառել, որ նա եղել է Նոյ թագավորի քահանաներից մեկը, որ նա հավատաց Աբինադիի խոսքերին և գրի առավ դրանք, և որ նա խուսափեց սպանվելուց:)

  • Ինչո՞ւ էին Մովսեսը և Եսայիան կարևոր այս գլուխներում, չնայած որ նրանք ապրել էին Աբինադիից շատ ժամանակ առաջ և աշխարհի մեկ այլ մասում:

  • Ինչո՞ւ Լիմքին 43 մարդ ուղարկեց անապատ: (Լիմքին և նրա ժողովուրդը ճորտության էին բերվել լամանացիների կողմից և փորձում էին օգնություն ստանալ Զարահեմլայի ժողովրդից:) Ի՞նչ գտան նրանք Զարահեմլայի փոխարեն: (Նրանք գտան կործանված քաղաքակրթություն և 24 փորագրված ոսկյա թիթեղներ:)

  • Ի՞նչ արեցին Ամմոնը և 15 այլ մարդիկ: (Նրանք ուղարկվել էին Մոսիայի կողմից, որ պարզեին, թե ինչ էր պատահել Զենիֆի ժողովրդի հետ: Նրանք գտան այդ ժողովրդի սերունդներին ճորտության մեջ: Զենիֆի թոռ Լիմքին նրանց թագավորն էր:)

  • Ո՞վ էր ծառայում որպես թագավոր Զարահեմլայում և որպես մարգարե, տեսանող և հայտնող: (Մոսիան:) Ինչո՞ւ էր որպես տեսանող նրա դերը կարևոր Լիմքիի համար: (Լիմքին իմացավ, որ Մոսիան կարող էր թարգմանել 24 ոսկյա թիթեղների արձանագրությունները:)

Նշեք, որ մոտավորապես 80 տարի էր անցել Զենիֆի և իր ժողովրդի Զարահեմլան թողնելուց հետո, երբ Ամմոնը և իր զուգընկերները եկան Նեփիի երկիր:

Այն բանից հետո, երբ դուք կօգնեք ուսանողներին ավելի լավ հասկանալ պատմական իրադարձությունները, հիշեցրեք նրանց, որ կա մեկ այլ անձնավորություն, ում մասին նրանք սովորել են այս շաբաթ, ում անունը դեռևս գրված չէ գրատախտակին:

Խնդրեք յուրաքանչյուր ուսանողի կարդալ Մոսիա 16.6–8 և ներկայացնել այս անձնավորության անունը: Ասեք ուսանողներին, որ չնայած Մորմոնի Գրքի այս մասը պարունակում է շատ պատմական մաս, այն նաև ընդգծում է Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության ծրագիրը:

Որպեսզի ընդգծեք Հիսուս Քրիստոսի միջոցով փրկության կարևորությունը, գրատախտակին գրեք հետևյալ ցանկը կամ պատրաստեք այն տպված թերթիկների վրա: Հրավիրեք ուսանողներին աշխատել զույգերով, որ ուսումնասիրեն ցանկում եղած սուրբ գրությունների հատվածները և քննարկեն, թե ինչ են իրենք գտել: Քանի որ որոշ հարցեր շատ անձնական բնույթ ունեն, ուսանողները կարող են որոշել, թե արդյոք միմյանց բարձրաձայն պատասխանեն, գրեն իրենց պատասխաններն իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում, թե լուռ խորհեն դրանց պատասխանների շուրջ:

Սուրբ գրություն

Ինչ փնտրել

Հարցեր

Մոսիա 7.33

Ինչպես ենք մենք ազատված հոգևոր և ֆիզիկական գերությունից:

Լիմքիի նշած երեք կետերից ո՞ր մեկի վրա դուք պետք է աշխատեք, որ ուժեղացնեք այն այս պահին:

Մոսիա 13.11

Ինչո՞ւ Նոյ թագավորը և նրա մարդիկ չէին հասկանում Հիսուս Քրիստոսի առաքելությունը:

Ի՞նչ փաստեր կան ձեր կյանքում, որ պատվիրանները գրված են ձեր սրտի վրա: Ինչպե՞ս դուք կարող եք սովորել և սովորեցնել արդարություն:

Մոսիա 14.3–7

Իմաստալից բառեր և արտահայտություններ Փրկչի տառապանքների և մերժման մասին:

Ինչպե՞ս են մարդիկ այսօր արհամարհում և մերժում Փրկչին: Ինչպե՞ս է մեկը թաքցնում իր դեմքը Նրանից: Ինչպե՞ս կարող է մեկը հակառակն անել:

Մոսիա 15.6–9, 11

Ինչ «ջարդեց» Հիսուս Քրիստոսը և ինչ Նա «ձեռք բերեց». նաև, ինչ ենք մենք ձեռք բերում Փրկչի զոհաբերության շնորհիվ:

Ի՞նչ եղանակներով է Տերը վերջերս միջնորդել ձեզ համար: Ինչպե՞ս է Նա կանգնել ձեր և արդարադատության պահանջների միջև:

Որպեսզի օգնեք ուսանողներին անդրադառնալ, թե ինչ են իրենք սովորել այս սուրբ գրության վարժությունից և իրենց շաբաթվա դասերից, հարցրեք. Ինչպե՞ս են այս շաբաթ ուսումնասիրած սկզբունքները և վարդապետություններն օգնում ձեզ ակնկալել թողություն ձեր մեղքերին:

Ուսանողներին հնարավորություն տվեք վկայել Հիսուս Քրիստոսի մասին:

Այսօրվա դասը ավարտելու համար դուք կարող եք կարդալ Մոսիա 16.13–15 և կիսվել Փրկչի կարիքն ունենալու մասին ձեր վկայությամբ: Կամ էլ դուք կարող եք շեշտել երկու վարդապետություններ կամ սկզբունքներ, որոնք ուսանողները սովորել են այս շաբաթ. որ Հիսուս Քրիստոսի Քավությունը փրկության աղբյուր է և որ Հիսուս Քրիստոսը բավարարում է արդարադատության պահանջները բոլոր նրանց համար, ովքեր կապաշխարեն:

Հաջորդ Մասը (Մոսիա 18–25)

Մոսիա 18–25 հայտնում է, թե ինչպես են երկու խմբեր փախել իրենց թշնամիների գերությունից և ապահով վերադարձել Զարահեմլա: Դուք կիմանաք, թե ինչպես է Աստված առաջնորդել յուրաքանչյուր խմբին, որ փախչեն: Մի խումբը հետևում է պահակախմբին հարբեցնելու Գեդեոնի ծրագրին, և մյուս խումբը փախչում է հետևելով Ալմային, մինչ լամանացիները քնած էին: Ո՞վ էր քուն բերել լամանացիների վրա: