Դաս 156
Մորոնի 7.20–48
Նախաբան
Մորոնին գրեց իր հոր՝ Մորմոնի քարոզի եզրակացությունը, որը նա խոսել էր ժողովատանը տարիներ առաջ: Քարոզում Մորմոնն ուսուցանեց իր ունկնդիրներին ինչպես «որդեգրել այն ամենը, ինչ բարի է» (Մորոնի 7.20, 25): Նա բացատրեց կապը հավատքի, հույսի և գթության միջև և եզրափակեց իր ժողովրդին ուղղված մի աղերսով՝ աղոթելու Հորը ողջ սրտի կորովով գթության պարգևը«Քրիստոսի մաքուր սիրո» (Մորոնի 7.47) ստանալու համար :
Ուսուցանման առաջարկներ
Մորոնի 7.20–39
Մորմոնն ուսուցանում է, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ մենք կարող ենք որդեգրել այն ամենը, ինչ բարի է
Մինչև դասը սկսելը գրեք հետևյալ հարցը գրատախտակին.
Դասի սկզբում ուսանողներին տրամադրեք մեկ կամ երկու րոպե՝ պատասխանելու այս հարցին տետրերում կամ Սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում: Ապա հրավիրեք նրանց կարդալ իրենց թվարկածներից մի քանիսը:
Բարձրաձայն կարդացեք Մորոնի 7.24: Խնդրեք դասարանին հետևել, փնտրելով բոլոր այն բարի բաների սկզբնաաղբյուրը, որ տրվել է իրենց:
-
Ո՞վ է բոլոր բարի բաների սկզբնաղբյուրը, որոնք տրվել են ձեզ: (Ուսանողների պատասխանները կարող են տարբեր լինել, բայց դրանք պետք է արտահայտեն հետևյալ ճշմարտությունը. Բոլոր բարի բաները գալիս են Հիսուս Քրիստոսի շնորհիվ: )
Օգնելու համար ուսանողներին ավելի լավ հասկանալՄորոնի 7.24 հատվածում ուսուցանվող վարդապետությունը, բացատրեք, որ որպես Ադամի և Եվայի հետնորդներ, մենք «ընկած» ենք և անկարող ենք ինքնուրույն որևէ օրհնություններ ստանալ (տես նաև Ալմա 22.14, Եթեր 3.2, Հավատո Հանգանակներ 1.3):Առանց Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության «ոչ մի բարի բան չէր կարող գալ [մեզ]»: Ամեն բարի բան, որ երբևէ ստացել ենք մեր Երկնային Հորից, եկել է Փրկչի և Նրա Քավության միջոցով:
Բացատրեք, որ Երկնային Հայրը շատ օրհնություններ ունի պահած մեզ համար:Նա կամենում է, որ մենք «որդեգրենք այն ամենը, ինչ բարի է» (Մորոնի 7.19), և Նա կամենում է տալ մեզ այն ամենը, ինչ Նա ունի (տես ՎևՈՒ 84.38):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.20 -ի Մորմոնի տված հարցերը: Ապա հանձնարարեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.21–24 հատվածները, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում այն մասին, թե ինչպես մենք կարող ենք որդեգրել ամեն բարի բան:
-
Հիմնվելով ձեր կարդացածի վրա Մորոնի 7.21–24 , ինչպե՞ս դուք կպատասխանեիք Մորոնի 7.20 -ի Մորմոնի հարցերին: (Երբ ուսանողները պատասխանեն, օգնեք նրանց հասկանալ հետևյալ սկզբունքը. Երբ մենք հավատք ենք գործադրում առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք որդեգրել այն ամենը, ինչ բարի է:)
Օգնելու համար ուսանողներին հասկանալ, թե ինչպես իրենք կարող են «որդեգրել ամեն բարի բան» նրանցից մի քանիսին հանձնարարեք հերթով բարձրաձայն կարդալ Մորոնի 7.25–26 32–38 հատվածները: Հանձնարարեք դասարանի մի կեսին տարբերակներ փնտրել, որպեսզի ցույւց տանք մեր հավատքն առ Հիսուս Քրիստոս: Հրավիրեք մյուս կեսին որոնել բարի բաներ, որոնք գալիս են մեզ որպես դրա հետևանք: (Երբ որևէ ուսանող կարդա հատված 33 , դուք կարող եք բացատրել, որ «նպատակահարմար է ինձ» արտահայտությունը վերաբերում է այն բաներին, որոնք ներդաշնակության մեջ են Տիրոջ կամքի հետ:)
Այն բանից հետո, երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, խնդրեք նրանց գրել մի նպատակ, որը կօգնի նրանց ավելի մեծ հավատք գործադրել առ Հիսուս Քրիստոս և որդեգրել ամեն բարի բան, որը Երկնային Հայրն ուզում է տալ նրանց: Կիսվեք ձեր վկայությամբ այն մասին, որ մեծ օրհնություններ են գալիս Փրկչի, Նրա ավետարանի և Նրա Քավության միջոցով: Հորդորեք ուսանողներին գործադրել ավելի մեծ հավատք առ Նա:
Մորոնի 7.40–43
Մորմոնն ուսուցանում է, որ հավատքն առ Հիսուս Քրիստոս առաջնորոդում է մեզ հույս ունենալ հավերժական կյանքի համար:
Նկարեք գրատախտակին մի երեքոտանի աթոռ (կամ ցուցադրեք մի երեքոտանի աթոռ):
Կարդացեք Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ռոբերտ Դ. Հեյլսի հետևյալ խոսքերը.
«Երեք աստվածային սկզբունքներ ստեղծում են հիմք, որի վրա մենք կարող ենք կառուցել մեր կյանքի կառույցները: … Դրանք միասին երքոտանի աթոռակի նման տալիս են նեցուկի հիմք» (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, Nov. 1992, 33):
Աթոռակի ոտքերից մեկը պիտակավորեք Հավատք առ Հիսուս Քրիստոս արտահայտությամբ: Խնդրեք ուսանողներին մտածել, թե ինչ կարող են ներկայացնել մյուս երկու ոտքերը: Ապա հրավիրեք ուսանողներին մտքում կարդալ Մորոնի 7.40 հատվածը՝ պարզելու համար, թե ինչ է ներկայացնում երկրորդ ոտքը:)
Բարձրաձայն կարդացեք հույսի հետևյալ արտահայտությունները: Հանձնարարեք ուսանողներին լսելու այս երկու արտահայտությունների միջև գոյություն ունեցող տարբերությունը:
-
Հույսով եմ այսօր անձրև կգա:
-
Ես հույս ունեմ Տիրոջ խոստման հանդեպ, որ կարող եմ խաղաղություն զգալ ապաշխարության միջոցով:
-
Ո՞րն է այս երկու արտահայտությունների տարբերությունը: (Օգնեք ուսանողներին տեսնել, որ առաջին օրինակում հույս բառը վերաբերում է մի անվստահ ցանկության: Երկրորդ օրինակում հույս բառը վստահության արտահայտություն է: Այն դրդապատճառ է գործողության համար և այն կենտրոնացած է Հիսուս Քրիստոսի Քավության վրա:)
Որպեսզի օգնեք ուսանողներին հասկանալու հույս բառը այնպես, ինչպես այն օգտագործվում է սուրբ գրություններում, հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Առաջին Նախագահությունից Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի հետևյալ արտահայտությունը:
«Հույսը Հոգու պարգևն է»: …
«Հույսը գիտելիք չէ, այլ ավելի շուտ մնայուն վստահություն, որ Տերը կիրականացնի մեզ տված Իր խոստումը: Դա վստահություն է, որ եթե այժմ մենք ապրենք Աստծո օրենքների և Նրա մարգարեների խոսքերի համաձայն, մենք կստանանք փափագած օրհնություններն ապագայում: Դա հավատալն է ու սպասելը, որ մեր աղոթքները կպատասխանվեն: Այն դրսևորվում է վստահությամբ, լավատեսությամբ, խանդավառությամբ և համբերատար հետևողականությամբ» («Հույսի անսահման ուժը», Ensign կամ Լիահոնա, նոյ. 2008, 21–22):
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալՄորոնի 7.41 : Հանձնարարեք որպեսզի դասարանը հետևի, ուշադրություն դարձնելով նրան, թե ինչ է ուսուցանել Մորմոնը, որի համար մենք պետք է հույս ունենանք: Երբ ուսանողները կիսվեն իրենց մտքերով, պիտակավորեք աթոռակի երկրորդ ոտքը Հույս հավերժական կյանքի հանդեպ:
Մատնանշեք, որ Մորոնի 7.41-ը սուրբ գրության սերտման հատված է: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս հատվածը տարբերակիչ ձևով, որպեսզի կարողանան հեշտությամբ գտնել այն:
-
Համաձայն Մորոնի 7.41 հատվածի, ինչպես կարող ենք մենք հույս ունենալ բարձրացվելու դեպի հավերժական կյանք: (Չնայած ուսանողները կարող են օգտագործել տարբեր խոսքեր, նրանք պետք է հասկանան հետևյալ սկզբունքը. Եթե մենք գործադրենք հավատք առ Հիսուս Քրիստոս, մենք կարող ենք ձեռք բերել հույս Նրա Քավության միջոցով բարձրացվելու դեպի հավերժական կյանք: )
Հանձնարարեք ուսանողներին ինքնուրույն կարդալՄորոնի 7.42–43 հատվածները, փնտրելով հատկանիշներ, որոնց կարիքը մենք ունենք հավատք և հույս ունենալու համար: Խնդրեք նրանց կիսվել իրենց սովորածով: (Կարող եք բացատրել, որ սրտով հեզ ու խոնարհ լինելը նշանակում է լինել հնազանդ, մեղմ և ենթարկվող Տիրոջ կամքին:)
-
Ձեր կարծիքով, ինչո՞ւ հեզությունը և խոնարհությունը անհրաժեշտ են, որպեսզի հավատք և հույս ունենանք Հիսուս Քրիստոսի Քավության հանդեպ:
Հրավիրեք ուսանողներին պատասխանել հետևյալ հարցերին տետրերում կամ սուրբ գրությունների ուսումնասիրության օրագրերում:
-
Ինչպե՞ս է ձեր հավատքը Հիսուս Քրիստոսի և Նրա Քավության հանդեպ ձեզ հույս տալիս, որ դուք կստանաք հավերժական կյանք:
Մորոնի 7.44–48
Մորմոնն ուսուցանում է գթության կարևորությունը
Ետ դարձեք դեպի երքոտանի աթոռակը: Հանձնարարեք ուսանողներին ցախրաձայն կարդալՄորոնի 7.44 հատվածը և գտնել աթոռակի երրորդ ոտքի պիտակը: Երբ ուսանողները կիսվեն իրենց սովորածով, պիտակավորեք երրորդ ոտքը Գթություն բառով: Խնդրեք նրանց բնորոշել գթությունը իրենց իսկ խոսքերով:
Հրավիրեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.45–47 հատվածները: Խնդրեք դասարանին ընթացքում հետևել, որոնելով թե ինչպես է Մորմոնը նկարագրում և բնորոշում գթությունը:
-
Ինչպե՞ս է Մորմոնը բնորոշում գթությունըՄորոնի 7.47հատվածում: («Քրիստոսի մաքուր սերը»)
-
Ձեր կարծիքով, ի՞նչ է նշանակում այն, որ գթությունը երբեք չի խափանվի:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք ոչինչ ենք, եթե մենք չունենք գթություն:
Հանձնարարեք ուսանողներին ընտրել գթության նկարագրություններ Մորոնի 7.45 հատվածում և բացատրեք, թե ինչ են նրանք մտածում այդ նկարագրությունների նշանակության մասին: Անհրաժեշտության դեպքում նրանց պարզաբանեք բացատրությունները: (Օրինակ. «երկայնամիտ է» նշանակում է, որ ինչ որ մեկը փորձություններին համբերությամբ է դիմանում: «Չի նախանձում» նշանակում է անձ, որը չի նախանձում ուրիշներին: «Փքված չէ» նշանակում է, որ անձը խոնարհ է: «Իրենը չի փնտրում» նկարագրում է Աստծուն և ուրիշներին իրենից առաջ դնելու առանձնահատկությունը: «Չի գրգռվում հեշտորեն» նշանակում է չի բարկանում հեշտորեն: «Հավատում է ամեն բանի» նկարագրում է անձնավորության, ով ընդունում է ողջ ճշմարտությունը:)
Հարցրեք ուսանողներին, թե ինչպես նրանք կվարվեին հետևյալ իրավիճակներից յուրաքանչյուրում, եթե նրանք զուրկ լինեին գթությունից: Ապա հարցրեք թե ինչպես նրանք կվարվեին, եթե նրանք լցված լինեին գթությամբ: (Դուք կարող եք հարմարեցնել այս իրավիճակները ձեր ուսանողների պահանջներին և հետաքրքրություններին)
-
Մարդիկ ծաղրում են ձեզ կամ որևէ մեկ ուրիշին դպրոցում:
-
Դուք ունեք եղբայր կամ քույր, ով հաճախ զայրացնում է ձեզ:
-
Դուք իմացել եք, որ ինչ որ մեկը լուրջ մեղք է գործել:
-
Դուք այնքան էլ չեք սիրում նոր քվորումի կամ դասարանի խորհրդատուին, որքան նախորդին էիք սիրում:
Հանձնարարեք որևէ ուսանողի բարձրաձայն կարդալ Մորոնի 7.48 հատվածը : Խնդրեք, որ դասարանը հետևի նրան և բացահայտի, թե ինչ պետք է անենք որպեսզի օրհնվենք գթության պարգևով: Երբ ուսանողները պատասխանեն, հավաստիացեք, որ հետևյալ սկզբունքը հասկանալի է. Եթե մենք աղոթում ենք Հորը մեր սրտի ողջ կորովով և ապրում որպես Հիսուս Քրիստոսի ճշմարիտ հետևորդներ, մենք կարող ենք լցվել գթությամբ:
Մատնանշեք, որ Մորոնի 7.45, 47–48 հատվածները սուրբ գրությունների սերտման հատված է: Դուք կարող եք առաջարկել, որ ուսանողները նշեն այս հատվածները տարբերակիչ ձևով, որպեսզի նրանք կարողանան այն հեշտորեն գտնել:
-
Ինչո՞ւ եք կարծում, որ մենք պետք է աղոթենք գթության պարգևի համար մեր սրտի ողջ կորովով:
-
Ե՞րբ եք գթության օրինակների ականտես եղել: (Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել փորձառություններով: Դուք կարող եք նաև կիսվել ձեր անձնական փորձառությամբ:)
-
Երբ եք զգացել, որ Տերն օգնել է ձեզ ավելի գթառատ լինել ուրիշների հանդեպ:
Հանձնարարեք ուսանողներին վերանայել Մորոնի 7.45 հատվածը և ընտրել մեկ գթության մասնիկ, որը նրանք պետք է բարելավվեն: Հորդորեք նրանց աղոթել գթության պարգևի համար, երբ նրանք ձգտում են բարելավվել այդ ոլորտում: Վկայեք հավատքի, հույսի և գթության ազդեցության մասին, որ դուք ունեցել եք ձեր կյանքում: